ՀԱՄԱՍ-ը մեղադրել է ՄԱԿ-ին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մեղադրել է ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալությանը (UNRWA) Իսրայելի հետ դավաճանության մեջ Գազայի հատվածի բնակիչների բռնի տեղահանման հարցում, ասել է շարժման քաղբյուրոյի անդամ Բասիմ Նաիմը, փոխանցում է РИА Новости-ն:
«Մենք ցանկանում ենք UNRWA-ին պատասխանատվության ենթարկել հումանիտար աղետի համար, որին բախվում են հյուսիսային Գազայի հատվածի և Գազա քաղաքի բնակիչները», – ասել է Նաիմը Բեյրութում կայացած մամուլի ասուլիսում:
Ըստ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցչի, UNRWA-ն Գազայի հատվածի վրա իսրայելական բանակի հարձակումների հենց սկզբից «ենթարկվել է օկուպանտների բռնապետությանը` հարյուր հազարավոր բնակիչների ու փախստականների թողնելով առանց կացարանի, ջրի, սննդի և բուժման»:
«Միջազգային կոնվենցիաներում ամրագրված իր դերի մերժումը UNRWA-ն ակնհայտ դավադրություն և համագործակցություն է օկուպանտի և բռնի տեղահանման նրա ծրագրերի հետ», – ասել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամը: