Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Մեր պետությունը վճարում է սրանց՝ իշխանության աթոռը զավթելու գինը, և, ցավոք, այդ գինը միայն տնտեսական չէ, նախ և առաջ անվտանգային է». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փորձագիտական հանրույթը 2024 թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ արդեն օրեր շարունակ կարծիքներ և նաև մտահոգություններ է հայտնում, զուգահեռ օրվա իշխանությունը շեշտադրում է այն, որ, օրինակ՝ անվտանգության ու կրթական ոլորտներին հատկացումներն ավելացրել են, գիտակցելով, որ հատկապես առաջինը մեր «թույլ» կետն է: Մինչդեռ երկրի թիվ մեկ ֆինանսական փաստաթուղթը միայն թվերի ներկայացումը չէ, այլ այն կարևոր փաստերը, որոնք թաքնված են այդ թվերի տակ: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն ասում է՝ մեծ հաշվով, ընթացիկ բյուջե է:

«Այն բավականին իրատեսականության ռիսկեր ունի, որովհետև բարձր տնտեսական աճի հիմքով է կանխատեսված, ցուցանիշները յոթ տոկոս տնտեսական աճի պարագայում են հաշվարկված: Իսկ յոթ տոկոս տնտեսական աճի հավանականությունը բավականին ցածր է: Նախ՝ մասնագիտացված միջազգային կազմակերպություններն էապես ցածր տնտեսական աճ են կանխատեսում՝ չորսից մինչև չորսուկես տոկոսի շրջանակներում: Յոթ տոկոսից ցածր կանխատեսում ունի նաև Կենտրոնական բանկը: Հույսներն, ըստ էության, նորից արտաքին պատահական գործոնի վրա է, որը բարձր տնտեսական աճ ապահովեց, և դրանով հիմա իրենք պարծենում են, բայց էական կապ չունեն այդ գործոնի հետ: Դա ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված տնտեսական բարենպաստ իրավիճակն էր մեր տարածաշրջանում: Օրինակ՝ բարձր տնտեսական աճ այդ գործոնով ապահովել է նաև հարևան Վրաստանը, որը Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկեր չէ և նաև ԵԱՏՄ անդամ երկիր չէ»,-նշում է մեր զրուցակիցը:

Անդրադառնում է այլ ցուցանիշների: «Ասում են՝ թոշակ չենք բարձրացնում, նպաստ չենք բարձրացնում, բայց զարգացման ծրագրեր ենք անում, կապիտալ ծախսեր: Այդ կապիտալ ծախսերի նախատեսումը և իրականացումն էապես շեղված են: Նախատեսում են, նախագծում, հաստատում, գովում, հետո տարվա ընթացքում ամենատարբեր պատճառներով՝ սկսած կոռուպցիոն ռիսկերից մինչև ապաշնորհ կառավարում, այդ ծախսերը նախ թերակատարվում են, հետո մեծ վերաբաշխումներ են լինում:Օրինակ՝ ջրամբարի փոխարեն ասֆալտապատում արեցին Երևանի փողոցներում, և «պատահական զուգադիպությամբ» դա համընկավ քաղաքապետի ընտրությունների հետ: Հիմա էլ այլ տարբեր վերաբաշխումներով դզում-փչում են և փորձում մի ինչ-որ թվի շուրջ կատարողական ձևակերպել: Փոխարենը կարող էին օբյեկտիվորեն բարձրացնել, օրինակ՝ աղքատության նպաստները, որ ընտանիքի հաշվով միջինը 32 հազար է, իսկ այդ թիվը նույնիսկ ընտանիքի մեկ անդամի նվազագույն սպառողական ծախսերից 2,1 անգամ պակաս է»,-հավելում է Ավետիսյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավորի խոսքով, սա է ծայրահեղ աղքատության վերացում խոստացող, աղքատությունը կրկնակի նվազեցնելու խոստում տված իշխանության իրական վարքագիծը: «Մնացածը՝ նորից պոպուլիզմ, բառաշատություն, անիմաստ քննարկումներ և իրար գովել: Տպավորություն ստացա, որ կարծես խորհրդային ինչ-որ գյուղսովետի նիստի եմ մասնակցում: Գովում են իրար, անթաքույց իրար ծափ տալիս: Ինչի՞ համար է պառլամենտի մեծամասնությունը ծափ տալիս վարչապետին՝ Արցախը հանձնելո՞ւ, հարյուրավոր միլիարդ դոլարի հասնող մեր նաև նյութական արժեքները հանձնելո՞ւ, թե՞ այս մահաբեր հինգ տարվա վարքագծի ու ապագա անորոշությունների և պատերազմի սպառնալիքի համար, որը նաև տնտեսական անվտանգության խորացող ռիսկեր է բերում: Իրար գովեն, պատահական՝ իրենց հետ չկապված գործոններից ստացված արդյունքն ամբողջությամբ իրենց վերագրեն, իսկ իրենց ձախողումներն էլ ուրիշի վզին փաթաթեն ու այս անպատասխանատու վախկոտի վարքագծով նման բարդ իրավիճակում երկիր կառավարեն: Անխուսափելի են դրա հետևանքները, ինչին ամեն օր ականատես ենք լինում»,-շեշտում է մեր զրուցակիցը:

Կարծիքներ են նաև հնչում, որ երբ դիտարկում ես, թե որքան ֆինանսական միջոցներ են հատկացվում ասֆալտապատմանը և դպրոցների ու մանկապարտեզների կառուցմանը, ինչն, այո, ևս կարևոր է, տպավորություն է, թե իշխանություններն այս կատարված աշխատանքով նախապատրաստվում են հետագայում կայանալիք ընտրություններին: «Իրենց սատանայական մտածելակերպն ու դրանից բխող վարքագիծը դժվար է կանխատեսել, բայց մի բան վստահաբար կարելի է պնդել: Ինչ էլ անեն, իրենց բացարձակ շահն իշխանությունը պահելու շահն է, որն արդեն վաղուց հակադրված է մեր ազգային, պետական շահերին, և հետևանքներն էլ անդառնալի են լինում՝ խորացող աշխարհաքաղաքական ռիսկերից մինչև սոցիալական իրավիճակի, նաև տնտեսական անվտանգության սպառնալիքներ: Սա է իրողությունը: Փաստ է նաև, ինչը երևում է վերջին ելույթներից, որ իրենց իշխանությունը պահելու, մանևրելու համար մեր տուն, մեր երկիր են բերել աշխարհաքաղաքական ամենասուր լարվածության բախման կետերը: Սրանք խիստ վտանգավոր, առարկայական, ոչ թե վերացական սպառնալիքներ են: Մեր ժողովուրդը, մեր պետությունն ու հայրենիքը վճարում են սրանց՝ իշխանության աթոռը զավթելու գինը, և ցավոք, այդ գինը միայն տնտեսական չէ, սոցիալական չէ, հանրային կյանքի բոլոր ոլորտներում ձախողումները չեն, նախ և առաջ անվտանգային է և վերաբերում է մեր գոյաբանական հարցերին ու սպառնալիքներին»,-նշում է նա:

Նոյեմբերի 16-ին՝ Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով 2024 թ. պետբյուջեի նախագծին, ասաց, թե այն «պատմական ժամանակների պատմական բյուջե է»: Ժամանակներն, անխոս, պատմական են, ավաղ, ոչ դրական իմաստով, ինչը փաստում է նաև մեր զրուցակիցը: «Սա մեր պատմության սև էջերից է: Պատմական ժամանակներ են, որովհետև պատմության սև էջերը լինում են նաև պատմական շրջաններ, և մենք հիմա ապրում ենք մեր պատմության սև էջը: Իսկ բյուջեն պատմական է այնքանով, որքանով մեր պատմության սև էջ գրող խմբակը նաև գրել և ներկայացնում է այդ բյուջեն: Միայն այդքանով կարող ենք այն պատմական կոչել»,-եզրափակում է պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում