Տոկիոյում նորմայից տաք եղանակով պայմանավորված գրիպի համաճարակը սկսվել է սովորականից ուշ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃապոնական մայրաքաղաքի բժշկական հաստատությունները հայտարարել են, որ սկսվել է գրիպի տարեկան համաճարակը: Ըստ NHK հեռուստաալիքի, անսովոր տաք եղանակի շնորհիվ, երկրում, վերջին 4 տարիների ընթացքում, առաջին անգամ համաճարակն սկսվել է հունվարի կեսերին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Տասս» գործակալությունը:
Գրիպի ալիքը Տոկիոյում սովորաբար սկսվում է դեկտեմբերից-մարտն ընկած ժամանակահատվածում: Սակայն այս տարի ջերմ եղանակային պայմանների շնորհիվ գրիպն սկսվել է զգալիորեն ուշ: Բժիշկների խոսքով՝ Տոկիոյում հայտնաբերվել են 45 հաստատություններ, որտեղ գրիպով հիվանդ է մի քանի մարդ: Հաստատությունների թվում են պետական և հասրարակական ինստիտուները, ինչպես նաև դպրոցները:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



