Ազատությո՛ւն Արմեն Աշոտյանին, ազատությո՛ւն մեր բոլոր քաղբանտարկյալներին․ Տիգրան Աբրահամյան
ԲԼՈԳՏիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Արմեն Աշոտյանի` կալանավայրից վարվող հոդվածաշարն ու ընթացիկ տեսակցությունների ժամանակ արված վերլուծություն/դիտարկումները ցույց են տալիս, որ Արմենն ակնհայտորեն մարզավիճակում է:
Իշխանության հիմնական խնդիրը` լռեցնել Արմենին ու հանել խաղից, ակնհայտորեն տապալված է:
Այն, որ Արմենն այսօր կալանքի մեջ է, պարզ վրեժխնդրություն է մի մարդու նկատմամբ, ով իրերն իր անուններով է կոչում և իշխանության կատարած արարքներին համարժեք բառապաշար կիրառում:
Այն հանգամանքը, որ սոցիոլոգիական բոլոր հարցումներով Արմենի նկատմամբ իշխանության գործադրած անբարոյական քայլերին մեր քաղաքացիները համապատասխան որակում են տալիս` նրան համարելով քաղբանտարկյալ, պատկերն արդեն ամբողջական է դառնում:
Ազատությո՛ւն Արմեն Աշոտյանին, ազատությո՛ւն մեր բոլոր քաղբանտարկյալներին:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



