Բահրեյնում կայացած բոլոր հանդիպումներին Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում կայացած բոլոր հանդիպումների ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը: Այդ մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի քարտուղարը:
Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ այն.
- մաս է կազմում խաղաղության օրակարգի և արդյունավետ իրականացման պարագայում կարող է դառնալ երկարատև խաղաղության երաշխիք,
- տնտեսական ծրագիր է, որը կարող է առավելություններ ստեղծել թե՛ Հարավային Կովկասի, թե՛ ավելի լայն տարածաշրջանի երկրների համար:
Հիշեցնենք՝ հանդիպումներ են կայացել Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարի, Ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարի և Բահրեյնի արտաքին գործերի նախարարի հետ: Քննարկումները «Խաղաղության խաչմերուկի» կյանքի կոչման շուրջ կրելու են շարունակական բնույթ:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու




