Կիևի իշխանությունները գրիպի տարածումը կանխելու նպատակով հայտարարել են կարանտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿիևի իշխանությունները որոշում են կայացրել հունվարի 16-ից քաղաքում կարանտին հայտարարել գրիպի և սուր շնչառական հիվանդությունների տարածումը կանխելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ուկրաինական «Ունիան» գործակալությունը, այս մասին հայտարարել է Կիևի քաղաքապետ Վիտալ ի Կլիչկոն իր տեղակալների հետ խորհրդակցության ժամանակ:
Կլիչկոն հայտարարել է, որ Կիևի իշխանությունները, թույլ չտալու համար, որ քաղաքում համաճարակ սկսվի, որոշում են կայացրել հունվարի 16-ից կարանտին հայտարարել ուսումնական և առողջապահական հաստատություններում, քաղաքի այլ հաստատություններում և սահմանափակել զանգվածային միջոցառումների անցկացումը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



