Ալմաթիի հյուրատանը բռնկված հրդեհը 13 մարդու կյանք է խլել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ալմաթիի հյուրատանն առավոտյան բռնկված հրդեհից 13 մարդ է զոհվել։
Այդ մասին լրագրողներին հայտնել է Ղազախստանի արտակարգ իրավիճակների քաղաքային վարչության պետ Նուռլան Ատիգաևը։
«Ըստ ադմինիստրատորի՝ հյուրանոցում ապրում էին Պակիստանի, Ուզբեկստանի քաղաքացիներ, ինչպես նաև ղազախստանցիներ», - ասել է Ատիգաևը։
Հրդեհի պատճառները դեռ պարզված չեն։ Ատիգաևը նշել է, որ հյուրատունը գործել է նկուղային հարկաբաժնում, ինչն արգելված է կանոններով։
Նախնական վարկածով՝ մարդիկ մահացել են շմոլ գազի թունավորումից։
Հրդեհի վայրից տարհանվել է 59 մարդ, որոնցից երեքը տեղափոխվել են հիվանդանոց։ 56 մարդ այս պահին ժամանակավորապես տեղավորվել է մերձակա դպրոցի շենքում:
1
Amio Era․ Ամիօ բանկի ներդրումը կրթական համակարգում
2
Հայտնի դերասանի տանը 2 դիակ է հայտնաբերվել. մանրամասներ
3
Զինծառայողներն ստանալու՞ են ամանորյա պարգևավճար
4
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում
5
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին



