Պեդրո Սանչեսը կրկին դարձավ Իսպանիայի վարչապետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսպանիայի խորհրդարանը երկրի կառավարության ղեկավար ընտրեց հուլիսյան խորհրդարանական ընտրությունից չորս ամիս անց։ Ընդդիմադիր աջ կենտրոնամետ Ժողովրդական կուսակցությունը (PP) ստացել է ամենաշատ ձայները, իսկ իշխող Իսպանական սոցիալիստական աշխատավորական կուսակցությունը (PSOE)՝ Սանչեսի գլխավորությամբ, հայտնվել է երկրորդ տեղում։
Այնուամենայնիվ, PP-ն խորհրդարանում չի կարողացել ստանալ ծայրահեղ աջ «Ձայն» կուսակցության և այլ փոքր քաղաքական խմբերի աջակցությունը կառավարություն ձևավորելու համար:
Մինչդեռ Պեդրո Սանչեսը հաջողել է ստանալ ձայների բացարձակ մեծամասնությունը՝ Իսպանիայի խորհրդարանի 350 պատգամավորներից 179-ի աջակցությամբ։ Հաղթանակի հասնելու հարցում նրան օգնել են փոքր տարածաշրջանային կուսակցությունները, ներառյալ՝ կատալոնացի և բասկ ազգայնականները:
Սանչեսը և ձախակողմյան «Սումար» քաղաքական շարժման նրա գործընկերները համաձայնել են Կատալոնիայի անկախության կողմնակից երկու հիմնական կուսակցությունների՝ Կատալոնիայի պրագմատիկ ձախ հանրապետականների և կոշտ կոալիցիայի՝ «Միասին հանուն Կատալոնիայի» պահանջներին: Այդ քաղաքական ուժերը համաներում են պահանջել տարածաշրջանն Իսպանիայից անջատելու կողմնակիցների համար։