Նավթն Էժանանում է շուկա իրանական նավթի վերադառնալու երկյուղների ֆոնին
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆավթի համաշխարհային գները հունվարի 15-ին արագացրել են անկումը, WTI մակնիշի նավթն Էժանանում Է ավելի քան 3 տոկոսով՝ աշխարհում հումքի պահպանվող ավելցուկի եւ շուկա իրանական նավթի վերադառնալու կապակցությամբ ներդրողների երկյուղների ֆոնին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են սակարկու թյունների տվյալները:
Երեւանի ժամանակով ժամը 10:55-ի դրությամբ հյուսիսծովյան Brent մակնիշի նավթախառնուրդի մարտյան ֆյուչերսների արժեքը նվազել Է 2,32 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 30,28 դոլար: WTI մակնիշի նավթի փետրվարյան ֆյուչերսների գինն ընկել Է 3,19 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 30,20 դոլար:
Այս շաբաթ սակարկությունների ընթացքում նավթի գները վերջին 12 տարվա ընթացքում առաջին անգամ ցած են ընկել 30 դոլարի նշագծից:
Իրանի պաշտոնատարները խոսում են կես տարվա ընթացքում նավթի օրական արդյունահանումը 1 մլն բարելով ավելացնելու պլանների մասին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: