Երևանը զուտ քաղաքական դրդապատճառներից ելնելով է վավերացրել Հռոմի ստատուտը․ Զախարովա
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանը միայն քաղաքական դրդապատճառներից ելնելով է վավերացրել Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Երկկողմ խորհրդակցությունների ընթացքում ռուսական կողմը ներկայացրել է համապատասխան առաջարկներ՝ առանց Հռոմի ստատուտի վավերացման ՄՔԴ մեխանիզմների կիրառման ճանապարհով գնալու համար: Ամենակարևորն այն է, որ նման պրակտիկա կա: Ցավոք, մեր առաջարկած փոխզիջումային լուծումները անտեսվեցին՝ չնայած բոլոր նախազգուշացումներին, հատկապես ՄՔԴ-ի միջոցով Արևմուտքի կողմից սանձազերծված հակառուսական քաղաքականության ֆոնին։ Երևանը, զուտ քաղաքական դրդապատճառներով, այնուամենայնիվ, որոշեց վավերացնել Հռոմի ստատուտը»,- ասել է Զախարովան։
Ավելին՝ այստեղ