Երևան, 03.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի հիմնական սխալներն՝ ըստ ռուս պատգամավորի․ «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

dzen.ru-ն «Զատուլինը նշել է Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի հիմնական սխալները Հայաստանի հետ հարաբերություններում. «Ես զգուշացնում էի»» վերնագրով հոդվածում գրում է, որ ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնս տան տին Զատուլինը « Moscow Speaking» ռադիոկայանի եթերում մտահոգություն է հայտնել, որ ապագայում Հայաստանի հետ հարաբերությունների վատթարացման վերջին միտումները կարող են կասկածի տակ դնել Գյումրիում ռուսական բազայի առկայությունը, Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին։ «Երբ Փաշինյանի իշխանության գալուց հետո ես խոսում էի, զգուշացնում էի, ինձ պատասխանեցին, որ իրականությանից հեռու եմ, նրան աջակցում է ժողովուրդը, մենք, ընդհանուր առմամբ, չենք կարող համագործակցել ընդդիմության հետ, մենք սկզբունքային գիծ ունենք, այն է՝ աշխատում ենք միայն ղեկավարների, պաշտոնական իշխանությունների հետ...

2020 թվականին Փաշինյանը ձախողեց ռազմական գործողությունները, կարծում եմ՝ միտումնավոր, քանի որ պետք է ազատվեր Ղարաբաղից»,- ասել է Զատուլինը։ Նրա խոսքով, այն բանից հետո, երբ Փաշինյանը որոշեց 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, ընդդիմությունը դիմեց Ռուսաստանին և խնդրեց ինչ-որ կերպ տեսանելիորեն աջակցել իրենց։ Սակայն ռուսական կողմը հրաժարվեց՝ պատճառաբանելով, որ եթե հայկական ընդդիմությունը գա իշխանության, ապա կարող է հրաժարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, որը վերջ դրեց Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին։

Փաստաթղթից հրաժարվելը կարող էր նոր պատերազմ հրահրել, կարծում էր Մոսկվան, իսկ ինքը չէր ցանկանում խառնվել դրան։ «Ասացինք՝ ոչ մի դեպքում, ի՞նչ եք ասում, Փաշինյանին ինչ-որ բան պատահի՞, չէ՞ որ նա է ստորագրել համաձայնագիրը, եթե նա չլինի, ապա այնտեղ իբր նորից ռազմական գործողություններ կսկսվեն, մենք կներգրավվենք, մեզ կներքաշեն, մենք չենք ուզում, որ մեզ ներքաշեն, մենք մեր գործերն ունենք, այնպես որ, նրան ձեռք մի՛ տվեք»,- բացատրել է Զատուլինը։ Քաղաքական գործիչը նաև քննադատել է նաև ՀԱՊԿ-ին՝ 2022 թվականի սեպտեմբերի իրադարձություններին չարձագանքելու համար, երբ Ադրբեջանը սկսեց ավելի խորանալ դեպի Հայաստան։

«Պետք էր անհապաղ արձագանքել, գոնե զանգել, հրապարակային հայտարարել և այլն, մենք սկսեցինք հետաձգել արձագանքը, և Փաշինյանը օգտվեց դրանից, նա շատ խելացի մանիպուլ յացիա արեց, նա մանիպուլ յատոր է, սա միակ բանն է, որ նա գիտի և անում է ու կանի դա: Եվ պետք է ասել, որ Հայաստանում վստահությունը Ռուսաստանի նկատմամբ, իհարկե, նվազում է՝ կապված այն բանի հետ, որ առավոտից երեկո մարդկանց ուղեղներն են լվանում համացանցում, հեռուստատեսությամբ և այլն։ Մենք պետք է պայքարենք դրա դեմ»,- համոզված է Զատուլինը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սողանքի և ջրհեղեղի հետևանքով Նեպալում առնվազն 22,000 երեխա տառապnւմ է մաքուր խմելու ջրի պակասից ԻՀՊԿ-ն hարվածել է Քուվեյթում ԱՄՆ ռшզմաբազաներին ԱՄՆ ԶՈւ-ն Հորմուզի նեղուցի շրջանում nչնչացրել է իրանական նոր uպառազինություններ․ Թրամփ Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»«Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ»Առաջիկա երկու տարում՝ պետբյուջեից մոտ 3 միլիարդ դրամ. նպատակն է ավելացնել օդային ճանապարհով արտահանման ծավալները. «Փաստ»Մահացել է դերասան Արման Ումրշատյանի մայրըԼույս չի լինելու «Բարսելոնան» հրապարակել է մրցաշրջանի հայտացուցակը. հայտնի են ֆուտբոլիստների վերջնական խաղային համարները Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ»Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ»Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ»Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ»Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «Փաստ»Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվումԱռաջիկա օրերին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԸնկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել էԹրամփը հայտնել է՝ երբ է մտադիր հանդիպել ՊուտինինՍեպտեմբերի 4-ը Փրկարարի օրն էՌուսաստանը որևէ պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու կոնցեսիան վաճառելու համար․ ՕվերչուկԼամբադա կամուրջը կհիմնանորոգվի. մի շարք հատվածներ փակ կլինենԲնակարանային գողության մեջ կասկածվողները ձերբակալվել են հանցափաստով․ բացահայտումՆա իսպանական ֆուտբոլի Մեսսին է․ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչԹրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվել է մեկ դոլարանոց մետաղադրամի վրաՎթար է. ջուր չի լինելուՄեկնարկում է Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը ՉեխիաԹրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել «Թրամփի նեղուց»Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Աննա ՅայլոյանԼեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը տեղի է ունեցել միջազգային իրավունքով. Հասմիկ ՂազարյանՆորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրելԳերմանիայի կողմից հակառուսական գործողությունները կստանան կոշտ պատասխան․ ՌԴ ԱԳՆԽոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ նախնական տվյալներով՝ կա 5 զոհ և 7 վիրավորՀաստատվել է «Tour of Armenia» հեծանվավազքի տարբերանշանը, գործարկվել է պաշտոնական կայքը«Հայ Վիրտուոզներ»-ի կրթաթոշակառուները՝ Աշխարհի երիտասարդական նվագախմբերի IV միջազգային փառատոնի բեմումՈրպես անհետ կորած որոնվում է 32–ամյա Տիգրան Մխիթարյանը«Համահայկական ճակատ» կուսակցության շնորհավորական ուղերձը` Արցախի անկախության օրվանԻրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդԳորիսում, Կապանում և Մեղրիում քննարկվել է TRIPP-ի իրականացման ընթացքը Երևանը չի քննարկել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի հանձնման հարցը Մոսկվայի հետ, որևէ պաշտոնական հարցում չի արվել. Օվերչուկ Սեպտեմբերի 2-ից մեկնարկում է սեպտեմբերի 27-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույն բուհերից մեկումԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասինՄի´ թողեք, որ օրացույցը սահմանափակի Ձեր ամառային ծրագրերը Ինչ եղանակ կլինի ամբողջ սեպտեմբերինԵվրոպական հանձնաժողովը դիտարկում է Կիևի՝ ՀՕՊ hրթիռների համար մի քանի միլիարդ եվրոյի հայտը. Ֆոն դեր Լայեն ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակվում են. Գրենլանդիայի ԱԳ նախարար Ռուսաստանից Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը Ադրբեջանի տարածքով ԵՄ խորհուրդը սատարեց Հայաստանին առևտրային աջակցության միջոցառումները Արման Ծառուկյանը նպատակադրվել է նոր ռեկորդ սահմանել UFC-ում Հայտնի է` երբ պատրաստ կլինի Իրան– Հայաստան–Վրաստան էներգետիկ ցանցը