ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը Պաղեստինում հրադադարի պահանջով բանաձև է ընդունել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը կողմ է քվեարկել Եգիպտոսի և Մավրիտանիայի կողմից ներկայացված բանաձևին, որը պահանջում է անհապաղ զինադադար պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում:
Փաստաթղթին կողմ է քվեարկել 153 պետություն, այդ թվում՝ Ռուսաստանը, Բրազիլիան, Իրանը, Իսպանիան, Կանադան, Չինաստանը, Կուբան, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Ֆրանսիան, Շվեյցարիան և Շվեդիան։ Դրա դեմ է արտահայտվել 10 երկիր, այդ թվում՝ Ավստրիան, Իսրայելը, ԱՄՆ-ը, Չեխիան։ Քվեարկությանը ձեռնպահ է մնացել 23 երկիր, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ուկրաինան։
Ավելի վաղ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը մերժել էր ամերիկյան ուղղումը, որը պահանջում էր դատապարտել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը։ Գլխավոր վերաժողովը մերժել է նաև Ավստրիայի ուղղումը, որով պարզաբանվում է, որ պատանդները պահվում են ՀԱՄԱՍ-ի և այլ խմբավորումների կողմից: