Երևան, 13.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մեզ ընդդիմություն չի պետք, այլ՝ լուրջ իշխանություն. Վահե Հովհաննիսյան

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Ինչո՞ւ Ադրբեջանը ջարդեց մեզ. այս հարցին դեռ չենք տվել իրական ազնիվ ու պարզ պատասխանը, այն է՝ որովհետև այս փուլում ավելի լուրջ պետություն էր։ Ալիևին հաջողվեց տարիների ընթացքում շատ ավելի լուրջ պետություն կառուցել. ոչ միայն փողով ու ոչ միայն բանակ։ Լուրջ պետություններն են լուրջ դաշնակիցներ ձեռք բերում, լուրջ նպատակներ դնում, լուրջ համակարգեր ստեղծում, լուրջ հաշվարկներ անում և հակառակորդին (տվյալ դեպքում՝ մեզ) լուրջ սխալի վրա բռնացնում ու ջարդում։

Երբ բոլոր անհավանական սխալներից ու տապալումներից հետո իշխանություն չի փոխվում, ընդդիմությունը շրջափակման ողջ ընթացքում և Արցախը հանձնելուց անմիջապես հետո շարունակում է իր հանդարտ աշխատանքը, հասկանում ես, որ ոչ մի բան պատահական չի լինում։
Մեր պետական լրջության ռեսուրսն այս փուլում սա է։

Շրջափակման ամիսներին, որը ողբերգության նախապատրաստման փուլն էր, քաղաքական ու քաղաքացիական Երևանը լուռ էր, բայց կար մի շերտ ու ցանկ՝ անհատների, ովքեր հասկանում էին զարգացումները և անում ամեն հնարավորը՝ իրենց սահմանափակ ռեսուրսների շրջանակներում։
Այսօր տարբեր աշխատասենյակներում ինտենսիվ քննարկում են՝ ինչպե՞ս պայքարել, ի՞նչ է լինելու, ի՞նչ անել և իհարկե՝ ինչպիսի՞ ընդդիմություն է մեզ պետք։

Արդյո՞ք մեզ պետք է ընդդիմություն կամ նոր հարթակ

Իսկ ո՞վ է ասել, որ Հայաստանին հիմա ընդդիմություն է պետք։
Ունենք քանդված, ջարդված պետություն՝ անհասկանալի հեռանկարով, և ունենք հասարակություն, որտեղ համատարած շփոթություն է ու երկիրը լքելու որոշում կամ ցանկություն։
Այս պայմաններում ի՞նչ ընդդիմություն, ի՞նչ հարթակ, ի՞նչ «ԱԺ գործունեություն»։
Բոլոր սոցհարցումների արդյունքները նույնն են պնդում, պարզապես դրանք ընթերցողները չեն ուզում ընդունել իրականությունը։ Այս պայմաններում մեզ պետք է ոչ թե ընդդիմություն, այլ՝ լուրջ իշխանություն։

Դրան հասնելու համար պետք է հետպատերազմյան վերականգնման ծրագրով նոր լուրջ առաջնորդություն, լայն մասնակցային- մոտիվացված շարժում, որը կբերի նոր առողջ միավորի (կամ միավորների ստեղծմանը)։ Դա պետք է դնի նոր վերնախավի ձևավորման, նոր՝ կարճաժամկետ և երկարաժամկետ ազգային նպատակների ու խաղի կանոնների ձևակերպման խնդիր։ Սա պետք է լինի նպատակը։ Չանենք սա՝ ողբերգություն է լինելու։ Մենք լավ չենք պատեկարցնում պետության և ժողովրդի կազմաքանդման խորությունը. ուղղակի պատմական անդունդ է։

Մեզ գոռալու հարթակ պետք չէ։ Մենք պետք է ձևավորենք պետության և հայկական աշխարհի հարթակ-առաջնորդություն, որը կդառնա նոր վերնախավերի սաղմը։
Կոմֆորմիստները ու նաև պարկեշտները թերահավատ են ու առարկում են հարցով՝ նման մեծ գործերի համար որտեղի՞ց վերցնենք մարդիկ, գործիչներ։ Շրջափակման 9 ամիսն ամենակարևոր լակմուսն էր, որ բաց նյարդի նման ցույց տվեց՝ ով, ով է. հենց միայն ես այսօր կարող եմ 100 անուն տալ մարդկանց, որոնք իրենց մեջ զգում են առաքելություն՝ կյանքի մնացած հատվածը նվիրելու Հայաստանի և հայկական աշխարհի վերականգնմանը։
Արդարությունը պահանջում է, որ այդ շարքը սկսվի «բանտային քույր քաղաքներից»՝ Ռուբեն Վարդանյան (Բաքու), Արմեն Աշոտյան (Երևան)։ Ժամանակն է սկսել ինքներս մեզ հարցնել՝ ինչի՞ մասին է մեր պետությունը, ինչպե՞ս ենք պատկերացնում այն, ի՞նչ ենք մենք ակնկալում ինքներս մեզնից։ Պետք է շարունակել անունների ցանկը, ուրիշներն էլ պետք է ուրիշ անուններ տան և պետք է գնալ առաջ։
Պետք են նոր, արմատական փոփոխություններ մեր կյանքում՝ նոր ասելիք, նոր ձևաչափեր, նոր միավորներ, նոր դաշինքներ։ Մարդկային կապիտալ, որ իր մեջ կզգա առաքելություն։ Հին թշնամանքը, «նախաարցախյան» պատկերացումները պիտի մի կողմ դնենք՝ կուսակցական քարացած փոխհարաբերություններից մինչև միջանձնային թշնամանք, և ընտրենք՝ ըստ մարդկային ու պրոֆեսիոնալ արժանիքների։ Հենց պոկվում ես կարծրատիպերից, պարզվում է, որ դա առանձնապես բարդ բան չէ, ցանկը սկսում է շատ արագ գծվել։ Ապագա իշխանությունը հենց Հայաստանի ապագան է, Հայաստանի (և Արցախի) վերականգնման երաշխիքը։

Շարունակելի
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

ԻԻՀ-ից ժամանած բեռնատարից մաքսային ծառայողները հայտնաբերել են «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց Մեկ օրվա տարբերությամբ մահացած են հայտնաբերվել երկու յոթերորդ դասարանի աշակերտուհիներ «ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում՝ կոտրելու ռուսամետ-արևմտամետ կեղծ երկընտրանքը. Չալաբյան 2030-ին աշխարհի էլեկտրաէներգիայի կեսը կլինի «մաքուր» Անհրաժեշտ է կառուցել հայկական ազգային արժեքների վրա հիմնված կրթական համակարգ․ Ատոմ ՄխիթարյանՈչ ոք չի լռեցնի մեր ձայնը, ոչ ոք չի լռեցնի Սամվել Կարապետյանի ձայնը «Առաջարկ Հայաստանին». Ներդրումային քաղաքականություն և արդյունաբերության զարգացում Հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների թիվն աճել է 24-ով. Սարգսյան Մասնակցում ենք ընտրություններին միայն մեկ՝ գործող իշխանությանը հեռացնելու նպատակով․ «Հրապարակ» Պարզվել է Ջրաշենի դպրոցից հիվանդանոց տեղափոխված 13-ամյա տղայի և նրան ծ եծի ենթարկածների ինքնությունըԹրամփը Գազայի վերաբերյալ բազմամիլիարդանոց պլան կներկայացնի հաջորդ շաբաթ Խաղաղության խորհրդի նիստումՊրոֆեսոր Չարչյանի աշխատասենյակում խուզարկություն է իրականացնում ՀՀ քննչական կոմիտեն. Նոր մանրամասներ Ոսկեպարի սիրելի Կատարքա սարը. բացահայտելով Հայաստանը (մաս 7)Եկեղեցուն անհատույց սեփականության իրավունքով հող այլևս չի տրվի Այսպես շարունակվելու դեպքում սա կարող է դառնալ Երրորդ հանրապետության վերջը․ Աննա Կոստանյան«Ուժեղ Հայաստան»-ի ուժի ցուցադրությունը․ քաղաքական նոր փուլ, թվային ուղերձ և իշխանական խուճապ Բազմազավակ մոր սառնարանում հայտնաբերվել են երկու նnրածինների մարմիններ Ինչպես են Orbit-ն ու Dirol-ը վնասում քեզՓետրվարի 21-22-ին հրավիրում ենք ներկա գտնվելու «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ցուցահանդեսինԹվային ուղերձից մինչև սահմանադրական փոփոխություն․ Սամվել Կարապետյանի վարչապետական հայտը ԶՊՄԿ-ի աջակցությամբ Կապանի և Քաջարանի բժշկական կենտրոններում աշխատում են բարձրակարգ մասնագետներՍամվել Կարապետյանը՝ որպես քաղաքական համախմբման առանցք Դա նույնն է, որ իշխանությունն ասի, թե 20 տարի առաջ երկրում էլեկտրական մեքենա չկար. Աբրահամյան Մենք այժմ շատ լավ հարաբերություններ ունենք Չինաստանի հետ․ Թրամփը մտադիր է ապրիլին այցելել Չինաստան Մենք՝ եվրոպացիներս, պետք է լինենք բանակցությունների սեղանի շուրջ՝ Եվրոպայի բարգավաճման, ապագայի և նրա անվտանգության ճարտարապետության հարցերի շուրջ․ Մակրոն Թոշակառուն իր թոշակը գերազանցող գույքահարկ է ստիպված տալու. Հրայր Կամենդատյան Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ակնկալում ենք երիտասարդների և նրանց ընտանիքների մասնակցությունը. Հրայր ԿամենդատյանԻնչ իրավիճակ է Հանրապետության ճանապարհներին այս ժամի դրությամբ Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Զինվորի աղոթք Որևէ ուսանող կրթական պրոցեսից վարձավճարի պատճառով դուրս չպետք է մնա․ Փաշինյան Օվերչուկը հայտարարել է Հայաստանի երկաթուղու երկու հատվածների վերականգնման շուրջ բանակցությունների մեկնարկի մասին Ժորա Չիչոյանը նշանակվել է Երևանի առաջին ատյանի ընդհա­նուր իրավասության քրեական դատարանի նախագահ Գոհ ենք վիճակահանությունից․ Եղիշե Մելիքյանը՝ Ազգերի լիգայի վիճակահանության արդյունքների մասին Թրամփը կարող է դուրս գալ Ուկրաինայի հարցով բանակցություններից Աշտարակում «Toyota»-ն բախվել է բնակչի քարե շինությանը ու մասամբ փլnւզել այն Կատյա Գալստյանն Օլիմպիական խաղերում զբաղեցրել 82-րդը տեղը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ոգեկոչեց Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակը Ուկրաինան պատրաստ է բանակցել, բայց միայն արդար պայմաններով․ Զելենսկի Երևանում «Mercedes G»-ն մերկասառույցի պատճառով բախվել է պարեկի ծառայողական ավտոմեքենային Ժնևում գործող Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանությունը կտեղափոխվի Բեռն Ամերիկյան զենքից մինչև էներգետիկ նոր պլաններ. ԱՄՆ փոխնախագահի այցի արդյունքներն ու հեռանկարները. Էդմոն ՄարուքյանՀանդիպել են Հայաստանի ազգային հավաքականի ներկա և նախկին գլխավոր մարզիչները Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին «Մարտի 1-ի» գործով մեղադրանք է առաջադրվել նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և ՊՊԾ գնդի նախկին հրամանատար Ռոբերտ Մելքոնյանին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 3 օր է՝ կոյուղաջրերը լցվում են փողոց․ ինչ են արել բնակիչները Երևան-Գյումրի ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով «Ford Transit»-ը հայտնվել է ձնակույտերի մեջ, ապա «Mercedes Vito»-ն բախվել է «Ford Transit»-ին Տարադրամի փոխարժեքները փետրվարի 12-ին Ազգերի լիգա 2026/27. Հայտնի են Հայաստանի հավաքականի մրցակիցները