Արցախի հարցը հայկական օրակարգում պահելը արժանապատվության հարց է․ Մեսրոպ Առաքելյան
ԲԼՈԳ«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ողջունելի են ԱՄՆ Կոնգրեսում Արցախի վերաբերյալ լսումները, որտեղ անդրադարձ է կատարվել նաև արցախցիների՝ Արցախ վերադարձի հնարավորությունների մասին։
Թեև արցախցիների իրավունքների մասին միջազգային հանրության արձագանքները կոչերից և ելույթներից բացի որևէ գործողության չեն հասել, սակայն անհրաժեշտ է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում ամրագրվի արցախցիների՝ Արցախ վերադարձի համար ՄԱԿ ԱԽ-ի մակարդակով միջազգային անվտանգային երաշխիքների տրամադրման անհրաժեշտությունը, և այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացվեն։
Միևնույն ժամանակ, հասկանալի է, որ գործող իշխանությունը, որն արեց առավելագույնը, որ Արցախի հարցը ամբողջովին դուրս մղի հայկական օրակարգից, ավելի է իրեն հեռացնելու Արցախի շուրջ որևէ քննարկումից։
Արցախի հարցը հայկական օրակարգում պահելը արժանապատվության հարց է։
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Անսպասելի շրջադարձ իշխանության համար



