ԱՄՆ-ում հայտնել են, որ Ուկրաինային աջակցելն օգնում է վերակենդանացնել ամերիկյան արդյունաբերությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը հայտարարել է, որ Ուկրաինայում զինված հակամարտությանն աջակցելն օգնում է վերակենդանացնել ամերիկյան արդյունաբերական արտադրությունը։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ստեղծում է նոր էներգետիկ տեխնոլոգիաներ և տարածում դրանք ամբողջ աշխարհում, ինչպես նաև ստեղծում է նոր պաշտպանական տեխնոլոգիաներ և աշխատում է ՏՏ ոլորտում։ Օ’Բրայենը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ ասել է, որ Ուկրաինան լքելու ժամանակը դեռ չի եկել, քանի որ այն այժմ հաղթում է Ռուսաստանի դեմ հակամարտությունում:
Նա մեկնաբանել է հակասությունները՝ կապված ամերիկյան իշխանությունների՝ Ուկրաինային մեծ ֆինանսական և ռազմական օգնություն տրամադրելու նպատակահարմարության հետ։ Այս կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կարծիք է հայտնել, որ ուկրաինական ռազմական զարգացումները կօգնեն ամրապնդել ամերիկյան անվտանգությունը։
Հոկտեմբերի 20-ին ԱՄՆ նախագահը Կոնգրեսին խնդրել է մոտ 106 մլրդ դոլարի չափով լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային և Իսրայելին։ Սպիտակ տան հրապարակած փաստաթղթերի համաձայն՝ 2024 ֆինանսական տարում լրացուցիչ հատկացումները ներառում են ավելի քան 61,4 դոլար։