Բայրամովը մեկնել է Բրյուսել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնել է Բելգիա՝ մասնակցելու Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Այցի ընթացքում նախատեսվում է Բայրամովի ելույթը Բրյուսելում կայանալիք միջոցառմանը և երկկողմ հանդիպումների անցկացումը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի արտգործնախարար նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում չի հանդիպի Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել էր ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 11-12-ը աշխատանքային այց կկատարի Բրյուսել: Նա հրավիրված է մասնակցելու Եվրամիության Արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպման, որը տեղի կունենա երկուշաբթի օրը:
Նույն օրը Հայաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը մասնակցելու է Եվրամիության Արևելյան գործընկերության (ԱլԳ) արտգործնախարարների հանդիպմանը:
Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ: