Փաշինյանը և Կորեայի նախագահը հարաբերությունների հետագա զարգացմանը նպաստելու պատրաստակամություն են հայտնել
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլի հետ:
Զրուցակիցները գոհունակությամբ են ընդգծել երկկողմ հարաբերություններում վերջին շրջանում նկատվող ակտիվությունը, ինչի արդյունքում փոխադարձության հիմունքներով երկու մայրաքաղաքներում դեսպանատներ բացելու պայմանավորվածություն է ձեռքբերվել:
Անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:
Հայաստանի Հանրապետության վարչապետը և Կորեայի Հանրապետության նախագահը երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը նպաստելու պատրաստակամություն են հայտնել:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



