Երևան, 19.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Մինչև Փաշինյանը չկա որևէ փաստաթուղթ Հայաստանի որևէ իշխանության կողմից ստորագրված, որով Արցախը ճանաչվում է Ադրբեջանի կազմում». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մենք արդեն տեղեկացրել ենք, որ «Հայաքվեի» օրենսդրական նախաձեռնության հետ կապված կառավարությունը ներկայացրել է իր առաջարկները, որոնց ամփոփիչ իմաստն այն է, որ «նախագծով առաջարկվող լրացումներն ունեն խնդիրներ իրավական որոշակիության, քրեական օրենսգրքի կառուցվածքի տրամաբանության հետ, ինչպես նաև պարունակում են ներպետական և միջազգային ատյաններում վերոշարադրյալ և այլ հիմնավորումներով տարաբնույթ մեկնաբանման առիթ դառնալու ռիսկեր, ուստի առաջարկում է ձեռնպահ մնալ դրանք կատարելուց»:

«Փաստ» թերթի տեղեկություններով, «Հայաքվեի» ներկայացուցիչները ամփոփ փաստարկներ են ներկայացրել՝ ընդդեմ նման մոտեցման: Կառավարության տեսակետի հետ կապված կարծիք ստանալու համար դիմեցինք «Հայաքվեի» նախաձեռնող, «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանին: «Զուտ էմոցիոնալ առումով, ծայրահեղ բացասական է վերաբերմունքս կառավարության ներկայացրած առաջարկների մասով՝ հասկանալի պատճառով: Սկսենք իրավական անորոշություն փաստարկից: Այն ուղղակի ծիծաղելի է: Օրինագծում բացարձակ որևէ իրավական անորոշության խնդիր չկա, իսկ եթե կան տեխնիկական խնդիրներ, կարող ենք որոշակի ճշգրտումներ մտցնել»,-ասաց Չալաբյանը: Ինչ վերաբերում է կառավարության փաստարկներին:

Մեր զրուցակիցը նշում է. «Որո՞նք են իրենց հիմնական փաստարկները: Առաջինն այն է, որ Ալմա-Աթայի հռչակագրով Հայաստանի Հանրապետությունն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում: Դա պարզապես ծիծաղելի է: Մի քանի պատճառով: Ալմա–Աթայի հռչակագիրը Հայաստանի կողմից ստորագրվել է 1991 թ.-ի դեկտեմբերի 21-ին, այդ ժամանակ արդեն Արցախն անկախացել էր Ադրբեջանից: Ուստի միայն դրանով պարզ է, որ Հայաստանը չի ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում: Երկրորդ՝ ՀՀ-ն այդ հռչակագիրը վավերացրել է Արցախի վերաբերյալ վերապահումով, այսինքն՝ բոլոր դեպքերում Հայաստանը Ադրբեջանի խորհրդային սահմանները չի ճանաչել:

Ալմա-Աթայի հռչակագրում գրված չէ «խորհրդային սահմաններ», գրված է «գործող սահմաններ»: Այս առումով էլ 1991 թ.-ին Ադրբեջանի գործող սահմաններում Արցախը չկար, քանի որ արդեն անկախացել էր: Երրորդ՝ Ադրբեջանն այդ հռչակագրին միացել է 1993 թ.-ին, ոչ թե 1991 թ.-ին, այդ ժամանակ նա ընդհանրապես Արցախը չէր վերահսկում: Չորրորդ՝ սա ևս կարևոր է, դեռևս 1992 թ.-ին ստեղծվել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի մանդատը եղել է Արցախի կամ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը: Պարզ է, որ Արցախը չէր կարող լինել Ադրբեջանի կազմում: Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչվել է 2022 թ.-ի հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանի կողմից Պրահայի հայտարարությամբ: Մինչև Փաշինյանը չկա որևէ փաստաթուղթ Հայաստանի որևէ իշխանության կողմից ստորագրված, որով Արցախը ճանաչվում է Ադրբեջանի կազմում»:

Չալաբյանը նաև ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ կառավարության եզրակացության մեջ մեկ տարօրինակ բան էլ կա գրված՝ մեր Սահմանադրության նախաբանը հղում է կատարում Անկախության հռչակագրին, իսկ այնտեղ Արցախի հետ վերամիավորումը նշված չէ որպես ազգային նպատակ: «Արցախի հետ վերամիավորումը ոչ միայն նշված է, այլ դրված է դրա հիմքում: Հռչակագիրը հիմնված է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների վերամիավորման վրա: Ավելին՝ 1990 թ.-ին Հայաստանի Գերագույն խորհրդում 12 պատգամավոր Լեռնային Ղարաբաղից էր: Մեկ վերապահում էլ իրենց եզրակացության վերաբերյալ:

Ասում են՝ մեր Քրեական օրենսգրքում Ցեղասպանության ժխտման համար արդեն քրեական հոդված է նախատեսված, ուստի երկրորդ հոդվածի կարիքը չկա: Մեր Քրեական օրենսգրքում Մարդկության դեմ ուղղված հանցագործությունների բաժնում իսկապես ցեղասպանությունների ժխտման համար հոդված է նախատեսված, բայց այն հոդվածը, որ մենք ենք նախատեսում, ոչ թե վերաբերում է Ցեղասպանության ժխտմանը, այլ Հայաստանի Հանրապետության անունից, այսինքն՝ պետության կողմից դրա միջազգային ճանաչումից հրաժարվելուն: Դուք կարող եք չժխտել Հայոց ցեղասպանության փաստը, բայց որպես պետություն չզբաղվեք դրա միջազգային ճանաչմամբ, ինչպես անում է այսօրվա իշխանությունը: Մենք ասում ենք՝ դա ազգային անժամկետ նպատակ է, որի վրա հիմնված է մեր Սահմանադրությունը և Հայաստանի երրորդ Հանրապետությունը, իշխանությունն իրավունք չունի դրանից հրաժարվելու»,-ամփոփում է մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փոփոխություններ դեպի մի շարք երկրներ արտահանումների մասով արտոնությունների ծրագրում. «Փաստ»Հարձակում Ղրիմի կամրջի վրա. երթևեկությունը կրկին դադարեցվել է «Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ»Թրամփը մեղադրել է Օբամային Ռուսաստանի և Չինաստանի միջև մերձեցման համար Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացելԱյսօրվա դրությամբ Հայաստանում ցերեկվա տևողությունը հունիսի 21-ի համեմատ կրճատվել է 5 ժամ 11 րոպեով. Սուրենյան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հավերժական «համեղ գործընկերները». ինչպես են դառնում իշխանությունների «սիրելին». «Փաստ»Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ»Ընդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումը. «Փաստ»Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ազդեցության գոտիների վերաբաժանման պայմաններում. «Փաստ»Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»Ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուԲյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքԳազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատարԱռաջիկա օրերին տեղումները կշարունակվենՀայկ Մարտիրոսյանն առաջին խաղային օրը հաղթել է Ռապորտին․ Total ChessՊուտինն ու Թրամփը դեռ բովանդակային զրույց չեն ունեցել. ՊեսկովԶինծառայող է մահացել«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայրIDBank-ը DigiTec 2026-ին կներկայանա միասնական էկոհամակարգի հայեցակարգովՀանրապետությունում ձյուն է տեղում, մառախուղ է․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինՀրդեհ՝ ԵրևանումՏեխնոլոգիական խափանումները հասել են նաև ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունՓաշինյանը պահանջում էր փոխել Սահմանադրությունը հանուն խաղաղության, իսկ հիմա խոստովանում է, որ Ալիևը կարող է չստորագրել համաձայնագիրը«Գյումրի» ԲԿ-ում հաջողվել է փրկել 36-ամյա տղամարդու կյանքը․ նրան վնասվածք է պատճառել հարազատ եղբայրըՓաշինյանը գող է. նա հազարավոր զինվորների կյանքեր է գողացել․ ինչո՞ւ Փաշինյանը Բաքվի հետախուզվողների ցուցակում չէ. Անուշ ՄիրզոյանՓաշինյանն ուժեղ է միայն այն դեպքում, երբ սպառնում է ընդդիմադիրներին բանտ նետել, բայց Ալիևի դեմ թույլ է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանըԱդրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունը Ռուսաստանից Անթալիա թռչող ինքնաթիռում ռումբի առկայության մասին ահազանգ է ստացվել Եվրահանձնաժողովն առաջարկում է Ուկրաինային հավելյալ 45 մլրդ եվրո հատկացնել Հայ համայնքի պահանջով՝ Ադրբեջանի «Հաղթանակի օրվա» դրոշը հեռացվել է․ մանրամասներ Կանադան լրացուցիչ 31,5 միլիոն դոլար է հատկացրել Ուկրաինային զենքի մատակարարումների համար ՔՊ-ն չգիտի անգամ, թե որ կետում են ավարտվելու Ալիևի պահանջները. Տիգրան ԱբրահամյանՀայաստանի հավաքականը զիջել է դիրքերը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Team Group-ը Digitec-ի ռազմավարական գործընկերն է․ խումբը կներկայացնի իր տեխնոլոգիական էկոհամակարգն ու նորարարական լուծումները Ադրբեջանցիների ախորժակն ակնհայտորեն բացվել է․ արդեն Ամարաս են հասել. Տիգրան Աբրահամյան Փաշինյանը և Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ-ի միջև առևտրատնտեսական կապերի խթանման ուղղությամբ իրականացվող քայլերը Անվտանգ և արդար պետության գաղափարը սկսվում է դպրոցից․ Մհեր ԱվետիսյանԻշխանությունները Ռուսաստանի հետ առևտրային պատերազմի մեջ մտնելուց առաջ քայլեր պետք է ձեռնարկած լինեին. Հրայր ԿամենդատյանԻշխանությունները երբեք չեն ասել, թե ինչն են ուզում փոխել Սահմանադրության մեջ. Ավետիք ՉալաբյանԿենսաթոշակների բարձրացում, առողջության ապահովագրություն․ նախարարը՝ աղքատության նվազման մասինՏեղի է ունեցել Միրզոյանի և Վադեֆուլի զրույցը Ֆեյսբուքում վիրավորելը՝ 1 միլիոն, զրպարտելը՝ 2 միլիոն դրամ․ նոր նախագիծը Ալիևի հրահանգով Սահմանադրությունը փոխելը ինքնիշխանության լիակատար կորուստ է․ Նարեկ ԿարապետյանԻրանը Հորմուզի նեղուցի երկնքում խnցել է ամերիկյան MQ-9 ԱԹՍ Գրոսին ԱԷՄԳ խորհրդին է ներկայացրել Ուկրաինայում և Իրանում միջուկային անվտանգության հետ կապված հարցերըԲրյուսելում հանդիպել են Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարները Ադրբեջանը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանից ներմուծել է 96,46 հազար դոլարի ապրանք