Սեզար Իդալգոն «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովի բանախոս
ՄՇԱԿՈՒՅԹՆշանավոր գրող, տեսաբան, «Ինչպես է ինֆորմացիան ղեկավարում աշխարհը» գրքի հեղինակ Սեզար Իդալգոն այցելում է Հայաստան:
Սեզար Իդալգոն բանախոսությամբ է հանդես գալու ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ մեկնարկած «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովում: Միջոցառումն ընթացիկ տարվա մասշտաբային միջոցառումներից մեկն է, որը դեկտեմբերի 1-2-ը Երևանի Գաբիրել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի հարկի տակ մեկտեղելու է հարյուրավոր գիտնականներին, հետազոտողներին, տեսաբաններին և գործարարներին ամբողջ աշխարհից: Սեզար Իդալգոն և հռչակավոր Նասիմ Թալեբը համաժողովի հատուկ հյուրերն են, որոնց լսելու եզակի հնարավորություն ունեն հայ գործարարներն ու գիտնականները:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



