Նոյեմբերի 9-ին, ժամը 16։17-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսահակյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված տուժած, հայտնում է ՆԳՆ ՓԾ–ն:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 85-րդ կմ-ին բախվել են «ZIL» (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1994 թ․) և «VAZ» (վարորդ՝ Ս. Մ., ծնված 1956 թ․) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ZIL» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Փրկարարները «VAZ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի և ուղևորի դիերը, հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. բախվել են 06-ն ու ЗИЛ-ը. կան զոհեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



