Երևան, 29.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Տեղի է ունեցել Հաղթանակի կամրջի պաշտոնական բացումը․ «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Կանանց նկատմամբ բռնության վերացման համաշխարհային օր, Սուրինամ՝ Անկախության օր Նիդերլանդներից, Բոսնիա և Հերցեգովինա՝ Ազգային օր, Թուրքմենստան՝ Բերքի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1818 –ծնվել է բառարանագիր Հովհաննես Հյունքյարպեյենտյանը։

1889- վախճանվել է բանաստեղծուհի և թարգմանչուհի Աննա Աբամելիք-Լազարևան։

1895-ծնվել է խորհրդահայ պետական գործիչ Անաստաս Միկոյանը։

1900 –ծնվել է նկարիչ Ռուբեն Շահվերդյանը։

1913 –ծնվել է խորհրդահայ պետական գործիչ Անտոն Քոչինյանը։

1919– ծնվել է դերասանուհի, հաղորդավարուհի Հրաչուհի Ջինանյանը:

1943- Իոսիֆ Օրբելու, Ստեփան Մալխասյանցի, Վիկտոր Համբարձումյանի և այլ գիտնականների մասնակցությամբ տեղի է ունեցել Հայկական ԽՍՀ-ի Գիտությունների ակադեմիայի առաջին նիստը, որով իսկ հիմնվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան։

1945– Երևանում տեղի է ունեցել Հաղթանակի կամրջի պաշտոնական բացումը:

1956– ծնվել է գործարար, բարերար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը:

1957 – ծնվել է Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը՝ Ավոն։

1974– վախճանվել է գրող, բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող Արշալույս Սարոյանը։

1985- վախճանվել է գրող, գյուտարար և նկարիչ Մկրտիչ Հաճյանը։

2002- Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նիստերի դահլիճում տեղի է ունեցել Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածության առաջադրումը 2003-ի նախագահական ընտրություններում՝ քաղաքացիական նախաձեռնությամբ:

2005- ընդունվել է Հայաստանի Սահմանադրության բարեփոխված նոր տարբերակը։ -ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայկական դուդուկը ճանաչել է «մարդկության բանավոր և ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոց»:

2006-«Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ Լոս Անջելեսում կազմակերպած ամենամյա հեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել է 13,7 միլիոն դոլար՝ Լեռնային Ղարաբաղում վերականգնողական տարբեր ծրագրեր իրականացնելու համար:

2008-տղամարդկանց Հայաստանի շախմատի հավաքականը հաղթանակ է տարել Դրեզդենում անցկացվող Շախմատի համաշխարհային օլիմպիադայում՝ պաշտպանելով երկու տարի առաջ նվաճած օլիմպիական չեմպիոնի տիտղոսը։

2010- Երևանի կենտրոնական՝ Մաշտոց և Կորյուն փողոցների հատման անկյունում խոշոր հրդեհ է բռնկվել, զոհեր կամ վիրավորներ չեն եղել, բայց վառված 14 տների բնակիչները ողջ գիշեր մնացել են փողոցում:

2011- ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքում խոսել է իշխող կոալիցիայի մաս կազմող «Բարգավաճ Հայաստանի» հետ համագործակցելու նպատակահարմարության և բուրժուադեմոկրատական հեղափոխություն անցկացնելու մասին։

2015-Երևանում վնասազերծվել է խոշոր հանցախումբ, որը ղեկավարել է Արթուր Վարդանյանը. ըստ պաշտոնական հաղորդագրության, նրանք նպատակ են ունեցել Հայաստանի տարածքում մի շարք ծանր հանցագործություններ իրականացնել:

2016-«Իմ Արցախը» խորագրի ներքո անցած «Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնի ժամանակ հանգանակվել է 15 միլիոն 428 հազար 777 դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում։

2020-Ադրբեջանի բանակը, համաձայն եռակողմ պայմանավորվածության, մտել է Քելբաջարի շրջան:

ԱՇԽԱՐՀ

1177– տեղի է ունեցել Մոնժիզարեի ճակատամարտը Սալահ ադ Դինի զորքերի և Երուսաղեմի թագավորության միջև, որը Խաչակրաց արշավանքների նշանավոր մարտերից մեկն է:

1562– ծնվել է իսպանացի անվանի դրամատուրգ, բանաստեղծ, արձակագիր Լոպե դե Վեգան:

1666 –ծնվել է իտալացի կսմիթային երաժշտական գործիքներ ստեղծող վարպետ Ջուզեպե Ջովանի Բատիստա Գվարներին։

1712 –ծնվել է ֆրանսիացի աբբատ ՇառլՄիշել դե Լ' Պեն՝ սուրդոդաստիարակչության հիմնադիրներից մեկը։

1735 –Ռուսաստանում ձուլվել է Ցարզանգը:

1783 –ԱՄՆ-ի անկախության համար մղված պատերազմից հետո վերջին բրիտանական զինվորները լքել են Նյու Յորքը։

1785 –վախճանվել է անգլիացի բանաստեղծ, գրող և քաղաքական գործիչ Ռիչարդ Գլովերը։

1810 –ծնվել է ռուս վիրաբույժ և հասարակական գործիչ Նիկոլայ Պիրոգովը։

1867– շվեդ գյուտարար Ալֆրեդ Նոբելը արտոնագրել է դինամիտի գյուտը:

1884 –վախճանվել է գերմանացի քիմիկոս Ադոլֆ Վիլհելմ Հերման Կոլբեն։

1887 –ծնվել է ռուս և խորհրդային բուսաբան Նիկոլայ Վավիլովը։

1936 –Գերմանիան և Ճապոնիան կնքել են Հակակոմինտերնային համաձայնագիրը։

1956- վախճանվել է ուկրաինացի գրող և ռեժիսոր Ալեքսանդր Դովժենկոն։

1959 – վախճանվել է ֆրանսիացի ճանաչված դերասան Ժերար Ֆիլիպը:

2001 –վախճանվել է պակիստանցի հոգևոր առաջնորդ Ռիազ Ահմեդ Գոար Շախին։

2011- վախճանվել է խորհրդային գերծանր քաշային ծանրորդ, օլիմպիական կրկնակի և աշխարհի ութակի չեմպիոն Վասիլի Ալեքսեևը։

2016 –վախճանվել է կուբացի հեղափոխական, քաղաքական և պետական գործիչ Ֆիդել Կաստրոն։

2020-վախճանվել է արգենտինացի հանրահայտ ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան:

2021– Կեմերովո քաղաքի «Լիստյաժնայա» հանքում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվել է 51 և վնասվածքներ ստացել՝ 106 մարդ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա Կոստանյան72-ամյա թոշակառուն թունավոր հեղուկ է խմել և մահացել Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները չեն ներառում ԵՄ մասնակցությունը Եվրոպական կենտրոնական բանկի տնօրենը հայտարարել է հրաժարական տալու մասին Ռուսաստանը ենթարկվել է անօդաչուների ամենազանգվածային հարձակումներից մեկին. խոցվել է 1200 ԱԹՍ Կոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՍերբիայում նոյեմբերի 1-ին կրկնակի քվեարկություն տեղի կունենա Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում․ իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները Փաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Մարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ Կարապետյան Երևանում փլուզում է տեղի ունեցել. քաղաքացիներ են մնացել փլատակներում Հորմուզի նեղուցում՝ Օմանի ափերի մոտ, նավ է բռնկվել The Atlantic-ը հաղորդել է Մասկի՝ Ուկրաինայի հարցում փոփոխվող դիրքորոշման մասին Հոկտեմբերի 29-ը Կաթվածի համաշխարհային օրն է Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ին Ալեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էր Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. Աբրահամյան Ուշակով. Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 4-ից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճԱՄՆ-ն ընդլայնում է իր ներկայությունը Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջուկային էներգետիկայի ոլորտում ՀՀ-ում ոստիկաններն ու փրկարարները կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղաՍաուդյան Արաբիան Թուրքիային առաջարկել է իր տարածքում ռազմшբազա ստեղծել Ռուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը Մինչև 200 հազար դրամ ստացող աշխատողները ևս կունենան առողջության ապահովագրություն Ազատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավnր Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԱրցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինի Ի՞նչ տեսք ունի ճապոնական «մաֆիան». «Փաստ»Նոյեմբերի սարսափելի օրերը․ կենդանակերպի որ նշանների համար ամսվա որոշ օրեր վատ կսկսվենՀՀ ԿԲ-ն զգուշացնում է իր անունից կեղծ փաստաթղթերի տարածման դեպքերի մասին Սպիտակ տունը սողում է Վլադիմիր Պուտինի առջև և դավաճանnւմ ուկրաինացիներին. Օբամա Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ-ի ոչնչացման մասին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 29-ին Դիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԿԺԴՀ-ն շուրջ 10 hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի Հանրապետության ԶՈւ «Հովոս ասաց՝ մա՛մ, ես ապահով եմ, չմտածես իմ մասին». Հովհաննես Պողոսյանի ընտանիքը չգիտի, թե երբ ու որտեղ է անմահացել իրենց որդին. «Փաստ»Վենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իրանի հետ. WSJ Այն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանԵրևանում ընթացող COP17 համաժողովի բարձրաստիճան հատվածը մոտենում է ավարտին Ողբերգական դեպք՝ Երևանում. շտապօգնության բժիշկներն արձանագրել են 1 ամսական երեխայի մաhը Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է գենետիկական ռեսուրսներին նվիրված միջոցառմանը