Հայաստանի էլեկտրական ցանցերի աշխատակիցը Kia-ով վրաերթի է ենթարկել քոլեջի ուսանողի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ նոյեմբերի 8-ին Արարտի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով։
Ժամը 08:50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 53-ամյա Սիրուն Հ.-ն իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայով Փոքր Վեդի գյուղի սկզբնամասում վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ 15-ամյա Արթուր Ս.-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Գ. Շամշյանի տեղեկություններով վարորդ Սիրուն Հ.-ն աշխատում է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության Վեդիի «Արաքս» մասնաճյուղում, իսկ երեխան սովորում է Արարատի մարզի պետական քոլեջներից մեկում։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։