Երևան, 08.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայաստանի տնտեսական աճի տեմպերը գնալով թուլանում են

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Այս տարվա երրորդ եռամսյակում Հայաստանի տնտեսական աճը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ կազմել է 7,4 %: Վիճակագրական կոմիտեի տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանի տնտեսական աճի տեմպերը գնալով թուլանում են։ Առաջին եռամսյակում դա 12,1 % էր կազմում, երկրորդում՝ 9,1 %։ Ըստ տարբեր վերլուծաբանների՝ այս պրոցեսն օբյեկտիվ է, և հենց այդպես էլ պետք է լիներ՝ հաշվի առնելով, թե՛ ռելոկանտների հեռացումը Հայաստանից և թե՛ բազմաթիվ այլ ֆակտորներ։
 
Միակ ոչ օբյեկտիվը Հայաստանի տնտեսության մեջ իշխանությունների գեր ուշադրությունն է այն ոլորտներին, որտեղ իսկապես լուրջ փող և ստվերի հնարավորություն կա և, ընդհակառակը, առանձին ոլորտների հետևողական տոռպեդահարումը։
 
Հայաստանի տնտեսության կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռը շարունակում են ունենալ առևտուրն ու ծառայությունները։ Երրորդ եռամսյակում համախառն ներքին արդյունքի 57,9 %-ը բաժին է ընկել նշված ոլորտներին։ Քանի որ ծառայություններն էական կշիռ ունեն տնտեսության մեջ, ապա տարբեր ենթաոլորտներում աճի տեմպերի թուլացումն ազդում է տնտեսության ընդհանուր վիճակի վրա։ Ամենավատ իրավիճակն արդյունաբերությունում է, ոչ միայն ծանր, այլ նաև թեթև և միջին արդյունաբերությունում։ Արդեն երկրորդ եռամսյակն է արդյունաբերության ոլորտում անկում է գրանցվում։ Երրորդ եռամսյակում արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 2,6 %-ով, չնչին աճ է գրանցվել գյուղատնտեսության ոլորտում, անգամ շինարարության ոլորտում է աճի տեմպերի նվազում նկատվում, թեպետ դեռևս չափազանց բարձր է նախորդ տարվա համեմատ։ Հատկապես այս տարի շինարարության և ճանապարհների վերակառուցման ոլորտները կարող էին ավելի ցածր աճի տեմպեր ցուցաբերել, եթե վերակառուցման պետական ծրագրերին ահռելի միջոցներ չհատկացվեին։
 
Երկրում մեծ քանակությամբ շինարարություն է ընթանում բոլոր ոլորտներում, թե՛ մասնավոր և թե՛ պետական, ընդ որում մասնավորն էլ օգտվում է պետական աջակցությունից և թույլտվությունները դակվում են փաթեթներով։
 
Իշխանությունն իր կողմից հսկայական միջոցներ է վատնում տարբեր շինություններ կառուցելու համար՝ չհաշված ճանապարհների վերակառուցումը։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո, Հայաստանում ամենամեծ քարոզչական արշավն էլ իրականացվել է ճանապարների ասֆալտապատման վրա, իսկ վերջին ամիսներին ընդհանրապես գործող իշխանություններն ասֆալտում են հնարավոր ամեն ինչ, ընդ որում նույնիսկ անզեն աչքով տեսանելի է, որ այդ աշխատանքներն իրականացնում են ոչ բավարար որակով, ինչը հնարավորություն է տալու նույն այդ իշխանություններին մեկ անգամ ասֆալտած ճանապարհը վերանորոգել մեկ կամ երկու տարի անց՝ կրկին հսկայական միջոցներ վատնելով։ Հարցրեք յուրաքանչյուր տնտեսագետի և նա կասի, որ հատկապես շինարարության և ճանապարհների վերակառուցման ոլորտներում ամենամեծ ստվերն է հնարավոր և ամենամեծ գումարները կարելի են յուրացնել հենց այս ոլորտներում, ուստի բնավ զարմանալի չէ Հայաստանի գործող իշխանությունների ակնհայտ հետաքրքրվածությունն այս ոլորտների նկատմամբ։ Ժամանակին ճանապարհների ասֆալտապատման գործն իր ձեռքն էր վերցրել ներկայումս Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Փոխվարչապետ նշանակվելուց հետո ճանապարհների վերակառուցման գրասենյակը՝ Ճանապարհային դեպարտամենտ անվանումով, կցվեց հենց փոխվարչապետին՝ հանվելով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կազմից։ Այդ կերպ Պապիկյանը ցանկանում էր ֆինանսական հոսքերը վերահսկել միանձնյա՝ առանց Տարածքային կառավարման նախարարի խառնվելու։
 
Փորձագետները նշում են, որ տնտեսության կառուցվածքի ներկայիս իրավիճակը բնավ լավ հետևանքներ չի կարող ունենալ, փոխարենը 2024 թվականին գործող իշխանությունները կրկին հիմնական շեշտը դնում են այս ոլորտների վրա, մինչդեռ շատ ավելի տրամաբանական կլիներ, եթե իշխանությունը փորձեր աջակցել արդյունաբերության զարգացմանը, հատկապես թեթև և միջին արդյունաբերության զարգացմանը, առավել ևս, որ Թուրքիայի հետ սահմանի բացվելու դեպքում հայկական արդյունաբերությունը հայտնվելու է ծանրագույն դժվարությունների առջև՝ չկարողանալով մրցակցել թշնամի երկրների արտադրանքի հետ։
 
Հայկ Առաքելյան
Վանաձորում «Mercedes GLE»-ը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ վերջինը տեղում մաhացել է ՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին, 13-ինԱյսօրվանից կգործի Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՁյուն, բուք, ջերմաստիճանը կնվազի 11 աստիճանով․ եղանակը՝ նոյեմբերի 8-ից 12-ինՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԳերմանիայի ստորգետնյա գազի պաշարները նվազել են 60 տոկոսից ցածրՏավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել էԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԱրեգակի վրա ձևավորվել է տարվա ամենամեծ պսակային անցքերից մեկըՓարիզում ոստիկանությունը փակել է Կոնկորդի հրապարակը՝ «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի պատճառովՈւկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ եվրոպացիներն անելիք չունեն․ ՌԴ ԱԳՆԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանՄիջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա անցնող առանցքային երթուղի է. Ֆիդան Թույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանԳազայի հատվածում տեղատարափ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում խորտակվել է 70,000 վրան Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր ԿամենդատյանՕձուն գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ 2 վիրավnրներից մեկը հղի կին է, մյուսը՝ անչափահաս Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել. Թրամփ Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վերջին 48 ժամում 12 երկրի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել ենք տարածաշրջանային զարգացումներն ու ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի գործողությունների հետևանքները. Արաղչի ԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառով Որ հասցեներից է կարելի անձնագիր և նույնականացման քարտ ստանալ. մանրամասներ Գերմանիան այլևս չի կարող Ուկրաինային «Patriot» համակարգեր տրամադրել. Պիստորիուս Գեղեցիկ ձմեռ. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վարդաբլուր գյուղում հայտնաբերել են 39-ամյա տղամարդու մարմինՄեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը Վաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտել Եղանակը կտրուկ կցրտի. տեղումներ են սպասվում Մոսկվայում և Մոսկվայի մարզում մերկասառույցի պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվել