2023 թվականի դեկտեմբերի 1-2-ը Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Գիտության և գործարարության օրեր 2023» միջոցառումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ2023 թվականի դեկտեմբերի 1-2-ը Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Գիտության և գործարարության օրեր 2023» միջոցառումը, որին մասնակցելու համար Հայաստան կժամանի հայտնի գիտնական, գրող և փիլիսոփա Նասիմ Նիկոլաս Թալեբը։ Համաժողովն անցկացվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ և ամենամյա բնույթ ունի:
Համաժողովի ընթացքում կկայանան մի շարք պանելային քննարկումներ՝ «Գլոբալ միտումները և Հայաստանը․Հայացք դեպի ապագա», «Գիտական համակարգը՝ որպես Հայաստանի տնտեսության մրցակցության գրավական» և այլ խորագրերով: Պանելային քննարկումների բանախոսներից է նաև «Լիկվոր» ընկերության հիմնադիր տնօրեն Սերգեյ Մաթևոսյանը:
Համաժողովն առաջին անգամ անցկացվել է 2022 թվականին:
Միջոցառման մանրամասներն՝ այստեղ :
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



