Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները վստահության և հարգանքի վրա հիմնված ռազմավարական փոխգործակցության օրինակ են. Շոյգու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները վստահության և հարգանքի վրա հիմնված ռազմավարական փոխգործակցության օրինակ են, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՉԺՀ-ի Կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահի հետ բանակցություններում։
Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք, ի տարբերություն որոշ ագրեսիվ արևմտյան երկրների, չենք ստեղծում ռազմական բլոկ:
Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները վստահության և հարգանքի վրա հիմնված ռազմավարական փոխգործակցության օրինակ են», - չորեքշաբթի օրը Մոսկվայում կայացած բանակցությունների ժամանակ ասել է Շոյգուն:
«Համոզված եմ, որ այսօրվա հանդիպումը ևս մեկ քայլ կլինի մեր երկրների և ռազմական գերատեսչությունների միջև բազմամասնագիտական կապերի խորացման ուղղությամբ», - ասել է Շոյգուն։