Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Նավահանգստայի՞ն, թե՞ բեռնակիրների համար նախատեսված խմիչք․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անգլիայում ամենահայտնի դասական անգլիական գարեջուրը թերևս Porter-ն է: Եվ ոչ միայն այնտեղ: Գարեջրի շատ սիրահարների համար այն շարունակում է մնալ անգլիական գարեջրագործության ավանդույթների խորհրդանիշներից մեկը: Փորթերն իսկապես եզակի երևույթ է անգլիական մշակույթում: Իսկ ի՞նչ պատմություն ունի այն։ Այսպիսով, Լոնդոն, 18-րդ դարի սկիզբ: Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքն արդեն գերբնակեցված արդյունաբերական մեգապոլիս էր։ Ինչպես այն ժամանակվա շատ խոշոր քաղաքներում, Լոնդոնում նույնպես մաքուր ջրի պակաս կար։ Այն շատ բարձր էր գնահատվում, և ոչ ոք դրանից շատ չէր խմում։ Եվ իսկապես, ինչու խմել, երբ կա համեղ էյլը, և նույնիսկ ավելի էժան գնով:

Հենց այդ արագ զարգացող քաղաքում, որտեղ պատրաստվում էր սկսվել արդյունաբերական հեղափոխությունը, ծնվեց «Պորտեր» գարեջուրը։ Այդ ըմպելիքի գաղտնիքներից մեկն այն է, որ հստակ հայտնի չէ, թե ով է առաջին անգամ պատրաստել այն, և որտեղ է դա տեղի ունեցել: Անգամ հայտնի չէ, թե ինչպիսին էր դրա նախնական համը։ Այդ հարցի վերաբերյալ բազմաթիվ ուսումնասիրություններ են եղել, բայց դրանք միայն հանգեցրել են նրան, որ ի հայտ են եկել մի շարք վարկածներ, որոնցից մի քանիսն ավելի շատ լեգենդի են նման։ Ամենահավանական տարբերակը, որին հավատարիմ է մնում ոլորտի փորձագետների մեծ մասը, այն է, որ «Պորտերի» առաջացումը կարելի է բացատրել զուտ տնտեսական պատճառներով։

Պարզապես լոնդոնյան գարեջրագործները ցանկացել են էլ ավելի էժան դարձնել դասական էյլերը: Ենթադրվում է, որ Պորտեր գարեջրի բոլոր բնորոշ գծերն ի սկզբանե նախատեսված են եղել խմիչքի ցածր որակը թաքցնելու համար: Մուգ, գրեթե սև գույնը անհնարին էր դարձնում տեսնել, որ խմիչքը իրականում պղտոր է: Դե, իսկ բոված ածիկի դառնությունը քողարկում էր ըմպելիքի համային թերությունները։ «Պորտերի» գյուտարարի դերի ամենահավանական թեկնածուներից մեկը Ռալֆ Հարվուդն է։ Սակայն նրա մասին քիչ բան է հայտնի։ Միայն հայտնի է, որ նա եղել է գարեջրի գործարանի սեփականատեր, որը գտնվում էր շուկայի հարևանությամբ։

Ի դեպ, դրա հետ է կապված ըմպելիքի անվան ծագման վարկածներից մեկը։ «Porter» բառը անգլերենից թարգմանվում է որպես «բեռնակիր»: Ենթադրվում է, որ շուկայի և նավահանգստի բեռնակիրներն էլ եղել են «Պորտեր» գարեջրի առաջին երկրպագուները: Երկրորդ տարբերակում ասվում է, որ անունը գալիս է անգլերեն «port» բառից։ Այդ բառը թարգմանելն անիմաստ է. եվրոպական շատ լեզուներով դա նույն բանն է նշանակում՝ նավահանգիստ: Երկրորդ վարկածի համաձայն, հենց նավահանգստի աշխատողներն են առաջինը գնահատել այդ ալկոհոլային խմիչքը։ Այսօր այլևս հնարավոր չէ իմանալ, թե ինչ համ ուներ 18-րդ դարի «Պորտերը»։ Կարևորը, որ 300 տարվա ընթացքում այն բավականին երկար ճանապարհ է անցել՝ հասարակության ցածր խավերի համար էժան խմիչքից դառնալով մինչև լոնդոնյան դասական գարեջուր։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Երևանում երթևեկության սահմանափակումներ կլինեն․ հայտնի են ժամերն ու փողոցները Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Նոյեմբերի 1-ից մեծ փոփոխություն՝ անձնագրերի և ID քարտերի տրամադրման համակարգում Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» արտգործնախարարների հանդիպմանը Կոբախիձե. Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Վիզաների խիստ ստուգումներ և չեղարկումներ․ ԱՄՆ դեսպանատունը կարևոր հայտարարություն է տարածել Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան Հարձակում՝ ամենամեծ կրիպտոբորսայի վրա. $6 մլրդ ակտիվի կեսը հաջողվել է փրկել Ջրամբար գյուղում գայլերի ոհմակի հարձակման հետևանքով գառներ են անկելԺաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները Երևան-Սևան ավտոճանապարհին «Opel»-ը բшխվել է ճանապարհի բաժանարար գոտում եղած ծառերին ու հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինԱրեգակը մոտ կես միլիոն կիլոմետր տրամագծով հսկայական ելուստ է արձակել, որը, հնարավոր է, չհասնի Երկրին Հայաստանը մտել է մի փուլ, որտեղ բարդ հարցերի ճիշտ լուծումները «այո»-ի և «ոչ»-ի պարզ հակադրությունից դուրս են, բայց ճիշտ լուծումները գտնելու համար հանրային երկխոսություն է պետք. Հովհաննիսյան ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0 Հայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանՀութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին Որոշ ուսուցիչների աշխատավարձը կփոխվի․ ում կվճարեն 300 հազար դրամ 328 մլն դրամ լրացուցիչ հատկացում՝ բարձր մարզական արդյունքներ գրանցած մարզիկների և մարզիչների անվանական թոշակների համար Վենսն ասել է, որ ԱՄՆ-Իրան հակամարտությունը չի վերածվի անվերջ պատերազմի Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցում, նավ է բռնկվել Խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան ԱՄՆ–ում ուղղաթիռներ են բախվել. կա 3 զոհ Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբԻնչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականինՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՌուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 30-ի դրությամբ Հայտնի է Իսրայելում խորհրդարանական ընտրությունների հաղթողը Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր ԱվետիսյանԼույս չի լինելու Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու համար «Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Այսօր մրցահարթակ դուրս կգա Ալեքսանդրա Գրիգորյանը․ ծանրամարտի ԱԱ Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարի աստղ Պատրիկ Ստյուարտը Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում