Երևան, 19.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հետխորհրդային տարածքի յուրաքանչյուր հանրապետություն, բացի Ռուսաստանից, Արևմուտքին պետք է միայն մեկ բանի համար». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Զրահամեքենաները Ֆրանսիայից Հայաստան են ուղևորվում: Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ զրույցում առաջարկում ենք մանրամասնել, թե որքան են դրանք բարձրացնելու մեր զինված ուժերի մարտունակությունը:

«Զրահամեքենաները պատրաստվել են նպատակային՝ աֆրիկական երկրներում անապատային պայմաններում օգտագործելու համար: Դրա գնորդները բացառապես աֆրիկական երկրներն են, այն պատրաստված է մեծ արագություն ունենալու, անապատային փոշու ժամանակ տեխնիկական խափանումները բացառելու համար և այլն: Այն առավել քիչ պաշտպանված է հակատանկային միջոցներից: Ավելին՝ այդ զինատեսակը, ըստ տարբեր հրապարակումների, առաջարկվել է Ուկրաինային, բայց վերջինս հրաժարվել է: Հաշվի են առել, որ այն բնութագրիչներով, որոնք պետք են լեռնային, կիսալեռնային, անտառային պայմաններում գործելու համար, այդ զրահամեքենան սկզբունքորեն զիջելու է այլ զրահամեքենաների, որոնք նախատեսված են կոնկրետ նշված պայմաններում մարտական խնդիր կատարելու համար:

Ինչո՞ւ է Հայաստանը գնել դրանք: Պատասխանատու անձինք անպատասխանատու հայտարարություններ են անում, որի համար պատասխան են տալու, մասնավորաբար՝ խոսքն Անվտանգության խորհրդի քարտուղարի պարտականությունը կատարող անձի մասին է, որն ասում է՝ բանակն է գնահատել կարիքները, և դրա համար գնվել են այդ զրահամեքենաները: Սա քարոզչական հնարք է, կարծում եմ՝ այդ զինատեսակն իրենց զինական աղբանոցում ուղղակի թափված է եղել, որոշել են Հայաստանին իբր զինել, այստեղ զինելու իմիտացիա է: Հայաստանի և Ֆրանսիայի պատկան կառույցների ղեկավարները ստորագրել են ընդամենը մտադրությունների հուշագիր, ո՛չ ավել, ո՛չ պակաս: Բայց աղմուկը շատ մեծ էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նահապետյանը:

Ընդգծում է ևս մեկ կարևոր հանգամանք՝ ցանկացած երկրից զենք-զինամթերք գնելու գործընթացն իր մեջ ռազմական գաղտնիքի էլեմենտ է պարունակում, այնինչ Հայաստանում սա դրվել է շոուների մակարդակի վրա, դեռևս չբերված՝ աջ ու ձախ բարձրաձայնում են: «Արդյոք Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար առաջնահե՞րթ է կոնկրետ այդ զինատեսակի գնումը: Բացարձակապես ոչ: Բարձրլեռնային, լեռնային պայմաններում, աշխարհագրական համապատասխան դիրքի մեջ այդ զրահամեքենաներն առոչինչ են: Սովորական հակատանկային միջոցով դրանք կարելի է ոչնչացնել, էլ չեմ խոսում անօդաչու թռչող սարքերի մասին: Եթե ուզում ենք գործնականում ճիշտ գնահատել, հետևություններ անել և գնել համապատասխան զինատեսակներ, պետք է նայենք, թե Ուկրաինայում ինչ է կատարվում:

Օրինակ՝ ուկրաինական բանակը եվրոպական ու ամերիկյան լավագույն և առաջնակարգ զրահատեխնիկայով և տանկերով է զինված, հաջորդիվ՝ զենիթահրթիռային կայաններն ու հրանոթներն են: Զինուժը մինչ վերջերս բավականին լավ պատրաստված էր: Որոշակի փորձառություն ունեցողների մեծ մասը զոհվել է: Ինչո՞ւ Ուկրաինան փաստացի գործնականում պարտվեց այս պատերազմը, որտեղ իր թիկունքում մոլորակի ուժեղագույն տերությունների ռազմական զինանոցներն էին, մասնագիտական ունակություններ ունեցող կառույցները և կամավորները: Իսկ որ Ուկրաինան պարտվել է, մնում է այդ մասին միայն ծույլը չխոսի: Ինչո՞ւ Ռուսաստանը հաղթեց բոլորին միասին վերցրած, որովհետև ռազմական գործողությունների սկսվելուց մի քանի ամիս անց ամբողջ երկինքը ռուսական զինուժինն էր: Այս առավելությունը հաղթանակ բերեց նաև Սիրիային, երբ Իսլամական պետությունն ավելի մեծ զինուժ ուներ Սիրիայի կառավարական թույլ բանակի հանդեպ. ռուսների օգնությամբ, ընդ որում՝ ռուսական կողմը միայն երկինքն էր «սպասարկում» ինքնաթիռներով, հաղթանակն իրեն սպասել չտվեց: Նույնը մեր 44-օրյայում, երկինքն Ադրբեջանինն էր, որը նրան հաղթանակ բերեց: Այսքանից հետո մտածել, թե բանակի կարևորագույն խնդիրը զրահագնաց կամ զրահամեքենա գնե՞լն է:

Այստեղից ակնհայտ է՝ կա՛մ որոշում կայացնողներով համապատասխան բժշկական մասնագիտություն ունեցողները պետք է զբաղվեն, կա՛մ ամեն ինչ անում են, որ բանակն իր առջև դրված մարտական խնդիրը չկատարի, իսկ կատարելու համար պետք է համապատասխան զինվածություն, մասնագետներ և ճիշտ կադրեր, որոնք զորքերի կառավարումը փայլուն կկատարեն:Մասնագիտականն արդեն տեսնում ենք, թե ինչ է, իսկ զինվածությունն իր հետ բերում է մի բան, ինչը մեզ պետք չէ: Եթե գործողություններ լինեն, այդ զրահամեքենաներից յուրաքանչյուրի մեջ հատուկ նշանակության ստորաբաժանման ութ զինծառայող է նստելու, հակառակորդի օդուժի համար ուղղակի թիրախ են: Տղաներին տանելու են զոհաբերության: Կամ էլ այդ մարդիկ գործակալներ են, որոնք կոնկրետ կատարում են խնդիր: Հակված եմ դրան՝ գործակալներ են, հրաման են կատարում, այն իբր հիմնավորումները, որ իրենք են տալիս, կա՛մ հոգեկան հիվանդը կտա, կա՛մ դիլետանտը մանկապարտեզի մակարդակով»,-նշում է մեր զրուցակիցը:

Նահապետյանն ասում է՝ մեր թիվ մեկ խնդիրն էր փորձել երկինքը հակակշռել հակառակորդի առավելությանը: «Դրա համար պետք էին անօդաչու թռչող սարքեր՝ հետախուզական, գրոհային, կամիկաձե: Ո՞վ ուներ դրանցից և մեզ առաջարկել էր: Մեր ռազմավարական գործընկեր Իրանի Իսլամական Հանրապետությունը: Ինչո՞ւ Հայաստանը հրաժարվեց: Որովհետև իշխանության ղեկին գործակալներ են: Եթե Իրանի հետ ռազմատեխնիկական համագործակցություն սկսեին, այդ մարդիկ ուղղակի խցանի նման կհայտնվեին մի տեղում, որն ամենածանր պայմաններում գտնվող բանտարկյալի համար երազելի կլիներ: Դրա համար այս մարդիկ Իրանի հետ ռազմատեխնիկական համագործակցություն չիրականացրեցին: Հաջորդը՝ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ (ՌԷՊ):

Նվազագույնը վերջին մեկ տարում Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ռազմական բախումների օրվա տեղեկատվական հոսքերի մեջ «բայրաքթար» անունը չեք լսի, որովհետև դրանք ոչնչացվում են շատ դյուրին կերպով՝ ռուսական ՌԷՊ միջոց «Կրասուխա» և շարժական զենիթահրթիռային կայանքների «Պանցիր» տիպի զինատեսակներով: Այս երկուսը հակառակորդի երկնքում կարողացան առավելություն ստեղծել: Ընդ որում, նախորդ իշխանությունները, իրենց բոլոր սխալներով ու բացթողումներով հանդերձ, պայմանագիր ունեին ՌԴ-ի հետ մինչև սրանց իշխանության բերելը: Մի քանի հարյուր միլիոն դոլար ռուսական վարկով պետք է գնվեին այդ զինատեսակները: Փաշինյանի՝ իշխանության գալու առաջին իսկ քայլերից մեկը եղավ այդ պայմանագիրը չեղարկելը: Հասկանալի է, չէ՞, հիմա, թե ինչու է չեղարկել: Նա, իհարկե, այդ պարամետրերից չի հասկանում, բայց իրեն ասել էին՝ չեղարկիր»,-ասում է ռազմական փորձագետը: Կարծիք է հայտնում՝ այսօր Հայաստանը փաստացի անվտանգային ճարտարապետությունը փոխել է և սպառազինվելու առումով հայտնվում է Ֆրանսիայի իմիտացիոն դաշտում:

«Մեզ գործնականում ոչինչ չեն տալու, ընդամենը խոսքեր են, որոնք Ադրբեջանի ղեկավարությանը հնարավորություն են տալիս բարձրաձայնելու, որ Հայաստանը զինվում է Ֆրանսիայի միջոցով, որն իրենց երկրի համար վաղ թե ուշ լուրջ սպառնալիք է լինելու: Այս քայլերով Ֆրանսիային հնարավորություն ենք տալու մեզ իբր զինել, իսկ Ադրբեջանն, օգտվելով դրանից, կարող է կանխարգելիչ նախահարձակ գործողություններ իրականացնել: Գործնականում անվտանգային ճարտարապետությունն օրվա իշխանությունների ձեռամբ նետում են Մեծ Բրիտանիայի գիրկը: Ահավասիկ, օրեր առաջ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանություն բացվեց, բավականին կլորիկ գումարով դեսպանատան շենք գնվեց, Արարատ Միրզոյանի և Մեծ Բրիտանիայի կառավարության մի անդամի հանդիպումը կայացավ և այլն: Գործնականում անվտանգային բաղադրիչն է կարևոր: Հիմա մեր անվտանգային կոմպոնենտը պետք է ապահովի Մեծ Բրիտանիան: Հիշեցնեմ՝ 1918-20 թթ.-ին Հայաստանում կրկին կուրացիա էր անում Մեծ Բրիտանիան, Թուրքիայի հետ պատերազմեցինք 1,5 ամիս, կորցրեցինք մեր հայրենիքի 80 տոկոսը, վերացավ պետականությունը, իսկ Մեծ Բրիտանիան, ինչպես կար եվրոպական երկրների և Վիլսոնյան քարտեզների հետ միասին, այդպես էլ մնաց: Բոլ շևիկյան կառավարության շնորհիվ մեր 9700 հազար քառակուսի կիլոմետրը դարձավ 30 հազար»,-հավելում է Նահապետյանը:

Հավելում է՝ հիմա նույն գործընթացն է. «Հետխորհրդային տարածքի յուրաքանչյուր հանրապետություն, բացի Ռուսաստանից, Արևմուտքին պետք է միայն մեկ բանի համար: Որքանո՞վ կարող է այն օգտագործվել Ռուսաստանի դեմ կոնկրետ գործողությունների մեջ: Այդպես օգտագործեց Վրաստանին և Ուկրաինային, օգտագործում է Մոլդովային և Մերձբալթյան երեք հանրապետություններին, հիմա փորձ է արվում օգտագործել Հայաստանը, հաջորդիվ փորձ կարվի օգտագործել միջինասիական չորս հանրապետությունները»: Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին, պաշտոնյաներն ասում են, թե հարցեր ունեն ՀԱՊԿ-ին, որոնց պատասխանները չեն ստացել, երբ անհրաժեշտ էր, որ ՀԱՊԿ-ը լիներ Հայաստանի կողքին, չեղավ:

«Արմեն Գրիգորյանը, Նիկոլ Փաշինյանը և բոլոր մնացյալները ստում են ու կեղծում: 2021 թ. մայիսի 12: Մի քանի օր անց Հայաստանի իշխանությունները դիմում են ՀԱՊԿ-ին՝ երկրորդ հոդվածով խորհրդակցություններ անցկացնելու, այն էլ, երբ այստեղ աղմուկ եղավ: Քանի՞ անձ են դատում Սև լճի տարածքում դիրքերը առանց կրակոցի հանձնելու համար, ո՞վ է հրաման տվել: 2022 թ. սեպտեմբերի 13-14: Պապիկյան Սուրոն իր նշանակած կադրերով 44-օրյայից հետո խայտառակ պարտություն կրեց: Մեր տղաների հերոսական դիմադրությունը չլիներ, Ադրբեջանը վաղուց արդեն Հայաստանը երկու կես էր արել: Այստեղ հրամկազմը որևիցե կապ չունի, կորցրեցինք 10-ից ավելի ռազմավարական բարձունք, 50-55, եթե ոչ ավելի, մարտական հենակետ:

Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին 4-րդ հոդվածով, դիմելու պահին իսկ հարցը քննարկվեց ՀԱՊԿ քարտուղարությունում, հաջորդ օրը Հայաստան եկավ Շտաբի պետերի խորհրդի անձնակազմը, 1,5-2 օր 2-3 մարզ ուսումնասիրեցին, զեկուցեցին այն ժամանակվա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին: Այդ խումբը եկավ սեպտեմբերի 15-ին, Զասը՝ սեպտեմբերի 19-ին, երկու օր իրեն զեկուցած տվյալները վերաճշգրտեց, որից հետո առաջարկներ պետք է աներ, չէ՞ որ դրա համար էր եկել: Հիմա հարց՝ ինչո՞ւ առնվազն երեք պաշտոնատար անձանցից որևէ մեկը՝ Փաշինյանը, Գրիգորյանը և Պապիկյանը, որոնք պարտավոր էին ընդունել այդ անձին, լսել զեկույցը, գնահատականները և առաջարկները, նրան չընդունեց: Այսինքն, եթե շահագրգիռ ես, որ ՀԱՊԿ-ն ինչ-որ ձևով քեզ օժանդակություն տա, ինչո՞ւ չես ընդունում այդ մարդկանց: Ակնհայտ է, չէ՞, որ ինքդ ես բոյկոտում, տորպեդահարում ՀԱՊԿ-ի հետ աշխատանքն ու համագործակցությունը և հետո մեղքը գցում նրանց վրա»,-ասում է փորձագետը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գոռ Հակոբյանի ընտանիքը մեկնեց Մյունխեն՝ որդու բուժման համար Օրինազանց վարորդները հայտնաբերվել են․ մեքենաները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը․ տուժածները հոսպիտալացվել են Հայաստանում սահմանադրական հանրաքվեի անցկացման արդյունքը երաշխավորված չէ. ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակ Ով կփոխարինի զոհված Ալի Լարիջանիին Իսրայելում վերջին 24 ժամվա ընթացքում հոսպիտալացվել է 192 մարդ Պուտինը ցավակցություն է հայտնել Իրանի գերագույն առաջնորդին՝ Լարիջանիի մահվան կապակցությամբ Չեմպիոնների լիգա․ «Բարսելոնան» տպավորիչ էր՝ 7:2 Օմանը դատապարտել է Իրանի էներգետիկ օբյեկտների թիրախավորումը Լիբանանի վրա Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհերի թիվը մոտենում է 1000-ի 1 տարեկան երեխային սպանել փորձած խորթ մորը 2 ամսով կալանավորեցին Սպիտակ տունը հայտնում է հակամարտության սկզբից ի վեր իրանական 120 նավ խորտակելու մասին «Արմավիր» ՔԿՀ–ում դատապարտյալը փորձել է կյանքին վերջ տալ «Կուռառա» ռոք խումբը Հայաստանում է Ի՞նչ եղանակ սպասել մարտի 19-ից 23-ը Խոշոր ավտովթարի 4 վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի խոսքը Սամվել Կարապետյանի «Ուժեղ Խաղաղություն» անվտանգային ծրագրի շնորհանդեսինՍուրեն Պապիկյանը ուսանողների հետ այցելել է զինված ուժերի մի քանի պաշտպանական կառույցներ 4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած վթարից Փաշինյանը խոստացավ խաղաղություն և բերեց 3 պատերազմ․ մենք կբերենք ուժեղ խաղաղությունՀայտնի է դարձել զոհված Ալի Լարիջանիի հնարավոր իրավահաջորդի անունը ԱՄԷ-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը չի կայանա Հայաստանը թուրք-ադրբեջանական խումբ է կառավարում՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի վարչախմբի․ Ավետիք Չալաբյան Սաուդյան Արաբիայի ՀՕՊ համակարգերը հետ են մղել հրթիռային հարձակումը Էր Ռիադում. լսվել են պայթյուններ Իրանի գերագույն առաջնորդը խոստացել է վրեժ լուծել Լարիջանիի սպանության համար Մինչև 2035 թվականը Վաշինգտոնը կհայտնվի ավելի քան 16 հազար միջուկային հրթիռների սպառնալիքի տակ. ԱՄՆ հետախուզություն Վենսը մարտի 19-ին կհանդիպի նավթային ընկերությունների ղեկավարների հետ Սյունեցիներն անհանգիստ են. Իրանի պատերազմից կարող են օգտվել թշնամական ուժերը՝ էթնիկ վտանգավոր տարրերի ներթափանցման միջոցով ռիսկեր ստեղծելով (տեսանյութ) Վթար է․ ջուր չի լինելու Հայտնի են Հայաստանի պարաբազկամարտի առաջնության հաղթողները Խնածախ գյուղի Հայրենական և Արցախյան պատերազմների հուշարձանի ավերման մասին Մեր ամեն զինվորի անվտանգության համար մենք որևէ ջանք չենք խնայելու․ Նարեկ ԿարապետյանՏիբո Կուրտուան վնասվածք է ստացել IDBank-ը և Իդրամը շարունակում են համագործակցությունը «ԶԱՐԿ» կրթական հիմնադրամի հետԱՄՆ-ի երկնքում յոթ տոննա կշռող ասուպ է պայթել Ողբերգական վթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին, «Opel»-ը գլխիվայր հայտնվել է ձորում, 3 երիտասարդ է մահացել, մեկը՝ վիրավորվել․ Shamshyan Պարոնա՛յք ընդդիմադիրներ, դուք ասելու բան չունե՞ք․ Արշակ Կարապետյան Արարատի ոստիկանները քաղաքացու նշած վայրում հրացան, ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերել Ստացվում է, որ ՔՊ֊ն և Նիկոլի կազմած կառավարությունն իրենց համար են գրում սահմանադրություն․ Արշակ Կարապետյան Հնդկաստանը ռազմանավեր է ուղարկել Հորմուզի նեղուցի ուղղությամբ Կապանի թիվ 5 մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ Երեկ հրապարակվեց V-dem ինստիտուտի տարեկան զեկույցը աշխարհում ժողովրդավարության մասին, որը կրկին արձանագրում է ժողովրդավարության հետընթաց Հայաստանում. Աշոտյան Իրանը թույլ չի տա իր թշնամիներին օգտագործել Հորմուզի նեղուցը․ Աբբաս Արաղչի «Կերոն» զարգացման հիմնադրամը և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը համագործակցում են՝ հանուն երիտասարդ տաղանդների Խոշոր վթար, «Opel»-ը Եղվարդում կոտրել է փայտե էլեկտրասյուն, գազախողովակներ ու հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. Shamshyan Վթար․ գազ չի լինի մի քանի ժամ Երբ ծնողները դառնում են «բեռ». ցավոտ իրականությունը՝ բեմում. «Շունչ» թատրոնի պրեմիերան՝ սիրո ու մոռացության մասին Խորթ որդին, որը սպանել էր տատին և եղբորը, դատարանում ընդունել է մեղքը Թե ինչեր է արել Սամվել Կարապետյանը մեր բանակի համար. Նարեկ Կարապետյան Լարվածությունը սրվում է․ Իրանը հարվածներ է հասցրել Իսրայելին և ամերիկյան ռազմակայաններին