Երևան, 08.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակին համապատասխան»՝ կավելանա պետական տուրքերի չափը. «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդարադատության նախարարությունն առաջարկում է լրացումներ և փոփոխություններ կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում և լրացումներ՝ «Քաղաքացիական դատավարության» օրենսգրքում: Ներկայացված նախագծով առաջարկվում է փոփոխել պետական տուրքերի չափը: Առաջին՝ առաջարկվում է պայմանագրերի անվավերության պահանջ ներկայացնելու դեպքում տուրքը գանձել պայմանագրի գնի հիման վրա հաշվարկվող դրույքաչափով՝ հիմք ընդունելով դրամական պահանջների համար սահմանված տոկոսային, առավելագույն և նվազագույն չափերը:

Ներկայումս գործող ընդհանուր կանոնի համաձայն՝ տուրքի չափը հաշվարկվում է հիմք ընդունելով այն հանգամանքը, թե արդյոք դատարան ներկայացվող պահանջը բնույթով դրամական է, թե ոչ դրամական: Երկրորդ՝ ակնհայտ անհիմն հայցադիմում ներկայացնելու հիմքով արագացված դատաքննություն կիրառելու և հայցը մերժելու դեպքում լրացուցիչ տուրք գանձել՝ նախապես վճարված տուրքի կրկնակիի չափով: Նշվում է, որ անձինք հաճախ առանց իրավական կամ փաստական հիմքեր ունենալու արհեստական հայցադիմումներ են ներկայացնում դատարան՝ անհիմն կերպով ծանրաբեռնելով նաև դատական համակարգը:

Երրորդ՝ քաղաքացիական դատավարության օրենսգրքում նախատեսել կառուցակարգ, որի համաձայն դատարանը կունենա լիազորություն ակնհայտ անհիմն հայցադիմում ներկայացնելու դեպքում, հայցադիմումը մերժելով, անդրադառնալ լրացուցիչ տուրք գանձելու հարցին: Չորրորդ՝ քաղաքացիական դատավարության պարզեցված վարույթի կարգով քննվող դրամական պահանջի դեպքում տուրքի նվազագույն շեմը սահմանել 5000 դրամը: Հինգերորդ՝ վարչական ակտերի վիճարկման պահանջով հայցադիմումների համար սահմանված տուրքի կանոնը նախատեսել այնպես, որ այն կիրառվի դրամական պարտավորություն առաջադրող բոլոր վարչական ակտերի վիճարկման նկատմամբ:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել Հայաստանի սոցիալտնտեսական իրավիճակին համապատասխան պետական տուրքերի չափ՝ քաղաքացիական դատավարության պարզեցված վարույթի կարգով քննվող գործերի համար, կանխել ակնհայտ անհիմն հայցադիմումների ներկայացումն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններ, սահմանել պայմանագրերի անվավերության պահանջի դեպքում դատարանի կողմից մատուցված ծառայությանը՝ գործի քննությանը և լուծմանը համապատասխան պետական տուրքի գանձումը պայմանագրի գնի չափով պայմանավորված, ինչպես նաև ապահովել դրամական պարտավորություն առաջացնող վարչական ակտերի վիճարկման դեպքում կիրառվող տուրքի միատեսակությունը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լույս չի լինելու Ալեն Սիմոնյանի մեղադրանքները ՌԴ-ի հասցեին խեղաթյուրում են ճշմարտությունը. Զախարովա Ծանրամարտի ԱԱ. մրցումային վերջին օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ Վանաձորում «Mercedes GLE»-ը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ վերջինը տեղում մաhացել է ՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին, 13-ինԱյսօրվանից կգործի Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՁյուն, բուք, ջերմաստիճանը կնվազի 11 աստիճանով․ եղանակը՝ նոյեմբերի 8-ից 12-ինՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԳերմանիայի ստորգետնյա գազի պաշարները նվազել են 60 տոկոսից ցածրՏավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել էԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԱրեգակի վրա ձևավորվել է տարվա ամենամեծ պսակային անցքերից մեկըՓարիզում ոստիկանությունը փակել է Կոնկորդի հրապարակը՝ «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի պատճառովՈւկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ եվրոպացիներն անելիք չունեն․ ՌԴ ԱԳՆԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանՄիջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա անցնող առանցքային երթուղի է. Ֆիդան Թույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանԳազայի հատվածում տեղատարափ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում խորտակվել է 70,000 վրան Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր ԿամենդատյանՕձուն գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ 2 վիրավnրներից մեկը հղի կին է, մյուսը՝ անչափահաս Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել. Թրամփ Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վերջին 48 ժամում 12 երկրի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել ենք տարածաշրջանային զարգացումներն ու ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի գործողությունների հետևանքները. Արաղչի ԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառով Որ հասցեներից է կարելի անձնագիր և նույնականացման քարտ ստանալ. մանրամասներ Գերմանիան այլևս չի կարող Ուկրաինային «Patriot» համակարգեր տրամադրել. Պիստորիուս Գեղեցիկ ձմեռ. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վարդաբլուր գյուղում հայտնաբերել են 39-ամյա տղամարդու մարմինՄեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը