Այս պահի դրությամբ մատակարարում չի եղել․ փոխնախարարը՝ ՌԴ-ի կողմից ՀՀ-ին զենք մատակարարելու մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը 400 միլիոն դոլար վճարված գումարի դիմաց Հայաստանին որևէ սպառազինություն դեռ չի մատակարարել։
Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը վճարված գումարի դիմաց Հայաստանի սպառազինություն մատակարարե՞լ է և արդյոք քննարկվո՞ւմ է միջազգային հարթակներում Ռուսաստանին դրա համար դատի տալու հարցը։
«Գիտեմ, որ այս պահի դրությամբ մատակարարում չի եղել։ Կարծում եմ, որ հերթը դրան ( դատի տալուն-խմբ.) չի հասնի և գործընկերային մթնոլորտում հարցը կլուծվի»,- ասաց Սարգսյանը։
Հարցին, թե հայկական կողմը դեռ ակնկալիք ունի՞ վճարված գումարի դիմաց զենքը ստանալու, Սարգսյանը պատասխանեց․ «Հույս միշտ կա»։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



