Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Միամտություն կլինի ենթադրել, որ Արևմուտքը կկարողանա արագ փոխարինել Ռուսաստանին այդ բոլոր ոլորտներում․ «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամերիկյան carnegieendowment.org հրատարակությունը «Ո՛չ ընկեր, ո՛չ թշնամի. ինչպես ղարաբաղյան ողբերգությունը կփոխի Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ» վերնագրով հոդվածում գրում է, որ ղարաբաղյան ողբերգությունը վերջնականապես թաղեց Ռուսաստանի՝ որպես պաշտպանի գաղափարը ոչ միայն Հայաստանի քաղաքական վերնախավի, այլ նաև ողջ հասարակության աչքերում։ Նման մտքեր տարբեր ձևերով առաջ էլ գոյություն են ունեցել հայերի մեջ. դրանք սկիզբ են առել առնվազն 19-րդ դարի առաջին քառորդից, սակայն այժմ, եթե անգամ երկու երկրների հարաբերություններում առկա ճգնաժամը հաղթահարվի, հայերի գիտակցության մեջ Ռուսաստանի կերպարն այլևս այն չի լինի։ Երկար տարիներ պաշտոնապես համարվում էր, որ Երևանը վարում է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, սակայն ակնհայտ էր, որ ռուսական ուղղվածությունը ամենակարևորն է:

Սակայն այս տարվա սեպտեմբերյան մեկօրյա պատերազմը և դրան հաջորդած հայերի արտագաղթը Լեռնային Ղարաբաղից նույնիսկ ռուսամետ հայերի համար ակնհայտ դարձրեց, որ Ռուսաստանը ի վիճակի չէ կամ չի ցանկանում պաշտպանել Ղարաբաղի հայերին: Ասոցիացիաներ առաջացան Առաջին համաշխարհային պատերազմի դեպքերի հետ, երբ ռուսական զորքերի հեռանալը ստիպեց հայերին փախչել առաջ շարժվող թուրքական բանակից։ Միայն թե այս անգամ հայերի արտագաղթը տեղի ունեցավ ոչ թե ռուսական զորքերի հեռանալուց հետո, այլ նրանց ներկայությամբ։ Արդյունքում, սեպտեմբերյան իրադարձությունները, հակառակ սպասումներին, ոչ միայն չհանգեցրին Փաշինյանի իշխանության անկմանը, այլ, ընդհակառակը, թուլացրին ռուսամետ ընդդիմությանը։

Հայերի մեջ կոնսենսուս է ձևավորվում, որ տեղի ունեցածից հետո Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների շարունակությունն անհնար է։ Ինչպիսի՞ն է լինելու Հայաստանի հետ ռուսական քաղաքականությունը: Առաջին հերթին Հայաստանի համար ամենալուրջ խնդիրը մնում է հակամարտությունը Ադրբեջանի և նրան սատարող Թուրքիայի հետ։ Լեռնային Ղարաբաղի հայազրկումից հետո Բաքվի հայտարարությունների ագրեսիվության աստիճանը նվազել է, սակայն Ալիևը չի շտապում Հայաստանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիր։ Երևանը չգիտի, թե ինչպես մեկնաբանել Բաքվի այդ քայլը։ Թերևս Ադրբեջանը չի շտապում, քանի որ արդեն ստացել է այն ամենը, ինչ ուզում էր։

Բայց նաև չի բացառվում, որ Բաքուն միտումնավոր է ժամանակ ձգում, որպեսզի միջազգային հանրությունը մարսի ԼՂ-ի սեպտեմբերյան իրադարձությունները և ավելի հանգիստ արձագանքի հաջորդ սրացմանը։ Ինչ էլ լինի, վերջին իրադարձությունները համոզեցին Երևանին, որ անհրաժեշտ է լուծում փնտրել հարևանների հետ։ Բայց Հայաստանի ղեկավարության խաղաղասիրական հռետորաբանությունը Հայաստանում դիմադրության է հանդիպում՝ հանրային դաշտում բարձրաձայն, պետական ապարատում՝ խուլ: Այդուհանդերձ, թե՛ քաղաքական էլիտայի, թե՛ փորձագիտական հանրության մեջ կա աճող կոնսենսուս, որ նման քաղաքականությունն այլընտրանք չունի։ Երևանի ցանկացած այլ գիծ կբերի նոր սրացումների և նոր պարտությունների։

Իհարկե, Հայաստանը չի կորցրել ուժերի ներկա հարաբերակցությունը շտկելու հույսը, և դա՝ առաջին հերթին Արևմուտքի հետ համագործակցության միջոցով։ Վերջին ամիսներն աննախադեպ են դարձել արևմտյան ուղղությամբ Հայաստանի իշխանությունների ակտիվության մակարդակով։ Բայց Երևանում հասկանում են, որ Արևմուտքի հետ մերձեցման գործընթացը որոշակի սահման ունի։ Հայաստանը շարունակում է կախված լինել Ռուսաստանից անվտանգության, էներգետիկայի և տրանսպորտի կենսական հարցերում, և միամտություն կլինի ենթադրել, որ Արևմուտքը կկարողանա արագ փոխարինել Ռուսաստանին այդ բոլոր ոլորտներում, հատկապես հիմա, երբ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում ավելի առաջնահերթ խնդիրներ կան։ Ակնհայտ է նաև, որ Ադրբեջանի հետ հակամարտության նոր սրման դեպքում դժվար է ակնկալել ուղղակի ռազմական օգնություն Արևմուտքից։

Ամենայն հավանականությամբ, ամեն ինչ կսահմանափակվի Բաքվի վրա դիվանագիտական ճնշումներով և պատժամիջոցներով, որոնց արդյունավետությունը կասկածելի է։ Հետևաբար, Երևանը փորձում է զգույշ լինել Արևմուտքի հետ նոր հարաբերություններում, չկրկնել անցյալի սխալները և բոլոր հույսերը չդնել միայն մեկ ռազմավարական դաշնակցի վրա։ Այստեղից էլ Ռուսաստանի հետ բոլոր կապերը խզելու դժկամությունն ու այլ գործընկերներ փնտրելը։ Նոր գործընկերների դեպքում ամենաակնհայտ ընտրությունն Իրանն է, որը, չնայած իր անտարբեր վերաբերմունքին Լեռնային Ղարաբաղի իրադարձություններին, բազմիցս է կրկնել, որ սահմանների փոփոխություններ չպետք է լինեն: Ամեն դեպքում, Իրանը թեև բարդ, բայց կենսական գործընկեր է Հայաստանի համար, և, հետևաբար, շրջվելով դեպի Արևմուտք՝ Երևանն անպայման պետք է այնպես անի, որ Թեհրանում շատ գրգռվածություն չառաջացնի։ Մեկ այլ գործընկեր, որի հետ Երևանը հույսեր է կապում, Հնդկաստանն է:

Նյու Դելին Հայաստանին նկատել է 2020 թվականի պատերազմից հետո, երբ Ադրբեջանին ակտիվորեն աջակցում էին ոչ միայն Թուրքիան և Իսրայելը, այլ նաև Պակիստանը։ Այդ ժամանակվանից սկսած Հնդկաստանի և Հայաստանի միջև շփումներ են սկսվել, այդ թվում՝ զենքի մատակարարման ոլորտում։ Հաշվի առնելով այն, որ Հայաստանի նոր գործընկերներից ոչ մեկը պատրաստ չէ ստանձնել իր անվտանգության երաշխավորի դերն այնքանով, որքանով Ռուսաստանն է, հասկանալի է դառնում Մոսկվայի հետ կապերն ամբողջությամբ խզելու Երևանի դժկամությունը։ Սակայն Մոսկվայում Արևմուտքի հետ հարաբերությունները զարգացնելու Հայաստանի ցանկացած փորձ ընկալվում է որպես թշնամական քայլ, և Երևանի հետ համագործակցությունը կառուցվում է «ուր են գնալու» սկզբունքով։

Մոսկվան դեռևս Հայաստանի վրա ճնշում գործադրելու բազմաթիվ լծակներ կամ գոնե նրան պատժելու բազմաթիվ եղանակներ ունի: Ճիշտ է, արմատական միջոցների կիրառումը թեև մեծ վնաս կհասցնի Հայաստանին, բայց չի օգնի նրան վերադարձնել ռուսական ազդեցության գոտի և միայն կհանգեցնի հակառուսական տրամադրությունների աճին և նոր գործընկերների ավելի ակտիվ որոնմանը։ Այդ ամենը որոշակի հիմք է տալիս հուսալու, որ Մոսկվան և Երևանը դեռ կկարողանան հաղթահարել էմոցիաները և գտնել փոխգործակցության ինչ-որ նոր ձևաչափ կամ գոնե քաղաքակիրթ կհեռանան միմյանցից։ Թեև հետխորհրդային մյուս երկրների հետ հարաբերությունների պատմությունը ցույց է տալիս, որ Մոսկվան միշտ չէ, որ ռացիոնալ որոշումներ է ընտրում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարիցԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԱրտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին12 Սուրբ վարդապետների հիշատակության օրն էՀիտլերի նախկին նստավայրն այրվել էՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՆորայր Հախոյանը 1/8 եզրափակչում պարտվեց աշխարհի չեմպիոն Վախթանգ Լոլուային. ԱԱԼուգանսկին Ուկրաինայի հարվածի հետևանքով 1 մարդ ծայրահեղ ծանր վիճակում էՖրանսիայում սկսվել է զանգվածային բողոքի ցույցերի և անկшրգությունների նոր ալիք Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել Խոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց Փաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք ՉալաբյանԱյսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման Խոջոյան «Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՄարտունու քաղաքապետի թեկնածուն հարցաքննվելուց հետո դուրս եկել հակակոռուպցիոն կոմիտեից. Փաստաբան Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը ՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԳիտական հետազոտությունների արդյունքները պետք է հիմք ծառայեն մեր որոշումների համար․ Ժաննա Անդրեասյան Ընդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի սննդի օբյեկտի գործունեությունը Փաշինյանը խոստովանե՞լ է, որ Հայաստանը նոր Սահմանադրություն պետք է ունենա․ ինչ է ասել վարչապետըԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՉինաստանը կոչ է անում վերջ դնել տիեզերական սպառազինությունների մրցավազքին Փարիզի փողոցներ են դուրս բերվել ժանդարմերիայի զրաhամեքենաները զանգվածային ցույցերից առաջ Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամ Երևան-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Օմսկում Ֆիլիպիններում ուսումնական թռիչքի ժամանակ բшխվել են երկու SF-260 ինքնաթիռ. կան զnhեր «Զվարթնոցում» հերթերից դժգոհությունները չեն դադարում․ ե՞րբ ՀՀ քաղաքացիները կկարողանան անձնագրի սքանավորմամբ հատել սահմանը Դատարանի որոշումը՝ հօգուտ Եկեղեցու․ ինչ է փոխվում կարգալույծ հռչակված հոգևորականների գործերովՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»Հորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել