«Ալ Քաիդան» սպառնում է «իրեն վերադարձնել» Իսպանիայի Սեուտա եւ Մելիլիա քաղաքները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Իսլամական Մաղրիբի երկրներում «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունը տարածել Է տեսագրություն՝ Իսպանիայի Սեուտա եւ Մելիլիա քաղաքներն «իրենց վերադարձնելու»՝ մահմեդականներին հղված կոչով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Europa Press գործակալությունը:
Ավելի քան 20 րոպե տեւողությամբ տեսահոլովակում ահաբեկիչները «դիմում են մահմեդականների զգացմունքներին եւ հորդորում՝ իրենց վերադարձնել երկու քաղաքները»:
«Իսլամական Մաղրիբի երկրներում «Ալ Քաիդան» նաեւ դիմում Է Լիբիայի բնակչությանը, որը պետք Է «հրաժարվի կեղծ ժողովրդավարության հաստատումից եւ դադարի ահաբեկչությունը կապել իսլամիստական խմբավորումների գործունեության հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



