ԶՊՄԿ շահառուները հայտնի են
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» օրենքով սահմանված կարգով իրական շահառուների մասին հայտարարագիր է հրապարակել։
Ընկերությունն այս մասին օրեր առաջ է հայտնել` հերքելով մամուլում տարածված տեղեկությունները` իբր ԶՊՄԿ-ն կարող է հայտնվել ամերիկյան պատժամիջոցների տակ։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», սկսած 2022 թվականից, Հայաստանի թիվ մեկ հարկատուն է:
Պետեկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023 թվականի առաջին 9 ամիսներին ընկերությունը պետական բյուջե է մուտքագրել 52, 4 միլիարդ դրամ, գրեթե 130 միլիոն դոլար։
Ի դեպ, տարիներ առաջ կոմբինատը Հայաստանի կառավարությանը փոխանցեց ահռելի 21,87 % բաժնեմասը, և պետությունը ևս մասնակցում է կոմբինատի ակտիվ կառավարմանը։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



