Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքին և ռազմական համալիրին հարված հասցնելու մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտարարել է, որ հարվածներ է հասցրել լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման արձակման կետերին, ենթակառուցվածքներին և ռազմական համալիրին:
«Ի պատասխան երեկ (երկուշաբթի) Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակման՝ որոշ ժամանակ առաջ իսրայելական օդուժի կործանիչները հարվածներ են հասցրել արձակման կետերին, ահաբեկիչների ենթակառուցվածքին և «Հեզբոլլահի» ռազմական համալիրին: Բացի դրանից, ի պատասխան Լիբանանից Զարիտա շրջանի ուղղությամբ արձակման՝ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել կրակի աղբյուրներին: Սպառնալիքը վերացնելու համար Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Լիբանանի ևս մի քանի վայրերի»,- հայտնել է բանակը Telegram-ի իր ալիքում:
Հարավային Լիբանանում իրավիճակը սրվել է Գազայի հատվածում ռազմական գործողությունների սկսվելուց հետո։ Իսրայելական բանակը և «Հեզբոլլահի» մարտիկները գնդակոծում են միմյանց դիրքերը սահմանամերձ շրջաններում։ Ավելի վաղ Լիբանանի կառավարության ղեկավարի պաշտոնակատար Նաջիբ Միքաթին ասել էր, որ իշխանությունները աշխատում են Իսրայելի և Գազայի հատվածի միջև սրման ֆոնին երկրում հանգիստ իրավիճակը պահպանելու համար։