Երեկ կեսգիշերին «Ճվճվ Արո»-ի որդին կրկին բերման է ենթարկվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ կեսգիշերին «Ճվճվ Արո» մականվամբ Արա Վարդանյանի որդին՝ Սարգիս Վարդանյանը, ով նախկինում 6 տարով դատապարվել էր վրաերթի արդյունքում երկու ոստիկանի մահ պատճառելու համար, կրկին հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Կից ներկայացված տեսանյութում ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները ձերբակալում են Սարգիս Վարդանյանին և մեքենայի վարորդին։
Ինչպես «Հրապարակ»-ին հայտնեցին ՆԳՆ լրատվական ծառայությունից՝ մեքենայի վարորդը չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջին, պարկեները հարկադրաբար կանգնեցրել են․ ձերբակալել ու տարել Մարաշի բաժին։
«Տեսանյութի մեքենան պարեկների կողմից կանգնեցվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124,2 հոդվածով նախատեսված ճանապարհային երթևեկության կանոնների խախտում կատարելու համար, որն արձանագրվել է, ինչից հետո վարորդն ու ուղևորը ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար ներկայացվել են ոստիկանության Կենտրոնականի բաժին»,-ասացին ՆԳՆ-ից։