Ինչու է հետաձգվել Իրանի նախագահի այցը Թուրքիա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի այցը Թուրքիա, որը պետք է մեկնարկեր դեռ երեկ՝ նոյեմբերի 28-ին, հետաձգվել է՝ Գազայի սեկտորի հարցով ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստի պատճառով, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։
«Նախագահ Ռայիսիի պաշտոնական այցը Անկարա, որն արդեն պլանավորված էր, հետաձգվել է ՄԱԿ ԱԽ նիստի պատճառով, որը նվիրված էր լինելու Գազայի սեկտորին, եւ որին մասնակցության հրավեր էին ստացել եւ Թուրքիայի, եւ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները։ Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների նախագահները համաձայնեցրել են եւ այցը հետաձգել մի քանի օրով, որպեսզի այցի ընթացքում կարողանան քննարկել ՄԱԿ ԱԽ նիստի արդյունքները»,- հայտարարել է նախարար Աբդոլահիանը։
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
5
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում



