Խաչատրյանի դատավճիռը բեկանելու համար բողոք է ներկայացվել Ադրբեջանում
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի կողմից ապօրինաբար առևանգված, կալանավորված, ապա կեղծ դատավարության արդյունքում 15 տարվա ազատազրկման դատապարտված արցախցի Վագիֆ Խաչատրյանի քրեական գործով դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացվել Վերաքննիչ դատարան։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Ռադմիլա Աբիլովան՝ ի պատասխան Report-ի խնդրանքի։
Նրա խոսքով, Խաչատրյանի նկատմամբ կայացված դատավճիռը բեկանելու վերաբերյալ բողոք է ներկայացվել Բաքվի վերաքննիչ դատարան։
«Խաչատրյանին տեսել եմ նոյեմբերի 24-ին։ Նա առողջական խնդիրներ չունի։ Ես նրան բացատրեցի իր բոլոր իրավունքները»,-նշել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը 68-ամյա արցախցուն մեղադրել է «Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում ապօրինի հայկական զինված կազմավորումների կազմում ցեղասպանությանը մասնակցելու մեջ»։