«Մայր Հայաստան» խմբակցության անդամները հանդիպել են Շենգավիթ վարչական շրջանի բնակիչների հետ
ՔԱՂԱՔԱԿԱՆԱյսօր Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներով Շենգավիթի վարչական շրջանում էինք: Հանդիպեցինք շրջանի բնակիչների հետ, տեղում ծանոթացանք խնդիրներին:
Մասնավորապես արձանագրվեց կոյուղագծերի խնդիրը: Գարեգին Նժդեհի 24 հասցեի բազմաբնակարան շենքի կոյուղագիծը խցանված էր (տե՛ս կից տեսանյութը):
Ըստ տեղի բնակիչների՝ խնդիրն առկա է արդեն 7 օր։ Մենք, բնականաբար, հետևողական ենք լինելու այս հարցում և բնակիչների հետ հետադարձ կապը պահելով՝ կպարզենք, թե ինչպես են տեղական իշխանությունները կատարել իրենց պարտականությունները: Եվ ընդհանրապես, նմանատիպ խնդիրների դեպքում կոչ ենք անում քաղաքացիներին դիմել «Մայր Հայաստան» խմբակցությանը:
Դաշինքի հետ կարող եք կապ հաստատել 099 551945 հեռախոսահամարով։
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Անսպասելի շրջադարձ իշխանության համար



