Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ո՞ր մի արժանապատիվ հայը կարող է հաշտվել այն մտքի հետ, որ Արցախ աշխարհը թշնամուն հանձնվի նիկոլների, ալենների կամ սուրիկների ձեռքերով». Զաքարյան

ԲԼՈԳ

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արցախ աշխարհը Հայկական լեռնաշխարհի անբաժանելի մասն է, որը հնագիտության տվյալների համաձայն հին քարեդարյան ժամանակաշրջանից ի վեր եղել է մարդու օրրաններից մեկը և այստեղ հայ մարդու կյանքն առանց ընդմիջման շարունակվել է բոլոր ժամանակաշրջաններում: Վաղնջական ժամանակներից սկսած առ այսօր հայակերտ Արցախն օտարների աչքում միշտ փուշ է եղել։

Պատահական չէ, որ այն հարձակման ու ասպատակման է ենթարկվել բոլոր ժամանակների բռնակալների կողմից: Հազարամյակների ընթացքում երախտապարտ սերունդները փայփայել ու պահպանել են պապերի ամեն մի տքնանք՝ մեր օրերին հասցնելով բազմադարյա հուշերն ու պատմությունը։

Արցախի պատմությունը լի է տարատեսակ պատերազներով ու նվաճման փորձերով: Արցախը տեսել է սելջուկ թուրքերի արշքավանքներ՝ ու չի հանձնվել:

Արցախը տեսել է մոնղոլների տիրապետության բեռը, բայց չի հանձնվել: Դեպի Արցախ են արշավել Լենկ Թեմուրը, Կարա-կոյունլու և աղ-կոյունլու թուրքմենական ցեղերը, բայց չեն կարողացել հպատակեցնել: Արցախը տեսել է թուրք-պարսկական պատերազմի դաժան ժամանակաշրջանը, բայց չի ընկրկել:

Արցախն ապրել և զարգացել է Խամսայի մելիքությունների ժամանակաշրջանում: Հայկական Արցախը գոյատևել է Ղարաբաղի խանության եղերական տարիներին:

Արցախն իր դեմքը և ինքնությունը պահել է ռուսական կայսրության կազմում: Արցախը վերապրել և չի հանձնվել 1905-1920թթ. Այսրկովկասի հայերի ցեղասպանության ժամականաշրջանում: Արցախյան զինյալ գունդը վերջին պահին հասել ու փրկել է հայոց Սարդարապատի ճակատամարտի ելքը: Արցախը դիմադրել և չի ուծացվել նաև ԽՍՀՄ ԼՂԻՄ կարգավիճակում: Արցախը վերածնվել ու աշխարհին է ներկայացել 1988-94թթ. ազատագրական շարժումով: Արցախի Հանրապետությունն ապրել ու կայացել էր իր երերսնամյա փաստացի անկախության ճանապարհին:

Նախնադարից եկող հայկական Արցախցի անխորտակ նավը, մաքառելով չարի ու բռնության դեմ, հասել էր 21-րդ դարի ալեկոծ նավահանգիստը՝ նոր հորիզոններ բացելով իր ապագայի համար: Արցախահայությունն, իր հիշողության գաղտնարաններում սրբությամր պահպանելով Նոյի թոռ Հարեթոսյան Հայկի ավանդները, պայքարել է գոյատևման, ինքնության ու ինքնուրույնության, արյուն քրտինքով ստեղծած հայկական մշակութային արժեքների և հոգևոր ժառանգության պահպանման համար։

Եվ ո՞ր մի արժանապատիվ հայը կարող է հաշտվել այն մտքի հետ, որ հազարամյակներ պայքարած ու հայկական մնացած Արցախ աշխարհը, թշնամուն հանձնվի նիկոլների, ալենների կամ սուրիկների ձեռքերով:

Հայոց պատմության արցախյան էջը չի կարող փակվել…»։

Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարիցԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԱրտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին12 Սուրբ վարդապետների հիշատակության օրն էՀիտլերի նախկին նստավայրն այրվել էՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՆորայր Հախոյանը 1/8 եզրափակչում պարտվեց աշխարհի չեմպիոն Վախթանգ Լոլուային. ԱԱԼուգանսկին Ուկրաինայի հարվածի հետևանքով 1 մարդ ծայրահեղ ծանր վիճակում էՖրանսիայում սկսվել է զանգվածային բողոքի ցույցերի և անկшրգությունների նոր ալիք Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել Խոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց Փաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք ՉալաբյանԱյսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան