«Միավորվե´ք ու միասին որոշում կայացրե՛ք». կոչ՝ ուղղված Արցախի Ազգային ժողովի պատգամավորներին
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Կատարոտ» հասարակական կազմակերպության նախագահ Սերգեյ Համբարձումյանը ՀԿ անունից հայտարարություն է տարածել՝ ուղղված Արցախի Ազգային ժողովի պատգամավորներին: Հայտարարության մեջ մասնավորաբար նշված է. «Մի կողմ դրեք ձեր ամբիցիաները, հիմա դրա ո´չ տեղն է, ո´չ էլ ժամանակը: Քառասուն օր մնաց, որ ԱՀ նախագահ Ս. Շահրամանյանի կողմից ստորագրված՝ ԱՀ լուծարման մասին փաստաթուղթը մտնի ուժի մեջ: Ձեզանից շատերը տարբեր գնահատակներ են հնչեցնում, բայց փաստ այն է, որ ժամանակն աշխատում է ի վնաս արցախցիների և Արցախի ճակատագրով մտահոգ միլիոնավոր մարդկանց: Միակ գնահատականը ԱՀ ԱԺ-ի նիստ հրավիրելը, այդ փաստաթուղթը անվավեր ճանաչելն ու դատական գործընթաց սկսելն է։
Մեր սերունդն իրավունք չունի հազարամյակների մեր պապերի ժառանգությունը անվավեր ճանաչի ու որպես պանդուխտ սկսի դեգերել աշխարհով մեկ: Միավորվե՛ք ու միասին որոշում կայացրե՛ք: Ի գործ...»: