Երևան, 11.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Կինոյի պատմության 10 ամենաանտեղի ու սկանդալային էրոտիկ տեսարանները

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

Էրոտիկ տեսարանները շատ ֆիլմերի կարևոր մաս են կազմում, սակայն եղել են այնպիսի տեսարաններ, որոնք իսկական բում են առաջացրել կինոաշխարհում ու համարվում են կինոյի պատմության ամենաանկեղծ ու սկանդալային տեսարանները, որոնց նպատակահարմարությունը ոչ մեկի համար հասկանալի չէ ու մեծ հարցականի տակ է։

10. Նինայի ֆանտազիան. «Սև կարապ» (2010)

Եթե լինենք անկեղծ, Միկա Կունիսի ու Նատալի Պորթմանի մասնակցությամբ լեսբիական տեսարանը դժվար է անպետք անվանել, քանի որ հենց այս դրվագի շնորհիվ բալետի մասին լուրջ ֆիլմը դարձավ լուրջ ու թույլ տվեց «Սև կարապ» ֆիլմին դառնալ հիթ։ Չնայած, երբ ֆիլմը նկարահանվում էր, շատերը կարծում էին, որ այն ոչ մեկին չի հետաքրքրի։ Սակայն ինչո՞ւմ է կայանում հերոսուհու այս էրոտիկ ֆանտազիայի հոգեբանական հիմնավորումը։ Չէ՞ որ մնացած առումներով Նինան չի դրսևորում ոչ մի հետաքրքրվածություն կանանց նկատմամբ, ու բացահայտ է, որ Լիլիի մեջ նա ոչ թե պոտենցիալ սիրուհի է տեսնում, այլ պրոֆեսիոնալ մրցակից։ Այնպես որ, Նինայի երևակայությունը բացառապես վրեժխնդրություն ու վախեցնող դրվագ պետք է ընկալել, այլ ոչ թե տեսարան ռոմանտիկ լույսի ներքո, բայց արի ու տես, որ 330 միլիոն դոլար եկամուտն ավելի կարևոր դուրս եկավ, քան սյուժետային տրամաբանությունը։

9. Հերմիոնայի ու Հարիի համբույրը. «Հարի Փոթերն ու մահվան ընծաները․ մաս 1» (2010)

Որքան էլ այն հասուն տարիքի երկրպագուներ ունենա, Հարի Փոթերի մասին պատմող ֆիլմաշարն, այնուամենայնիվ, մանկապատանեկան է, ու դա վերաբերվում է նաև համանուն գրքերին։ Կարելի է իհարկե ասել նաև, որ այն ընթացում, երբ հրատարակվեցին գրքերն, ու նկարահանվեցին ֆիլմերը, ցիկլը հասունանում էր իր հանդիսատեսին զուգահեռ։ Սակայն հիմա, երբ այն արդեն ավարտված է, դժվար է պատկերացնել մի երեխայի, ով, նայելով առաջին ֆիլմն առաջին անգամ, կասի. «Երկրորդ ֆիլմը ես կնայեմ մեկ տարի անց, երբ մեծացած լինեմ»։ Եթե երեխային դուր գա առաջին ֆիլմը, նա կուլ կտա ամբողջ ցիկլը, ու դրա համար էլ դժվար է արդարացնել ցիկլի վերջին ֆիլմում ներառված այս տեսարանը, որտեղ Հերմիոնան ու Հարին կրքոտ համբուրվում են։ Ռոնը նույնքան շոկի մեջ կլիներ, եթե տեսներ դա։

8. Դպրոցական լոգարանի տեսարանը. «Քերի» (1976)

Բրայան դե Պալմայի «Քերի» ֆիլմն ամենևին էլ էրոտիկ սարսափ ֆիլմ չէ, սակայն այն սկսվում է դպրոցական լոգարանում կատարվող անկեղծ տեսարանով, որը նկարահանվել է 1970-ականների պոռնոգրաֆիայի բոլոր կանոններով։ Արդյո՞ք անհրաժեշտ էր ֆիլմը սկսել մերկ բարձրդասարանցիներով հագեցած բավականին երկար տեսարանով, թեպետ դերասանները բոլորն էլ չափահաս էին (գլխավոր դերասանուհի Սիսի Սպեյսեքը 26 տարեկան էր նկարահանումների ժամանակ)։ Ինչ խոսք, սա կարևոր դրվագ է պատմության մեջ, որը կոչված է ավելի հասկանալի դարձնելու Քերիի ապրած սարսափը, բայց միևնույն ժամանակ այս տեսարանը կարող էր ավելի կոկիկ նկարել ու չվերածել հանդիսատեսին մտահոգ դեռահասների, ովքեր բանալու անցքից նայում են լոգանք ընդունող մերկ կանանց։

7. Մերկ լող. «Պիրանյաներ 3D» (2010)

«Թրեշային» սարսափ ֆիլմերում սեքսն ու բռնությունը ձեռք ձեռքի տված են լինում, ու տվյալ ֆիլմում անկեղծ տեսարանների մեծ մասի համար դժվար է քննադատել։ Երբ ֆիլմը ցույց է տալիս լողափնյա բուռն հանգիստ, որն աստիճանաբար վեր է ածվում արյունալի մղձավանջի, դժվար է ինչ-որ բան ասել մի տեսարանի համար, որտեղ պոռնոաստղ Ջիաննա Մայքլզն ամբողջովին մերկ պարագլայդեր է քշում (մինչև պիրանյաները չեն ուտում նրա ոտքերը)։ Սակայն մյուս երկու պոռնոաստղեր Քելլի Բրուքի ու Ռայլի Սթիլի կատարմամբ ստորջրյա մերկ բալետը, այն էլ՝ դասական երաժշտության ներքո, արդեն չափազանց շատ է։ Սեքսը՝ սեքս, բայց սարսափը պետք է լինի առաջին հերթին սարսափ։

6. «Թրեշային» մերկապար. «Ողջ մեռելների վերադարձը» (1985)

Զոմբիները սիրում են ուղեղներ ուտել։ Սարսափ-առասպելաբանության այս դետալը մոգոնել է Դեն Օ՛Բեննոնը՝ «Օտարը» ֆիլմի սցենարի համահեղինակն ու «Ողջ մեռելների վերադարձը» սարսափ-կատակերգության ստեղծողը։ Թվում է, թե սա արդեն իսկ հերիք էր, որպեսզի այն ներառվեր ժանրի դասական ցուցակում, բայց ոչ, պարզվում է՝ պետք էր պարծենալ նաև սարսափ ֆիլմերի պատմության ամենաաբսուրդային մերկացման դրվագով։ Գերեզմանի մեջտեղում կատարված մերկապարը, այն էլ՝ երբ հերոսուհին երազում է, որ իրեն ողջ-ողջ ուտեն, արդեն ոչ միայն սարսափելի չէ, ոչ միայն ծիծաղելի չէ, ոչ միայն էրոտիկ չէ, այլև մառազմատիկ լուծում է։

5. Քերոլի մերկացումը. «Սթարթրեք. Վրեժ» (2013)

ԱՄՆ-ում սիրում են կատակել, որ «Աստղային ճանապարհ»/«Սթարթրեք» ֆիլմաշարի երկրպագուների մեծ մասը կույսեր են, ուստի ցիկլի երկրպագուները չեն սիրում, երբ նրանց ընկալում են որպես սեքսուալ մոլագարների, ում կարելի է կինոթատրոն բերել՝ կանացի բարեմասնություններ տեսնելու ակնկալիք ներշնչելով։ Այնպես որ, ոչ մի զարմանալի բան չկա նրանում, թե ինչ սկանդալ բարձրացավ, երբ Էլիս Իվի հերոսուհին առանց որևէ սյուժետային պատճառի մերկացավ մինչև ներքնաշորերը։ Կրակի վրա էլ ավելի շատ յուղ լցրեցին ֆիլմի հեղինակները, ովքեր ազնվությամբ խոստովանեցին, որ ցանկանում էին ուրախացնել այս տեսարանով ֆիլմի արական սեռի երկրպագուներին։ Ավելի ուշ ֆիլմի սցենարիստ Դեյմոն Լինդելոֆն անգամ ներողություն խնդրեց այս տեսարանի համար։

4. Օֆելիի մերկացումը. «Փոխվել տեղերով» (1983)

Ջոն Լենդիսի հայտնի կատակերգությունը նվիիրված է այն իրավազուրկ վիճակին, ռասայական խնդիրներին ու ֆինանսական մեքենայություններին, որով հագեցած են Միացյալ Նահանգները։ Սեքսը ֆիլմում ոչ մի լուրջ դերակատարություն չունի, բայց, այդուհանդերձ, այն դարձավ առաջին ֆիլմը, որտեղ մերկացավ Ջեյմի Լի Կյորտիսը, ով խաղում էր մարմնավաճառուհի Օֆելիի դերը։ Ու չնայած նրան, որ Կյորտիսն այս ֆիլմի նկարահանումների պահին համարվում էր սարսափ ֆիլմերի թագուհին, որտեղ մերկությունը սովորական բան է, նախորդ ռեժիսորներից ոչ մեկ դեռ չէր մերկացրել դերասանուհուն, իսկ այ Լենդիսին դա հաջողվեց... Այս տեսարանն այնքան անսպասելի էր, որ ռեժիսորի ընկերներից մեկն անգամ կատակել է, որ քնել է ողջ ֆիլմի ընթացքում, բայց արթնացել է հենց այդ պահին։

3. Արքայադուստր Լեայի ոսկեզօծ բիկինին. «Աստղային պատերազմներ 4. Ջեդայի վերադարձը» (1983)

Եկեք իրար հետ տրամաբանենք. ո՞ւմ կարող է գայթակղել գրեթե մերկ մարդ-կինը։ Հավանաբար մարդ-տղամարդու կամ էլ գոնե հումանոիդ այլմոլորակայինի։ Սակայն Ջաբբա Հաթը դրանցից և ոչ մեկի թվին էլ չի պատկանում։ Նրա ռասայի տեսանկյունից մարդիկ պետք է նույնքան սեքսուալ գրավչություն ունենան, որքան մարդու համար են Ջաբբայի ճիճվաձև ռասայակիցները։ Ուստի, Ջաբբան կարող էր ունենալ պատճառներ՝ արքայադուստր Լեային շղթայված պահելու համար, բայց ոչ մի պատճառ չկա նրան ոսկեզօծ բիկինի կրել ստիպելու, իսկ քանի որ «Աստղային պատերազմները» հայտնի են ընդգծված անմեղության համար՝ սեքսուալության տեսակետից, ապա անհնար է հերքել այն, որ Քերրի Ֆիշերին կիսամերկ նկարահանելը պայմանավորված էր զուտ երկրպագուներին գրգռելու նկատառումներով։

2. Սերաֆինի մերկացումը. «Ամերիկյան մարդագայլը Փարիզում» (1997)

Ինչպե՞ս հանգստացնել երիտասարդին, ում մի քիչ առաջ կծել է մարդագայլը։ Ժյուլի Դելպիի հերոսուհին գիտի այս հարցի պատասխանը։ Նա պարզապես ցատկում է գլխավոր հերոսի վրա, ով պառկած է անկողնում, հանում է իր շապիկն ու սեղմում է պատանու ձեռքն իր կրծքին, ինչից հետո արտաբերում է հետևյալ բառերը. «Սա քեզ կհանգստացնի»։ Տարօրինակ է, որովհետև մենք միշտ կարծել ենք, որ դա տղամարդուն գրգռելու լավագույն եղանակն է, այլ ոչ թե հանգստացնելու... Թերևս, Սերաֆինն ի նկատի ուներ, որ այդ պահին տղայի ողջ արյունը կկենտրոնանա մեկ տեղում, ու նա այլևս չի անհանգստանա, քանի որ գլխով մտածելու կարողությունից զրկված կլինի։

1. Ջինջերի մերկացումը. «Գաղտնաբառ՝ «Թրաձուկ»» (2001)

Դերասանուհի Հոլի Բերին 500.000 դոլար հոնորար է ստացել՝ ի հավելումն այն 2 միլիոն դոլարի, որ պետք է ստանար այս ֆիլմում նկարահանվելու համար, և դա զուտ նրա համար, որ մերկացնի իր կուրծքը Դոմինիկ Սենայի թրիլլերում։ Արդյո՞ք ֆիլմն ավելի հաջողվեց այդ տեսարանից։ Ոչ, որովհետև այս տեսարանը ոչ մի նշանակություն չունի։ Շահեցի՞ն արդյոք պրոդյուսերները։ Ոչ, որովհետև ֆիլմը կարելի է հաջողված համարել, եթե հավաքում է իր բյուջեի կրկնակին, իսկ ֆիլմը հավաքեց միայն 1.5-ը։  Ու նունիսկ աստղերի մերկ տեսարաններ հավաքողներին այն առանձնակի օգուտ չբերեց, քանի որ նույն թվականին էկրան բարձրացավ «Հրեշների պարահանդեսը», որտեղ նույն Հոլի Բերին ավելի անկեղծ տեսարաններ ուներ։ Այնպես որ, ստացվում էր, որ այս ֆիլմում մերկությունը ցույց էին տվել միայն նրա համար, որպեսզի դերասանուհուն կես միլիոն դոլարով ավելի հարուստ դարձնեն։

Երևանում կայանված «Audi»-ից գnղացել են 8 միլիոն դրամ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգը Արսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում Երևանում հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր․ 36-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց «Օռանժ օիլ» գազալցակայանում թերլիցքավորման դեպք է հայտնաբերվել․ գործունեությունը կասեցվել է Մեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանՄեն կուն շունը կծել և քերծել է երկու երեխայիԻտալիայում ռումբի սպառնալիքների պատճառով հարյուրավոր դպրոցներից տարհանումներ են իրականացրել Ընդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա Ղահրամանյան Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին. կազմակերպությունը պատշաճ կերպով կարձագանքի դրան. Պեսկով Այն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանՓոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Գլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱբու Դաբիում բանակցությունների մասնակիցները անդրադարձել են մարդասիրական թեմային Ռուսաստանը և Ուկրաինան Աբու Դաբիում կայացած բանակցությունների ժամանակ համաձայնության են եկել գերիների լայնածավալ փոխանակման շուրջ Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը ԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջՖասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում Հիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԻսպանիայում համընդհանուր գործադուլի պատճառով չեղարկվել է ավելի քան 200 ավիաչվերթ 47-ամյա տղամարդը էքսկավատորով ավերել է վարչական շենքըԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանՔննարկվել են Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները ԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն ՀարությունյանԱբու Դաբիում ավարտվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները ԱՄՆ-ը վկայակոչում է «Բոլոր ռnւմբերի մայրը»՝ uպառնալիքների միջոցով դիվանագիտություն վարելու համար. ո՞վ է uպառնում գլոբալ խաղաղությանն ու անվտանգությանը. Փեզեշքիան «Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակը Տավուշում ապօրինի պահվող զենք-զինամթերք, լիցքավորված պահեստատուփեր և սվին-դանակներ են հայտնաբերվել Միջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՇենգավիթի մանկապարտեզի տարածքում բանվորները հայտնաբերել են մարդու կմախք ու ոսկորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա ՄաթևոսյանԻրանը սպառնում է հարվածել ԱՄՆ հեռավոր ռազմաբազաներին նոր հարձակման դեպքում Հանձնաժողովի նիստում քննարկվել է 2027 թ. պետական բյուջեի նախագիծը Իրանը մտադիր չէ երկրից հարստացված ուրան արտահանել Հայկ Մարտիրոսյանը և Լևոն Արոնյանն ամփոփել են ելույթները Բուդապեշտի մրցաշարի կայծակնային փուլում COP 31. դիմավորման պաշտոնական արարողություն «Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար ՄելոյանՈւղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա ՀովսեփյանԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Եվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն ՀարությունյանՎարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով Բանտից` գերեզման նախարարի ցինիզմի «գինը». Մարիաննա ՂահրամանյանԻնչի՞ տարի է լինելու 2027 թվականըԵրեխաները շարունակում են զոհվել․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ Գազայի վերաբերյալ Նրանք պատվեր են կատարում. Մարիաննա Ղահրամանյան