Երևան, 29.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Որ լրահոսում մի օր «կրիմինալ» տեղեկություն չլինի, հենց դա կդիտվի արտառոց․ «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին Երևանում էլի կրակոցներ են հնչել: Կենտրոնում: Այս անգամ «դեպքի վայրում» զոհ, վիրավոր կամ «արնանման հետքեր», ինչպես նշվում է ոստիկանական ամփոփագրերում, չեն հայտնաբերվել: Բայց դա՝ այս անգամ: Իսկ այ, դրանից մեկ օր առաջ էլի Երևանում «հնչած կրակոցների» հետևանքով 25ամյա երիտասարդ էր վիրավորվել: Մեկ այլ դեպքում տուժողն այդքան բարեբախտ չէր եղել, նրան դանակահարել են, ինչի հետևանքով մահացել է: Պարզ ասած՝ սպանել են մարդուն: Չէ, մենք հասկանում ենք, որ այսօրինակ տեղեկությունները, որոնք սկսվում են «կրակոցներ են հնչել...» կամ «դանակով հարվածել են» արտահայտություններով, դարձել են, կներեք, առօրեական: Այնքան առօրեական, որ եթե, օրինակ՝ լրահոսում մի օր նման տեղեկություն չլինի, դա միանգամից ուշադրություն կգրավի, կդիտվի արտառոց:

Նույնիսկ «եղանակի տեսությունն» այդքան առօրեական չէ արդեն, որքան հրազենի կամ կտրող-ծակող առարկաների գործադրմամբ կատարվող հանցագործությունները: Ու գնալով դրանք ավելի ու ավելի առօրեականանում են: Խնդիրը միայն հանցավորության աճն ու ընդհանուր քրեածին իրավիճակը և միջավայրը չեն: Սա բազմաշերտ երևույթ է՝ մի շարք հիմնական գործոններով պայմանավորված: Բայց դրանց դիտարկմանն անցնելուց առաջ հիշեցնենք օրերս արձանագրված ևս մեկ ահավոր դեպքի՝ Վաղարշապատում (Էջմիածին) դպրոցական 15-ամյա պատանու՝ Նարեկի մահը: Ըստ շրջանառված տեղեկության, նոյեմբերի 17-ին նրա և հասակակիցների միջև միջադեպ է եղել, Նարեկին ծեծել են, նա տանն ասել է, թե՝ «հեծանիվից է ընկել», ապա մի քանի օր անց տղայի ինքնազգացողությունը վատացել է, տարել են տեղի հիվանդանոց, միայն օրեր անց, ըստ երևույթին՝ հիվանդանոցից ստացած տվյալների հիման վրա, դեպքով սկսել է զբաղվել ոստիկանությունը, իսկ դրանից օրեր անց 15-ամյա Նարեկը մահացել է:

Հավանական վարկածն այն է, որ նա մահացել է ծեծի հետևանքով ստացած վնասվածքներից, այլ կերպ ասած՝ տղային սպանել են: Այս կոնկրետ դեպքը նաև կոնկրետ հարցեր է հարուցում, որոնց, հուսով ենք, քննչական խումբը մասնագիտորեն կանդրադառնա. Արդյո՞ք ոստիկան հերթապահել է դպրոցում (մի ժամանակ նման կարգ էր մտցվել և կիրառվում, ինչը նաև կանխարգելիչ նշանակություն ուներ), եթե այո, ապա ինչո՞վ է նա զբաղված եղել: Ինչո՞վ են զբաղված եղել այդ դպրոցի մանկավարժներն ու ղեկավարությունը, ո՞րն է խնդիրը, որ ստացած վնասվածքներից մոտ 10 օր անց տղան մահացել է, ինչպե՞ս են նրան բուժօգնություն ցուցաբերել, առհասարակ: Ցավոք, կրկնենք, սպանությունները, այդ թվում՝ հրազենի ու «կտրող-ծակող գործիքների» գործադրմամբ կատարվողները մեր երկրում ու ներկայիս հասարակության մեջ ներկա իշխանությունների պարագայում դարձել են առավել քան առօրեական:

Երկրում, որտեղ իշխանությունը հազարներով զինվորականներ է տանում ու իր արկածախնդրական «քաղաքականությամբ» կոտորածի մատնում, ինչպես փաշինյանականներն են սիրում ուրախ-ուրախ ասել՝ «հանուն ոչնչի», մեկ մարդու կյանքի արժեքն ընդհանրապես զրոյականացվել է: Իսկ ոստիկանությունն էլ, ինչպես միշտ, սիրում է միայն խրոխտ հաշվետվություններ ներկայացնել առ այն, թե քանի տասնյակ «գործ» է բացահայտել: Դե, դա, առհասարակ, համակարգային հին հիվանդություն է: Ոստիկանների ու պարեկների քանակի ավելացումն ընդամենը մեծացրել է այդ հիվանդությամբ «վարակվածների» թիվը: Հիմա գործոնների մասին: Առաջինն, իհարկե, իրավապահ համակարգ ասվածն է: Կոնկրետ՝ ոստիկանությունը: Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության համար ամենասիրելի, ամենից շատ ու առատ պարգևավճարվող (նախարարմախարարներից, յուրային դեպուտատ-մեպուտատներից հետո) կառույցը: Այստեղ շարունակական «բարեփոխումներ» են արվում, պարեկային նոր ծառայություն են ներդրել ու տարածում (չնայած մամուլում ավելի շատ լուրեր են հայտնվում հենց պարեկների զանազան «արկածների» մասին):

Թանկանոց ծառայողական ավտոներ ու լրտեսելու ծրագրեր են ձեռք բերվում ոստիկանության համար, և այլն, և այլն: Բայց մեջն ի՞նչ: Իսկ «մեջն այն», որ ոստիկանություն ասվածը, լինի պարեկային, «բերետային», թե մեկ այլ պրոֆիլավորման, Նիկոլ Փաշինյանին ու նրա «թիմին» պետք է գերազանցապես մեկ բանի համար, այն է՝ սեփական իշխանությունը պահելու, այդ իշխանության քաղաքական հակառակորդներին ճնշելու և հետապնդելու համար: Ըստ էության, «Նիկոլի թվի ոստիկանությունը» ոչ թե հանցավորության դեմ պայքարով ու նաև հանցավորության կանխարգելման խնդիր ունեցող պետական կառույց է, այլ... «պատժիչ օրգան»: Երկրում, որտեղ ոստիկանության առջև դրված առանցքային խնդիրը իշխանության քաղաքական հակառակորդներին հետապնդելն է, «ֆեյսբուքի» գրառումների կամ մեկնաբանությունների համար մարդկանց ետևից ընկնելն ու «թիթեռ նկարելը», ինքնըստինքյան հասկանալի է, որ հանցավորությունը ծավալվելու է: Ինչպես Խազանովի հայտնի մանրապատման մեջ է ասվում. «Քանի որ կա հանցավորություն, գոյություն ունի նաև ոստիկանություն, քանի որ կա ոստիկանություն, ուրեմն՝ գոյություն ունի հանցավորություն... Այսօր հանցավորությունն ավելի լավ գոյություն ունի»:

Նույն ոգով շարունակելով՝ կարող ենք նշել՝ քանի որ ոստիկանությունը «յուղոտ»՝ միլիարդանոց պարգևավճարներ է ստանում՝ իր բուն գործը չանելու, այլ զուտ իշխանությունը պահել-պահպանելու համար, հանցավորությունն ավելի տարածված գոյություն ունի: Էական մեկ այլ գործոն է երկրում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը: Այն ուղղակի խայտառակ է: Ու խայտառակ է միանգամից մի քանի առումով: Նախ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն իսկապես էլ աննախադեպ է՝ ներհասարակական ատելություն սերմանելու առումով: Հարցը զուտ «սև»-«սպիտակ»-ի բաժանումը չէ: Հարցն այն է, որ իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի և նրա մերձավոր թիմակիցների, շարունակում է լինել վերբալ ագրեսիայի, ներքին ատելության տարածման առատահոս աղբյուր, եթե չասենք՝ հորդառատ գետ: Այդ ագրեսիան ոչ մի տեղ չի անհետանում, չի գոլորշիանում: Այն «նստվածք» է տալիս հասարակության մեջ: Ավելին, շարունակական վերբալ ագրեսիան կուտակվելով հանգեցնում է նմանօրինակ դաժանությունների, երբ կենցաղային թվացող իրավիճակն ավարտվում է դանակահարությամբ, ծեծուջարդով, կրակոցներով: Որովհետև սկսել ենք լինել ոչ միայն ծայրահեղ անհանդուրժող, այլև նույնիսկ միմյանց ատող: Եվ մեկ էական գործոն է իշխանության, հատկապես «առաջին դեմքերի» վարքը:

Նիկոլ Փաշինյանը, լինելով ՀՀ վարչապետ, գործում է՝ թքած ունենալով օրենքների և օրինականության վրա: Սահմանադրություն ասվածը դարձել է չուլ: Իշխանավորները օրենքները անտեսում ու ոտնահարում են՝ ինչպես կարող են: Կարելի է բազմաթիվ օրինակներ բերել, բայց հարցն այստեղ օրինակների քանակը չէ, այլ բուն հարցը: Հասկանալի է, որ այն, ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզին: Բայց... մարդիկ էլ օրինակ են վերցնում և իրենց հերթին անտեսում են օրենքները... իրենց ուժերը ներածին չափ: Կան նաև այլ գործոններ՝ սոցիալական վիճակի վատթարացում, թմրամոլության և խաղամոլության տարածում և արմատավորում, օտարերկրյա միգրանտների անկառավարելի ներհոսք, բայց առանձնացված երեք գործոնները առանցքային են, ու դրանց պարագայում որակական փոփոխություն կարծես չի նշմարվում:

Հ.Գ.-Այստեղ հատուկ չանդրադարձանք ապօրինի զենքի խնդրին ու դրա ֆոնին զենքի կրման օրինականացման փորձերին: Սա բավական ծավալուն թեմա է ու այլ «դասի» թեմա...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ ՂազինյանԵրկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքըTRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ ՀայաստանԱլիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ ՎարդևանյանՆոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվարկի ներքո․ Էդմոն ՄարուքյանԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԽաղաղությունը պետք է կնքվի բացառապես զիջումներն ամբողջությամբ դադարեցվելու պայմանով․ Նարեկ ԿարապետյանԷդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանի համար սահմանված՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու նախապայմանն ավելի առաջնային եղավ Հայաստանի համար էդքան կարևոր խաղաղությունից․ Լենա ՄաթևոսյանԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինՈ՞վ է մեղավոր Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու և դրա ստորագրումը ձգձգելու համար․ Գառնիկ ԴավթյանTRIPP-ը խաղաղության պայմանագրից առաջ ընդունելով՝ արդյո՞ք ինքներրդ չեք փաստում, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը ձախողել եք․ Իրինա ՅոյլյանԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըՍա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ընդմիշտ կզրկի Իրանին միջուկային ծրագրերից Կենդանակերպի այս նշաններին սպասվում է երջանկության և սիրո ալիք. ո՞վ կհայտնվի հաջողության գագաթնակետին Ինչպես են մեղրով թեյերը վնասում անոթներդ Կառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութ«Իլոն Մասկը հանճարեղ մարդ է». Պուտինը՝ Մասկի հետ Ռուսաստանի շարունակական շփումների մասին ԵՄ-ն հստակեցրել է դիրքորոշումը ռուսական գազի հարցում Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 13-ամյա աղջկա վիճակը բարելավվել է Յամալի հայրը մեղադրվում է մատուցողուհու վրա թքելու և տղամարդու վրա հարձակվելու մեջ Իսպանիան սգի մեջ է. սարսափելի երկաթուղային վթարի պատճառով չեղարկվել են այսօրվա բոլոր ֆուտբոլային հանդիպումները Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իրանի հետ հակամարտության համար ԱՄՆ ռազմական ծախսերը գերազանցել են 47 միլիարդ դոլարը Ռուսաստանում զինվորական գրքույկի բացակայությունը կարող է լուրջ խոչընդոտներ առաջացնել Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբ Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա» Զելենսկին առաջին անգամ համաձայնել է Ռուսաստանի պայմաններինԻշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը Մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆ Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը Թրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումները Չկա Ալիևի մի ելույթ, որի ընթացքում նա մոռանա ատելություն քարոզել հայերի և հայ ժողովրդի հասցեին. Տաթևիկ Հայրապետյան Հայաստանի հավաքականը սկսեց պայքարը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում․ առաջին արդյունքը Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. Զաքարյան