Արցախի անկախությանը «այո» քվեարկածներն ի՞նչ իմանային, որ Փաշինյանը նրանց հանձնելու է Ալիևին
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«1991-ին Արցախի անկախությանը «այո» քվեարկածներն ի՞նչ իմանային,որ տասնամյակներ անց Փաշինյանը նրանց հանձնելու է Ալիեւին։
1991-ի այս օրը Արցախի ժողովուրդը քվեարկեց հանուն Անկախ և Ազատ Արցախի։
1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը այո ասեց անկախությանը:
Հանրաքվեին մասնակցել է 108.736 մարդ կամ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների 82 տոկոսից ավելին:
Արցախի անկախությանը այո է ասել հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 99 տոկոսը կամ 107. 648 մարդ:
Հայաստանի իշխանությունների սուրբ պարտականությունը պետք է լինեին ամեն գնով բանակցություններում պաշտպանել Արցախի ժողովրդի որոշումն ու հասնել դրա միջազգային ճանաչմանը, բայց Փաշինյանի ռեժիմը հանձնեց Արցախը»,- գրել է Շարմազանովը։
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Անսպասելի շրջադարձ իշխանության համար



