Երևան, 03.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ողջ ճշմարտությունը Շերի եւ նրա հայկական արմատների մասին. Photo

ՍՊՈՐՏ

Wnews.am-ը գրում է.

Wnews.am-ը շարունակում է ներկայացնել աշխարհահռչակ հայուհիներին։

Այս անգամ ներկայացնում ենք երգչուհի Շերին (Շերիլին Սարգսյան)։

In this undated photo released by Sotheby's and Julien's, Cher poses for a photograph. Cher is auctioning off hundreds of items from her Malibu home beginning Oct. 3, Cher announced Monday, July 31, 2006. A "nice percentage" of the proceeds will benefit the Cher Charitable Foundation, Cher said. (AP Photo/Sotheby's/Julien's, Michael Levine)

 

Երգչուհի, երգերի հեղինակ, ռեժիսոր եւ երաժշտական պրոդյուսեր Շերը ծնվել է 1946թ. մայիսի 20-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Էլ Սենտրո քաղաքում։

Նա այն քիչ երգչուհիներից է, ում մրցանակների հավաքածուն համալրված է «Օսկար»-ով, «Գրեմմի»-ով, «Էմմի» եւ երեք «Ոսկե Գլոբուս» մրցանակներով։

Շերի կարիերան սկսել է 17  տարեկանում։ Առաջին հաջողությունը նրան եկել է  1965 թ., երբ նա «Սոննի եւ Շեր» կազմում ձայնագրեց  «I Got You Babe» երգը։Արդյունքում Շերը դարձավ հայտնի «Սոննի եւ Շերի հետ հումորային ժամ» հաղորդման հաղորդավարը, որի համար արժանացավ «Ոսկե Գլոբուս» մրցանակին։

1984 թ. նկարահանված «Սիլվուդ» ֆիլմի համար նա արժանացավ երկրորդ պլանի լավագույն կին դերասանուհի «Օսկար» մրցանակին։

շեր

Դրան հաջորդող տարիներին Շերը նկարահանվել է մի շարք հաջողված ֆիլմերում։ «Դիմակ» ֆիլմի համար նա  1985 թ. արժանացել է Կաննի կինոփառատոնի մրցանակին, իսկ  1987 թ. «Լուսնով հմայվածները» ֆիլմի համար նա արժանացել է «Օսկար» -ի։  Նույն ժամանակահատվածում նրա մասնակցությամբ նկարահանվել են «Ջրահարսներ» եւ «Իստվիկյան կախարդներ» ֆիլմերը։

Իր կարիերայի ընթացքում, որը շարունակվում է արդեն հիսուն տարուց ավել, Շերը դարձել է երաժշտական ինդուստրիայում ամենաշատ ձայնագրություններ վաճառած կատարողներից մեկը։

սս

Հայկական արմատները.

Շերիլին Սարգսյանը մայրը Ջորջիա Հոլտն է, նա դերասանուհի էր։

Շերի հայրը երկրորդ աշխարհամարտից հետո ԱՄՆ-ում հայտնված Ջոն Սարգսյանն է։ Երբ Շերը ծնվել է, նրա ծնողներն արդեն բաժանված էին. առաջին անգամ նա իր հորը տեսել է 11 տարեկանում։

Մանկուց նա երազում էր դառնալ դերասանուհի եւ  աշխատում  իր ստորագրության մշակման վրա։ 16 տարեկանում Շերը մեկնել է Լոս Անջելես։

097ad4f3-7993-438c-a02c-98603eed50adծծ

1962 թ. Շերը սրճարանում հանդիպում է Սոննի Բոնոին, ով աշխատում էր երաժշտական պրոդյուսեր Ֆիլ Սպեկտորի մոտ։ Նա Շերին առաջարկում է իր հետ ապրել, որի դիմաց Շերը պարտավորվում է հավաքել տունն ու ճաշ եփել։ Շուտով նրանց հարաբերությունները մտերմանում են եւ նրանք որոշում են ամուսնանալ։

Այդ ժամանակ Շերը Ֆիլ Սպեկտորի մոտ աշխատում էր որպես բեք-վոկալիստ։

Sonny-Bono-Cher

Շուտով Սոննին սկսում է երգեր գրել, որի արդյունքում 1965 թ.  «Սոննի եւ Շեր» դուետը թողարկում է Look at Us անունով առաջին ձայնասկավառակը։  «I Got You Babe» երգը շատ արագ մեծ ճանաչում ու մասսայականություն է ձեռք բերում։ Հիփփիի կերպարով Սոննիի եւ մյուսներից տարբերվող Շերի կերպարը նրանց առանձնացնում է մյուս փոփ կատարողներից։

Husband and wife singing duo Sonny (Salvatore Bono, 1935 - 1998) and Cher (Cherilyn Sarkasian La Pier) attending a press reception at Sibylla's in London. During their stay here they are going to perform at two charity concerts.  Original Publication: People Disc - HC0531   (Photo by Keystone/Getty Images)

1969 թ. ծնվում է Շերի դուստրը, ում նա անվանում է Չեստիտի Բոնո։  Նշենք, որ վերջինս 2010թ. 41 տարեկանում պաշտոնապես փոխեց իր սեռը եւ դարձավ տղամարդ՝  Չեզ Բոնո անունով։

Untitled-1

1974 թ. Սոննին ու Շերը բաժանվեցին, որից հետո դադարեց հեռարձակվել նաեւ նրանց համատեղ հեռուստաշոուն։ Սեփական հեռուստաշոու ունենալու անհաջող փորձերից հետո նրանք կրկին միավորվեցին «Սոննի եւ Շեր շոու»-ի համար։

 

2289

Սոնիի հետ բաժանումից հետո Շերն ամուսնանում է Գրեգ Օլմանի հետ, ով The Allan Brothers խմբի անդամներից էր։  1979 թ. Շերիլինը փոխում է իր անունը եւ անվանակոչվում Շեր։

1989 թ. Շերի «If I Could Turn Back Time» երգի հիման վրա նկարահանված տեսահոլոկն արգելված էր MTV -ով ցուցադրել՝  երգչուհու անկեղծ հագուստի պատճառով։

6

Պլաստիկ վիրահատություններ.

Շերի պլաստիկ վիրահատությունների մասին լեգենդներ են հյուսվում։ Խոսվում է հարյուրից ավել պլաստիկ վիրահատության մասին։

Շերն ինքն է խոստովանել, որ պլաստիկան իր համար դարձել է ասես թմրանյութ եւ նա պարզապես չի կարողանում ազատվել կախումից։

Պլաստիկ վիրահատությունների հադեպ նրա սերը սկսվել է  1974թ. ։ Իր կյանքի ընթացքում Շերը վիրահատել է քիթը, հեռացրել կողոսկրերը, դեմքին իմպլանտներ տեղադրել, ձգել մաշկը եւ այլն։

շշ

Այցը Հայաստան. 

1993 թվականի ապրիլին, անսպասելիորեն Երեւան ժամանեց ամերիկյան դերասանուհի եւ երգչուհի Շերը` Շերիլին Սարգսյանը:

Գնալ Brit Awards մրցանակաբաշխությանը, թե՞ մեկնել Հայաստան

Ահա ինչ էր գրել բրիտանական Independent-ի թղթակից Զոյե Հելլերը Շերի հայաստանյան այցի մասին 1993 թ.-ի մայիսի 9-ի համարում.

«Կեսգիշեր է Երեւանում, Հայաստանի մայրաքաղաքում: Շերը նստած է «Արմենիա» հյուրանոցի իր համարի բազմոցին՝ մտորելով իր նախնիների երկիր երկօրյա բարեգործական առաքելությամբ ժամանելու հնարավոր շարժառիթների մասին: Ապրիլի 28-ն է…

շեեա

Երկար ժամանակ մարդիկ ասում էին, որ նա պետք է որեւէ բան ձեռնարկի Հայկական հարցի համար, քանի որ իր հայրը հայ է: Սակայն նա համոզված չէր: «Ես մտածում էի, թե ի՞նչ կարող եմ անել: Փոքր-ինչ նյարդայնանում էի: Այնուամենայնիվ, կարծում էի, որ ես ամերիկացի եմ, հորս չեմ տեսել 11 տարեկանից: Ես ինձ ամերիկացի եմ զգում, ոչ հայ»:

հայաստան

Սակայն հետո մի անբացատրելի ազդակ հասավ նրան: «Նրանք խնդրում էին էին ինձ գնալ Բրիտանական մրցանակաբաշխությանը (Brit Awards): Մի առավոտ վեր կացա, զանգեցի մենեջերիս եւ ասացի՝ Բամփեր, ե՞րբ է այդ մրցանակաբաշխությունը: Նա ասաց՝ վաղը երեկոյան: Պատասխանեցի՝ լավ, արի գնանք: Սակայն հետո, արդեն ճանապարհին, ասացի մենեջերիս՝ «Բամփեր, գիտես, չեմ կարծում, որ ցանկանում եմ Անգլիա գնալ, կարծում եմ, որ ես ուզում գնալ Հայաստան»:

 

դս

Երբ նրանք փետրվարին ժամանեցին Լոնդոն, հանդիպեցին Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի հետ: Նրանք քննարկեցին գաղափարը եւ այցը կազմակերպելու համար որոշեցին դիմել Միացյալ Հայկական հիմնադրամին…
շերհա

 

«Արմենիա» հյուրանոցը այդ տարիներին ենթարկվում էր հովհարային անջատումներին, ինչպես եւ ողջ քաղաքը: Սակայն Շերի Երեւան այցի կապակցությամբ հյուրանոցը ստանում էր մի փոքր ավել էլեկտրաէներգիա եւ տաք ջուր, քան սովորական օրերին:

Երգչուհու հետ եկել էր իր անձնական խոհարարը: Նա էր պատրաստում երգչուհու ուտեստները՝ օգտվելով հյուրանոցի խոհանոցից:

Երգչուհին ապրում էր լյուքս կարգի թիվ 541 սենյակում (այժմ` 521): Նա իր հետ բերել էր Բարբի տիկնիկներ, որոնք բաժանում էր հյուրանոցի աշխատակիցների երեխաներին:

5

Հատվածներ People ամսագրի թղթակից Սյուզան Չիվերի «Կոտրված երկրում» (In a Broken Land) հոդվածից:

***

«Ես չգիտեմ, թե ինչու եմ եկել այստեղ», – ասում է Շերը: Ապրիլ ամիսն է, եւ նա կանգնած է Երեւանի պետական համալսարանի մոտ հազար ուսանողների առջեւ: Թվում է, որ այս չջեռուցվող եւ խոնավ սրահում ոչ մեկ չգիտի, թե ինչո՞ւ է նա այստեղ: Նրանք հիշում են Շերին այն օրերից, երբ հեռուստացույց ու ջեռուցում ունեին ու ստիպված չէին գիշերներով մոմի լույսի ներքո գիրք կարդալ: Հետեւաբար, նա իրենց համար ինտրիգային տեսիլք է, Արեւմուտքից հանկարծակի եկած լույսի շող` չնայած նրան, որ իր խոսքերն այդքան էլ հուսադրող չեն:

«Ամերիկացիների մեծամասնությունը գաղափար չունի ձեր վիճակի մասին», – ասում է Շերը ուսանողներին: Հանկարծ, թվում է, թե նա գիտակցեց իր առաքելությունը: «Ամենակարեւոր բանը, որ ես կարող եմ անել», – շարունակում է Շերը, – «դա Ամերիկայում այստեղի պատկերի ներկայացումն է, որպեսզի նրանք կարողանան տեսնել, թե սա ինչի է նման»:

Նրա այցը Հայաստան Միացյալ հայկական հիմնադրամի հովանու ներքո է ընթանում: Նա բեռնատար DC-8 օդանավով ժամանում է Երեւան, որն այսօր երբեմնի ծաղկուն քաղաքի մարած ստվերն է դարձել: Ւր հետ է բերել 45 տոննա դեղամիջոցներ, գրքեր, տպագրային սարքեր, քաղցրավենիք եւ խաղալիքներ, այդ թվում` հայտնի Բարբի տիկնիկներ:

Նրա երթուղին ընդգրկում է այցելություններ մանկատուն, հայկական ընտանիք, կարճատեւ հանդիպում նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:
2

Նախորդ տարի երգչուհին թվիթերյան իր էջում հիշել էր Հայաստան կատարած այցելությունը եւ գրել.

«22 տարի առաջ ես մարդասիրական օգնություն հասցրեցի Հայաստան: Այդ ուղևորությունը դեռ կենդանի է իմ մեջ: Ես երբեք չեմ տեսել նման տառապանք ու նման արժանապատվություն: Այնքան հպարտ եմ»:

շեե

Ի դեպ, նախորդ տարի երգչուհին անդրադարձել էր նաեւ Հայաստանում հոսանքի թանկացման դեմ իրականացվող ցույցերին.

«Ռուսաստանը բարձրացնում է Հայաստանի էլէեկտրաէներգիայի վարձը 22%–ով։ Ցուցարարներին ծեծում են և ջրցան մեքենա կիրառում։ Ոչ ոք հոգ չի տանում հայերի մասին»։ Ինչպես նաև հեշթեգով նշել էր Քիմ Քարդաշյանին, որպեսզի նրան որոնողները նույնպես տեսնեն այդ գրառումը։

 

ԱՄՆ–Իրան բանակցություններում դեռևս պահպանվում են տարաձայնությունները Նարդին Մուլահուսեյնովիչը հեռացավ «Նոայից» Ուկրաինան մեծացնում է պաշտպանական ծախսերը՝ ԵՄ աջակցությամբ Մեր զինված ուժերն այսօր ավելի լավ վիճակում են, քան անցյալում էին․ ԻՀՊԿ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության սառեցումը կարող է հանգեցնել Կազմակերպությանն անդամակցության լիակատար դադարեցման. ԱԳՆ Հունիսի 3-ին, 4-ին և 9-ին գազ չի լինելու Գյումրեցի Երվանդ Մկրտչյանը երկու ոսկե մեդալ է նվաճել փոքր երկրների ԵԱ-ում Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվում Խաղաղության համաձայնագիրը համարում ենք կեղծ և այն պետք է վերաբանակցել․ Կարպիս ՓաշոյանՓոփոխության Մեծ Հանրահավաք Հունիսի 3-ին՝ ժամը 17:30-ին, միացի՛ր փոփոխության քայլերթին. Ուժեղ ՀայաստանՌուսաստանը կարող է թիրախավորել հրթիռային տեխնոլոգիաներ արտադրող ընկերությունները․ Զելենսկի Բելգիան ստուգողական խաղում հաղթեց Խորվաթիային Էրդողանը և Փաշինյանը քննարկել են Հայաստան–Թուրքիա հարաբերությունները Խոշոր ավտովթար՝ Երևանում. կան վիրավորներ Վրաստանի ԱԳՆ-ն տեղափոխվել է. մանրամասներ Երևան քաղաքի Գաջեգործների 3-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել Հունիսի 3-ին՝ ժամը 19:00-ին, հանուն մեր երեխաների, մեր ընտանիքների ու մեր ապագայի, հավաքվում ենք Հանրապետության հրապարակում․ Արմեն ՄանվելյանԳյուղի լավ ընդունելիությունից քպականները ընկել են նյարդային ցնցումների մեջ․ Ղազինյան Ընդդիմադիր մեկ ուժի նկատմամբ բռնությունը հարձակում է ամբողջ ընդդիմության դեմ. ԲՀԿԲացահայտվել են Windows-ի դանդաղ աշխատանքի հիմնական պատճառները Հունիսի 3-ին և 4-ին ջուր չի լինելու Կեղծ տեղեկություններ են, թե Իրանի և ԱՄՆ-ի միջև շփումները դադարել են․ Թրամփ Հայտնի են Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի բոլոր մասնակիցները Բաքուն և Վաշինգտոնը շուրջ 8 միլիարդ դոլարի համաձայնագրեր են կնքել Սաֆարով, հեռու մնա Հայաստանից. Ուժեղ Հայաստան3,5 ժամ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են 4-ամյա տղային Ռուսաստանն այնքան էլ գոհ չէ Հայաստանի հետ մեր փոխգործակցությունից. Ռուբիո Մասիսում Ուժեղ Հայաստանի ակտիվիստների վրա հարձակված Արսեն Հարությունյանը մասնակցում է Փաշինյանի քարոզարշավինՀայ և ամերիկացի փորձագետները Հայաստանի քիմիական, կենսաբանական և ճառագայթային աղետների արձագանքման կարողությունների գնահատում են իրականացրել Ալիևն այսօր ինչ ասի` Փաշինյանը վաղը կանի. Ուժեղ ՀայաստանԱրգելել են «Ցեղասպանության ճանաչումը մնում է պարտադիր» պաստառը ցուցադրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքումՕդանավում ուժեղ ցնցումների պատճառով բորտուղեկցորդուհին բախվել է առաստաղին, կան տուժածներ Իտալիայում ինքնաթիռը բախվել է էլեկտրասյանը և ընկել տների միջև․ կա զոհ Սպերցյանը մերժել է անգլիական ակումբի տրանսֆերային առաջարկը Ուժեղ Հայաստան դաշինքը Մասիսում էԳործող ռեժիմի վախերը էն մակարդակի են հասել,  ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ ձերբակալում են Ուժեղ Հայաստանի առանցքային դեմքերին․ ազատություն Ալիկ Ալեքսանյանին․ Արմեն ՄանվելյանՎաղը 19։00 բոլորս Հանրապետության հրապարակում ենք լինելու․ Նարեկ ԿարապետյանԹե բա՝ 65% ձայն ունենք. ժողովուրդ ջան, քվեարկե’ք ԼՀԿ-ի օգտին, որ ոչ մի ուժ բացարձակ իշխանություն չունենա. Էդմոն ՄարուքյանՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Արարատում է. ԲՀԿՀայկական ժողովրդական շարժման կլոր սեղան․ «Արևմտյան Ադրբեջա՞ն, թե՞ Հայաստան․ ի՞նչ ենք ընտրում» Այն բանից հետո, երբ Փաշինյանը փողոցում բռնություն գործադրեց կանանց նկատմամբ, այժմ նրա աջակիցներն էլ են նրանից օրինակ վերցրել և փողոցում հարձակվում են աղջիկների վրա․ Ուժեղ ՀայաստանՓաշինյանի հեռացող իշխանությունը անցնում է բոլոր կարմիր գծերը. Մարիաննա ՂահրամանյանՀանրային հեռուստաընկերությունը հրապարակել է նախընտրական 2-րդ մեծ բանավեճի մասնակիցների ցանկը Լավագույն արդյունքը. Կոնվերս Բանկը AMX և CDA մրցանակաբաշխությունում միանգամից 5 մրցանակի է արժանացելՔո մեկ ձայնով կարող ես որոշել իմ, քո և մյուսների ապագան․ Աննա Կոստանյան Կարապետյանին կալանք՝ Եկեղեցուն աջակցելու համար, վարչապետի սպառնալիքներին՝ ոչինչ․ Մենուա ՍողոմոնյանՄեր փարոսն ազգային ինքնությունն է, մեր նշանաբանը՝ ուժեղ, հզոր և հարատև Հայաստանը․ Արեգ Սավգուլյան«Ռոսսելխոզնադզոր»-ը հունիսի 3-ից սահմանափակում է Հայաստանից ցորենի մշակաբույսերի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծումը․ Հրայր ԿամենդատյանՀանձնելու են Տիգրանաշենն ու միջանցքը՝ կտրելով Սյունիքն ու Վայոց ձորը մնացած Հայաստանից․ Ավետիք ՉալաբյանՌոսսելխոզնադզորը սահմանափակում է Հայաստանից կորիզավոր մշակաբույսերի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծումը