Նիկոլ Փաշինյանը կհանդիպի ֆրանսահայերի հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կառավարման խորհրդի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ աշխատանքային այցով կմեկնելի Ֆրանսիա եւ օգտվելով հնարավորությունից՝ հունվարի 21-ին հանդիպում կունենա ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամլո ծառայությունը:
Նշված է, որ հանդիպումը կկայանա հունվարի 21-ին Փարիզի Espace Hermes սրահում: Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդես կգա Հայաստանի այսօրվան եւ ապագային վերաբերվող կարճ խոսքով, որից հետո կպատասխանի հավաքվածների բոլոր հարցերին:
Նշենք, որ Ֆրանսիայի հայ համայնքը վերջին տարիներին իրեն դրսեւորել է որպես ամենաըմբոստներից մեկը, որը որոշ հարցերի վերաբերյալ իր խիստ դիրքորոշումն է հայտնել Հայաստանի իշխանությունների հասցեին: Իսկ հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունների ստորագրման օրերին սուլոցներով ու բացասական որակումներով էր ընդունել Փարիզ այցելած Սերժ Սարգսյանին:
Գագիկ Աղբալյան
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



