Կադիրովն արձագանքել է ընտրություններին մասնակցելու Պուտինի որոշմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ի իր ալիքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու որոշումը «միանգամայն ճիշտ և անհրաժեշտ» է անվանել։
«Ողջ չեչեն ժողովրդի անունից հայտարարում եմ, որ մենք անկեղծորեն ողջունում ենք Պուտինի՝ ևս մեկ ժամկետով առաջադրվելու որոշումը»,- գրել է նա։
Կադիրովի խոսքով՝ այս պաշտոնի համար ավելի արժանի ու ուժեղ մարդ չկա, բացի երկրի ներկայիս ղեկավարից։
«Ղեկավարելով երկիրն իր պատմության ամենադժվար ժամանակաշրջանում՝ նա կարողացավ այն վերածել ամենահզոր տերություններից մեկը»,- գրել է քաղաքական գործիչը։
Նա նաև բարձր է գնահատել Պուտինի արդյունավետ աշխատանքն իր պաշտոնում և ընդգծել, որ նա Ռուսաստանի տնտեսությունը դարձրել է աշխարհի ամենակայուններից մեկը։