Իսրայելը սկսում է վերականգնողական ծրագիր օտարերկրացիների համար, ովքեր պատանդ են եղել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը օտարերկրացիների համար վերականգնման հատուկ ծրագիր է սկսել, ովքեր պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական խմբավորման կողմից գերեվարվելուց հետո ազատ են արձակվել, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Բժիշկների, հոգեբանների և սոցիալական աշխատողների թիմը վերոհիշյալ ծրագրի շրջանակներում թեստեր կանցկացնի՝ գնահատելու օտարերկրացիների ֆիզիկական և հոգեկան վիճակը:
Պաղեստինյան արմատականները նախօրեին ազատ են արձակել առաջին 13 օտարերկրացիներին, այդ թվում՝ Թաիլանդի 10 և Ֆիլիպինների երեք քաղաքացիների։ Իսրայելի իշխանությունների և ՀԱՄԱՍ-ի միջև գործարքի շրջանակներում Գազայի հատվածը կլքի 50 օտարերկրյա քաղաքացի։
Նոյեմբերի 24-ի առավոտյան ուժի մեջ է մտել իսրայելական բանակի և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև քառօրյա զինադադարը։