Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում 9 քաղաք «զրոյից կկառուցի»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն Լեռնային Ղարաբաղում «զրոյից կառուցում է» 100 բնակավայր, այդ թվում՝ ինը քաղաք և ութ գյուղ։ Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, այս մասին Ալիևն ասել է Կենտրանական Ասիայի պետությունների տնտեսություների համար ՄԱԿ-ի հատուկ ծրագրի գագաթնաժողովի ընթացքում իր ելույթի ժամանակ։
««Օկուպացիայից ազատագրված» (չակետրները՝ Tert.am-ի) տարածքներում մենք... զրոյից կառուցում ենք նոր քաղաքներ և գյուղեր, սկզբնական փուլում նախատեսվում է վերականգնել 100 բնակավայր, այդ թվում՝ ինը քաղաք և ութ գյուղ: «Մեծ վերադարձ» ծրագրի շրջանակներում նախկին ներքին տեղահանվածները վերադառնում են իրենց «պապենական հողեր» (չակետրները՝ Tert.am-ի): Մինչև 2026 թվականի վերջը 140 հազար նախկին ներքին տեղահանված կվերադառնան իրենց տները»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Ալիևը, սակայն, չի մանրամասնել, թե որ քաղաքների մասին է խոսքը։