Բրյուսովի նախկին պրոռեկտոր ու դեկան, մեր պայքարի ընկեր Ցոլակ Արամի Ակոպյանին ապօրինաբար ձերբակալել են․ Դավիթ Սարգսյան
ԲԼՈԳԴավիթ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Բրյուսովի նախկին պրոռեկտոր ու դեկան, մեր պայքարի ընկեր Ցոլակ Արամի Ակոպյանին ապօրինաբար ձերբակալել են, հիմա էլ կալանավորում են՝ բացակայած դասախոսի փոխարեն քննություն ընդունելու համար։ Ավելի վաղ ինձ ու Ցոլակին ձերբակալել էին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճի դռները թակելու համար։
Այն խուլիգանախումբը, որը ժամանակին ԵՊՀ՝ արդեն լուսահոգի ռեկտոր Արամ Սիմոնյանի աթոռն էր տակից քաշում ու թավալվում նրա ընդունարանի հատակին, բայց չդատապարտվեց խուլիգանության հոդվածով, այսօր փոխարտգործնախարար է, ԱԽՔ օգնական կամ ԵՊՀ ռեկտոր կոչեցյալի աշխատակազմի ղեկավար։
Իսկ Ցոլակը, որը դեկանի ու պրոռեկտորի գործը բարեխղճորեն կատարել է, կոյուղային արդարադատության ձեռամբ այսօր մեկուսացվում է։
Ցոլակն իմ խցակից ընկերն է, անկոտրում է ու հաստատակամ։ Նա պատվով կհաղթահարի սա, իսկ ահա համալսարանական ստորաքարշները՝ առաջինից մինչև վերջինը, մեկընդմիշտ և վերջնականապես կհեռացվեն կրթական համակարգից։ Սպասե՛ք այդ օրվան․․․
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ



