Երևան, 17.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Անցյալում չպատժված հանցագործությունները՝ Արցախում կազմակերպած էթնիկ զտումների «ալիբի»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Այսօր շատերն են զուգահեռներ անցկացնում՝ 20-րդ դարում նացիստական Գերմանիայի կողմից էթնիկ հրեաների հանդեպ վարած քաղաքականության և ժամանակակից Ադրբեջանում՝ Արցախի և արցախցիների հանդեպ վարվող ռասիստական, ծավալապաշտական և ի վերջո` էթնիկ զտումների հանգեցրած քաղականության միջև: Սակայն, զուգահեռներից գլխավորը կայանում է նրանում, որ անպատժելիությունն ու միջազգային գլոբալ խաղացողների լուռ համաձայնությունը 20-րդ դարում ծնեց նոր ոճիրներ արդեն այսօր՝ 21-րդ դարում, երբ մեր աչքի առաջ 120 հազար հայ ենթարկվեց էթնիկ զտման և վտարվեց իր հայրենիքից:

Զուգահեռները իսկապես բազմաթիվ են: Դիցուք՝ 1939 թվականի մայիսի 13-ին, Սենթ Լուիս նավը` 930 ուղևորներով, ճանապարհ բռնեց Գերմանիայի Համբուրգ քաղաքից դեպի Կուբա։ Նրա ուղևորների մեծ մասը Գերմանիայից փախչող հրեաներ էին, որոնք փորձում էին փրկվել ջարդերից, բռնություններից, խտրականության քաղաքականությունից և համակենտրոնացման ճամբարներից: Գեբելսը այդ նավարկության լուսաբանման նպատակով հրավիրել էր օտարերկրյա թղթակիցներին։ Նրանք կոչված էիմ իրենց թերթերում պատմել, որ նացիստական ​​իշխանությունները ոչ մի խոչընդոտ չեն ստեղծում հրեաների համար Հայրենիքը լքելու ցանկության մեջ։

Բայց ոչ Կուբայում, ոչ ԱՄՆ-ում, ոչ էլ Կանադայում փախստականներին թույլ չեն տվել լքել նավը։ Նավը վերադարձվել է Եվրոպա։ Արդյունքում, Սենթ Լուիսի ուղևորների գրեթե կեսը զոհ գնաց Հոլոքոստին:  Ոչինչ չի՞ հիշեցնում: Այն օրերին, երբ հազարավոր հայեր փախչելով ադրբեջանական վայրագություններից ստիպված լքում էին Արցախը, Բաքվի վարչախումբը միջազգային ԶԼՄ-ի էր հրավիրել Հակարիի կամրջի մոտ ապօրինի տեղադրված անցակետ, որպեսզի վերջիններս, ի լուրջ աշխարհի ավետեն, թե ինչ լոյալ են ադրբեջանցիները իրենց հայրենիքի լքող արցախցիների հանդեպ և ինչ հոժարակամ են վերջիններս դա անում: Իհարկե, այդ լրատվամիջոցները այդպես էլ չֆիքսեցին, թե ինչպես վերը նշված անցակետից ադրբեջանցիները ապօրինաբար առևանգեցին Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարությանը: Եվ ինչպես այն ժամանակ, այսօր էլ փախստական դարձած արցախցիների ճակատագիրը քչերին է հետաքրքրում:

Մեկ այլ զուգահեռ: Բյուրեղապակյա գիշերը ՝ Երրորդ Ռեյխի ժամանակ հրեաների դեմ իրագործված ջարդերը, որոնք տեղի ունեցան 1938 թվականի նոյեմբերի 9-ից 10-ը և նացիստների կողմից ներկայացվեցին որպես հանրության ինքնաբուխ արձագանք՝ 2 օր առաջ Փարիզում Գերմանիայի դեսպանության առաջին քարտուղար Էրնսթ ֆոմ Ռաթի սպանության համար. կրկին ոչինչ չի՞ հիշեցնում: Սեպտեմբերյան վերջին ագրեսիան Ադրբեջանը սկսել էր այն անվանելով հակաահաբեկչական գործողություն իր՝ իբր թե հայերի կողմից պայթեցված զինծառայողների մահվան դիմաց,  որի ընթացքում ըստ ՀՀ ՄԻՊ զեկույցի դաժանաբար սպանվել և խոշտանգվել են 100-ից ավել հայեր: Նմանատիպ Բյուրեղապակյա գիշերներ ադրբեջանցիները կազմակերպել էին նաև Բաքվում, Մարաղայում, Սումգայիթում:

Իսկ այժմ վերը նշված գլոբալ խաղացողների մասին: 1938 թվականի ամռանը երեսուներկու երկրների պատվիրակներ հանդիպեցին ֆրանսիական Էվիան հանգստավայրում։ Ինը օր տևած հանդիպման ընթացքում պատվիրակներից յուրաքանչյուրը իր կարեկցանքը հայտնեց հրեա փախստականներին։ Այնուամենայնիվ, երկրների մեծ մասը՝ ներառյալ ԱՄՆ-ը և Բրիտանիան հայտարարեցին, որ ոչնչով չեն կարող օգնել նրանց, ավելին՝ Գերմանիայի ներքին գործերին խառնվելու առանձնակի ցանկություն չունեն: Հիշենք Արցախի հարցով գումարված ՄԱԿ ԱԽ վերջին նիստերը: Բազմաթիվ կարեկցանքներ, այդպես էլ չընդունված ռեզոլյուցիաներ և փաստացի զրո գործնական քայլեր՝ Ադրբեջանին կազմակերպված էթնիկ զտումների համար պատժելու նպատակով: 2023 թվականին արցախցիների հանդեպ կիրառվեց նույն լռության քաղաքականությունը, որը 1938-ին կիրառվեց հրեաների հանդեպ:
 
Վերը նշված զուգահեռները կարելի է անվերջ շարունակել, սակայն, արդեն իսկ պարզ է, որ 20-րդ դարում իրական ոճրագործներին, ռազմական հանցագործներին գործնականորեն պատժելու քաղաքական կամքի բացակայությունը  հանգեցրել է մի իրավիճակի, երբ նմանատիպ հանցագործություններ կատարվում են արդեն այսօր՝ իրեն ժողովրդավարական հռչակած 21-րդ դարում: Ինչպես տեսնում ենք՝ «այլևս երբեք»-ը չի աշխատում, եթե հանցագործի ձեռքից չեն բռնում և չպատժված հանցագործները ոգեշնչման առիթ են դառնում՝ արդեն նորերի համար: Իլհամ Ալիևը և ադրբեջանական ոճրագործ մեքենան դրա վառ ապացույցն են:
 
ՌԴ-ն հայտնել է Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին հարվածներ հասցնելու մասին 5 սխալ, որոնք մարդիկ անում են բանկային քարտ օգտագործելիս և դա կարող է թանկ արժենալՓոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակը, չհանդուրժելով երեխայի աշխույժ վարքագիծը, ննջարանում նախ քաշքշել, ապա հարվածել է երեխայի գլխին. ՔԿ Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին Մինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս. Idram&IDBankՇատիվանք վանական համալիրի Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայումն ու մաքրումը շարունակվում է Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումԲացահայտվել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր Պատերազմը մղվում է ոչ միայն ֆիզիկական խրամատներում, այլև մարդկանց ուղեղներում․ Ավետիք ՉալաբյանՀարսը ծեծի է ենթարկել սկեսուրին, որը հրաժարվել էր խնամել թոռներինԹուրքիան կաջակցի ՌԴ-ն և Ուկրաինան բանակցություններին վերադարձնելու բոլոր նախաձեռնություններին. Ֆիդան Սիրիական բանակը հերքել է Իրանի կողմից Ալ-Թանֆ բազայի վրա հրթիռային հարվածի մասին տեղեկությունը Եվրոպական կառույցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. Աբրահամյան Վեհափառի օրհնությամբ Սուրբ Թադեոս մատուռում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Արհեստական ​​բանականության զարգացումը պետք է դառնա գլոբալ սիմֆոնիա․ Սի Ծինփին Հայրը պատահմամբ երեխային գցել է պատուհանիցԻրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի «Նրանք արդեն պատրաստվում են իմ հարսանիքին». Գոհար Ավետիսյանը հայտնել է, թե ինչու է հաճախակի այցելում ՀայաստանՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Վրաստանն արտակարգ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, և դրանց խորացումը կարևոր դեր ունի կապակցվածության ու տարանցիկ գործառույթի տեսանկյունից. Կոբախիձե Mining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Բժիշկները զգուշացնում են․ այս առաջին ախտանիշը շատերը պարզապես անտեսում ենՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Ամերիկյան կողմի նման հայտարարությունները մաքուր հnրինվածք են և չшրամիտ զրպարտnւթյուն. ՉԺՀ ԱԳՆ-ն՝ Չինաստանի՝ ԱՄՆ-ի ընտրություններին միջամտելու մասին պնդման մասին Քաղաքացիները Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, ով հայտնել է, որ ևս 2 մարդ է ընկել ջրանցքըԻՀՊԿ-ն հայտարարել է Օմանում ամերիկյան երկու ռադարի nչնչացման մասինՉորսամյա տղան պատահաբար կրակել և սպանել է իր կրտսեր զարմիկինUcom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը Իրանի կամուրջներին ԱՄՆ-ի հարվածների հետևանքով յոթ մարդ է զոհվել Ավետիք Չալաբյանի համար իր երկրում ապրելն ու այն շենացնելը միշտ եղել է մարտահրավեր. Անահիտ ԱդամյանՔիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը, կյանքից հեռացել է 91 տարեկան հասակում «Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթшրի հետևանքով զnhվել է 20 երեխա և 1 մեծահասակ Ծննդատան աշխատակիցը փորձել է գողանալ նորածնինՄինչեւ 20:00-ն ջուր չի լինի․ հասցեներ 2020 թվականին ՉԺՀ-ն ստացել է ԱՄՆ 220 մլն ընտրողների տվյալների հասանելիություն. Թրամփ Տեխասի իշխանությունները հայտնել են ջրհեղեղի պատճառով երկու մարդու մահվան մասին Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը հերթական hարվածներն են hասցրել միմյանց ԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Հրայր ԿամենդատյանԼույս չի լինելու Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը հերթական hարվածներն են hասցրել միմյանց Անկում տարադրամի շուկայում․ ի՞նչ փոխարժեք է սահմանվել հուլիսի 17-ին Կրակոցներ՝ Լոռու մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա տղամարդ ԱԱ-2026․ Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավոր