Երևան, 29.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Վերին Լարսն ու «թավշյա թարսը». «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերին Լարսի անցակետի մատույցներում, ըստ այնտեղից ստացվող տեղեկատվության, ահռելի թվով բեռնատարներ են կուտակվել: Դրանց մի մասը անցակետի վրացական կողմում է, մյուս մասը՝ ռուսական: Ու չնայած տարվա այս ժամանակահատվածում, նկատի ունենալով Վերին Լարսի բարձրլեռնային անցակետի մատույցներում եղանակային կամ բնակլիմայական պայմանները, նման կուտակումը պետք է որ առանձնապես արտառոց չթվար, բայց կան բավարար հիմքեր՝ կարծելու համար, որ հարցերն ու բեռնատարակուտակումը զուտ տեխնիկական չեն: Ռուսական մի արտահայտության հանգույն՝ ոզնուն էլ է պարզ, թե ինչով դա կարող էր պայմանավորված լինել:

Շուրջ մեկ տարի է, ինչ Նիկոլ Փաշինյանի գլխավորած քպական իշխանությունը, արդեն առանց ձևականությունների, բացահայտ հակառուսական տրամադրություններ է ցուցադրում, առիթ-անառիթ դրսևորում է իր խոր թշնամական վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ: Այդ արկածախնդրությունը փաշինյանական իշխանությունը «ներքին շուկայում» «վաճառում» է որպես «ինքնիշխանության պահպանում» կամ փաթեթավորում է նման լոզունգներով: Այն վարկածը, որ Վերին Լարսի անցակետում ձևավորված կուտակումը ոչ այնքան բնակլիմայական է, որքան արտաքին-քաղաքական, որոշակիորեն բորբոքում են հենց փաշինյանական իշխանության կարկառուն ներկայացուցիչները: Դե, կարծում ենք, իրենք անհամեմատ ավելի իրազեկ են: Այսինքն, մի բան գիտեն, որ ասում են:

Օրինակ՝ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նախօրեին Ֆեյսբուքում այսպես էր արտահայտվել. «Հիմա չափազանց կարևոր է, որ հայերը՝ Հայաստանում և Սփյուռքում, գնեն բացառապես հայկական արտադրության ապրանքներ՝ գյուղատնտեսական ապրանքներ, խմիչք, Հայաստանի ընկերությունների կողմից մատուցվող ծառայություններ: Բիզնեսին և հարկ վճարողին նման կերպ աջակցելն Անկախությունն ու Սուվերենությունն ամրապնդելու համար կենսական նշանակության վարքագիծ է: Որևէ ԼԱՐՍԻ անցակետ փակելը մեր վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի արտասահմանում ապրող մեր հայրենակիցների տոնական և ոչ տոնական սեղաններին: Ամանորի և Սուրբ ծննդյան տոների սեղաններին պետք է լինի բացառապես հայկական արտադրության բանջարեղեն, միրգ, գինի, կոնյակ, այլ գյուղարտադրանք»:

Հայերենի տեսանկյունից, մեղմ ասած, մի քանի ոտքով կաղացող շարադրանք է, ինչն, իհարկե, աններելի է մի գործչի պարագայում, որը կրթության, գիտության ու մնացած «զուգահեռությունների» նախարար է եղել: Ի՞նչ է նշանակում, օրինակ՝ Հարությունյանի այս արտահայտությունը. «Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի արտասահմանում ապրող մեր հայրենակիցների տոնական և ոչ տոնական սեղաններին»: Տոնական ու ոչ տոնական սեղաններին շուկանե՞ր են գտնում: Բայց սա դեռ մի կողմ: Նման բաները քպականների պարագայում վաղուց չեն զարմացնում: Կարևորը ասելիքն է, իսկ կարկառուն իշխանավորի «բազմախուճուճ» արտահայտության հիմնական միտքն ու վեկտորն, որքան էլ զարմանալի թվա, ակնհայտ են: Ուզում է ասել, որ ոչ մի Լարսի անցակետ էլ մեզ պետք չէ, փոխարենը պետք է, որ «Հայաստանի բիզնեսը» նոր շուկաներ գտնի, կարճ ասած՝ Ռուսաստանից ու ռուսական շուկայից, «նիկոլերեն» ասած՝ յան տա:

Ու դա կլինի լիարժեք սուվերենություն ու անկախություն: Թե ի՞նչ կկատարվի այդ միջակայքում, մինչ «Հայաստանի բիզնեսը» հրաժարվի ռուսական շուկայից ու «նոր շուկաներ» գտնի, ո՞ր զոհասեղանին կհայտնվեն հայկական բիզնեսն ու Հայաստանի տնտեսությունը, Արայիկ Հարությունյանը չի ասում: Կարծում ենք՝ չի էլ հետաքրքրում դա նրանց: Հիմնականը. այն, որ փաշինյանական իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչը նման գրառում է անում, նշանակում է, որ Վերին Լարսի անցակետում առկա բեռնատարակուտակումն այնքան էլ եղանակային պայմաններով չէ պայմանավորված, որքան կամ առավել շատ հետևանք է Նիկոլ Փաշինյանի վարած հակառուսական քաղաքականության ու դեմարշերի:

Ինչ վերաբերում է հակադարձումներին, ապա «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանը բավականին դիպուկ դիտարկում է արել. «Լարսը փակվում է, կառավարությունը քայլեր ձեռնարկելու փոխարեն բիզնեսին կոչ է անում նոր շուկաներ գտնել: Մեկը լինի, հարցնի. ձեր սննդի տեսչությունը քանի՞ երկրի պահանջ է ուսումնասիրել ու լիազոր մարմնի հետ աշխատել անխոչընդոտ արտահանման համար: Մեկը լինի, հարցնի. քանի՞ երկրի շուկա եք ուսումնասիրել, որտեղ գին-որակ համադրությամբ մեր ապրանքը մրցունակ է: Գործ չկա՞, ոչինչ, կոչի պակաս չկա: Եթե ինչ-որ մեկին թվում է, թե մյուս երկրները գիշերը չեն քնում ու երազում են Հայաստանից մթերք ներմուծելու մասին՝ չարաչար սխալվում է»:

Ասենք ավելին. նման դեպքերում ռուսական իշխանությունների հիմնական «դագանակներից» մեկը «Ռոսսելխոզնադզորն» է: Եվ ահա, նախօրեին տարածվեց տեղեկատվություն, որ «Ռոսսելխոզնադզորը» միայն նոյեմբերի 24-ից 26-ը «Ռուսաստան վարակված ծաղիկների, վարունգի, չրերի, խաղողի, ծաղկակաղամբի, լոլիկի, պղպեղի, սմբուկի, խնձորի, տանձի ներկրման 36 դեպք է արձանագրել, և դրանք ՌԴ սահման են հասել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրված բուսասանիտարական հավաստագրերի ուղեկցությամբ»:

Ով իշխանավոր է ու ձևացնում է, թե չի հասկանում՝ դա ինչ է նշանակում, իր գործն է: Բայց ցանկացած նորմալ մարդ հասկանում է, որ Ռուսաստանը, իր համապատասխան ծառայության միջոցով «որակազրկել» է Հայաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքները: Ի դեպ, այն էլ նկատենք, որ եթե այս տարվա ամբողջ ընթացքում, համենայն դեպս, մինչև նոյեմբերի 24-ը հայտնաբերվել էր 36 դեպք, ապա միայն նշված 2 օրվա ընթացքում «Ռոսսելխոզնադզորը» նույնքան դեպք է հայտնաբերել: Կարելի է շարունակել ձևացնել, թե՝ «ինչ է եղել, որ», բայց կառավարությունը դա թող բեռնատերերին բացատրի, որոնք նույն այդ կառավարության վարած քաղաքականության հետևանքով անխուսափելիորեն ահռելի կորուստներ են կրում ու դեռ շարունակելու են կրել: Իսկ թե այդ ամենն ինչ հարվածներ է հասցնելու թե՛ մեր գործարարներին, թե՛ ընդհանրապես մեր բնակչությանը, միայն անմեղսունակին հասկանալի չէ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինի Ի՞նչ տեսք ունի ճապոնական «մաֆիան». «Փաստ»Նոյեմբերի սարսափելի օրերը․ կենդանակերպի որ նշանների համար ամսվա որոշ օրեր վատ կսկսվենՀՀ ԿԲ-ն զգուշացնում է իր անունից կեղծ փաստաթղթերի տարածման դեպքերի մասին Սպիտակ տունը սողում է Վլադիմիր Պուտինի առջև և դավաճանnւմ ուկրաինացիներին. Օբամա Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ-ի ոչնչացման մասին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 29-ին Դիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԿԺԴՀ-ն շուրջ 10 hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի Հանրապետության ԶՈւ «Հովոս ասաց՝ մա՛մ, ես ապահով եմ, չմտածես իմ մասին». Հովհաննես Պողոսյանի ընտանիքը չգիտի, թե երբ ու որտեղ է անմահացել իրենց որդին. «Փաստ»Վենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իրանի հետ. WSJ Այն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանԵրևանում ընթացող COP17 համաժողովի բարձրաստիճան հատվածը մոտենում է ավարտին Ողբերգական դեպք՝ Երևանում. շտապօգնության բժիշկներն արձանագրել են 1 ամսական երեխայի մաhը Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է գենետիկական ռեսուրսներին նվիրված միջոցառմանը «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»Վթար է․ ջուր չի լինելու Այսօր գորգ դուրս կգա Վազգեն Թևանյանը. ըմբշամարտի ԱԱ ԵՊՀ-ում քննություն «ստանալու» փող են տվել, բայց «կտրվել»՝ դիմել են իրավապահներին․ «Ժողովուրդ» Ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև. առաջիկա օրերեի եղանակը Բռնցքամարտի նախկին մարզադահլիճի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Վենսը` Իրանին է փոխանցել Թրամփի նամակը Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ»Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»«Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ ՂազինյանԵրկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքըTRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ ՀայաստանԱլիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ ՎարդևանյանՆոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվարկի ներքո․ Էդմոն ՄարուքյանԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԽաղաղությունը պետք է կնքվի բացառապես զիջումներն ամբողջությամբ դադարեցվելու պայմանով․ Նարեկ ԿարապետյանԷդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանի համար սահմանված՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու նախապայմանն ավելի առաջնային եղավ Հայաստանի համար էդքան կարևոր խաղաղությունից․ Լենա ՄաթևոսյանԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինՈ՞վ է մեղավոր Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու և դրա ստորագրումը ձգձգելու համար․ Գառնիկ ԴավթյանTRIPP-ը խաղաղության պայմանագրից առաջ ընդունելով՝ արդյո՞ք ինքներրդ չեք փաստում, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը ձախողել եք․ Իրինա ՅոյլյանԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըՍա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յոլյան